Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/61

Այս էջը սրբագրված չէ

ջում էին, որ բովանդակ հայությունը միայն իրենց զենքի հաջողությանը ծառայի: Նրանք հայտարարում էին, որ հակառակ պարագայում իրենց գործի պիտի վիժի, որի միակ պատասխանատուներն են՝ նախ՝ Դաշնակցությունը և ապա՝ հայությունը:

Գաղտնիք չէր Դաշնակցության համար, որ «պատասխանատու» խոսքի տակ թաքնված էին հայկական կոտորածների սարսափելի պատկերները: Բայց միթե՞ նա, ով չէր հավատում թուրք վարիչների անկեղծության, պայծառորեն տեսնում էր պատերազմիի հետևանքները, գիտեր, որ Թուրքիայի մասնակցությունը պատերազմիին համազոր է հայ ժողովրդի բնաջնջման, — նա պետք է թե՛ ինքը գործիք դառնար և թե՛ բովանդակ հայությունը գործիք դարձներ թուրք վարիչներին:

Եթե թուրք մտավորականները և հայերից հետին թվով իմաստունները ինձ հակասության մեջ բռնելու ցանկությամբ փորձեն ինձ վերադարձնել 1914 թ. իմ թրքասեր ճառերը, դրանով նրանք քիիչ բան ապացուցան պիտի լինեն, որովհետև ես գտնում եմ, որ իմ նահատակ ընկերները եղան մեզնից ավելի իմաստուն և ավելի հեռատես և կարողացան ըստ արժանվույն գնահատել Թալեաթները սին հրապույրներն ու խոստումները: Նազիմները չկարողացան և ոչ մե թաթար, քուրդ կամ պարսիկ շարժման մեջ դնել և համիսլամության կամ պանթրքության գաղափարներով ոգևորել:

Խալիլ փաշայի զորաբանակները առաջին անգամ ծեծ կերան հենց պարսկական և տաճկական քրդերի կողմից:

Ադրբեջան ու Դաղստան գնացող գործակալները ոչինչ չարեցին. ընհակառակը. տաճկական զորքերը հարվածող ռուսական պատկառելի բռունցքներից մեկն