Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/56

Այս էջը սրբագրված չէ

պատերազմին՝ ամբողջապես Էնվերի արկածախնդրության գործն է:

Տվյալ դեպքում մեր հարուցած հարցի մեջ հետաքրքրականը այն չէ անշուշտ, թե ո՞վ էր պատերազմի պատասխանատուն: Այս հարցի պատասխանը թող տան Պոլիսն ու էնկյուրին: Կարևորն այն է, որ Դաշնակցությունը, դեմ լինելով պատերազմին և դեմ լինելով Իթթիհաթի կառավարության քաղաքականության, այնուամենայնիվ, որոշում է հորդորել հայ ժողովրդին՝ կռվի դեպքում անթերի կերպով իր պարտականաությունները կատարել Թուրքիայի հանդեպ: Եվ այդ մասին նա նախապես հայտնում է Բեհաեդդին Շաքիրներին: Միայն ազնիվ հեղափոխական կուսակցությունը այսպես կարող էր վարվել, սակայն... ազնիվ մարդկանց հետ: Այս վերջիին կետը մոռացվեց Հ. Յ. Դաշնակցության կողմից և այս մոռացումը անշուշտ ճակատագրական մեծ սխալ էր:

Դաշնակցությունը պիտի խաբեր, պիտի դավաճաներ, դավադրեր Թուրքիայի դեմ, գուցե այդ պարագայում բարբարոսները այլ կերպ վարվեին հայ ժողովրդի հետ և այնքան անմեղ արյուն չհոսեր:

Պիտի խոստովանել, որ Իթթիհաթն ու կառավարությունը պահանջում էին Դաշնակցությունից փոխել իրենց հայացքները, փոխարենը գայթակղյալից խոստումներ տալով նրան:

Անաչառ լինելու համար հայտարարում ենք, որ նրանք այս կետում չափից ավելի առատաձեռն էին: Ծիծաղելիության չափ համեստ էին գտնում մեր պահանջները և հայտարարում, որ մենք իրավունք չունենք լինել ավելի համեստ, քան առնաուտներն են և չպահանջել ազգային բաղձանքների առավելագույնը: Նրանց տարօրինակ էր թվում, որ Դաշնակցությունը իր հոգածության գլխավորն