Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/6

Այս էջը սրբագրված չէ

մար առանձին բացառիկ դրություն ստեղծելով հանդեպ թուրք մեծամասնության:

Դ. — Հայերը պատճառ են դարձել Ռուսիայի և եվրոպական պետությունների միջամտության օսմանյան երկրի գործերի մեջ, այսպիսով քայքայած են թուրքական պետությունը:

Ե. — Հայերը այս վերջին պատերազմին, դավաճանելով տաճիկներին և անցնելով Ռուսիայի և դաշնակիցների կողմը, մեծ ավերումների պատճառ են դարձել, որի հետևանքով հարյուր հազարավոր հայ և թուրք կոտորված են:

Զ. — Վերոհիշյալ տրամադրություններով առաջնորդվելով, թուրք ղեկավարների մեծ մասը եզրակացնում է, որ պետք է շարունակել Թալեաթ-Էնվերի քաղաքականությունը և բոլոր հայերին կամ բնաջբջել և կամ ընդմիշտ հեռացնել Թուրքիայի սահմաններից:

Է. — Որպեսզի արևելյան նահանգներում երկրի բաժանման հիմքը չդրվի և խառնակությունների ռջախ ու միջամտությունների պատրված չստեղծվի, թուրք ղեկավարները դեմ են հայկական անկախ պետության կամ ինքնավար օջախի ստեղծամն՝ այդ հողերի վրա:

Ը. — Իսկ թուրք չափավոր և ավելի հեռատես մասը ընդունում է, որ կարող է լինել անկախ հայ պետություն կամ ինքնավար հայկական մի տուն, բայց ոչ Տաճկահայաստանի հողամասերի, այլ Կովկասահայաստանի այն մասին վրա, ուր այժմյան Խորհրդային Հայաստան նէ տարածված:

Այդպես մտածողները, որ գլխավորապես Կովկասի և Պարսկաստանի համաթուրանական կամ արևելյան քաղաքական հեռանկարներ ունեին, միաժամանակ հաշվի առնելով թուրք տարրի քաղաքակրթա-