Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/74

Այս էջը սրբագրված չէ

ներ են: Սև ակնոցներով զինված սահմանափակ ուղեղները միայն կարող են այսպիսի դեպքերում այսպիսի հրեշային եզրակացության գալ և հայտարարել, թե այդ ազգերը հանձինս մի քանի գնդերի, ամբողջությամբ դեմ են թրքության և իսլամության, գործիք են Ռուսաստանի ձեռքին և այդ պատճառով էլ արժանի են ջարդվելու և սրածվելու:

Փաստերի իրական պատկերը այլ էր սակայն:

Կովկասի բոլոր ժողովուրդները, մեջն ունենալով նաև հայերը, պատերազմի սկզբին միանգամայն լոյալ էին դեպի Ռուսաստանը:

Անշուշտ տարբեր կային, որոնք պատրաստ էին առաջին իսկ արկածախնդրական կոչին արձագանք տալու և հատուկ գնդերի մեջ արշավելու դեպի Տաճկաստան:

Կային նաև այնպիիսի խմբեր, որոնք, իինչպես ասացինք, հալածված էին Թուրքիայից և այդ իսկ պատճառով հատուկ ատելություն ունեին դեպի տաճիկն ու Տաճկաստանը:

Ահա այս տարբերից էլ կազմվեցին կամավորական գնդերը:

Ռուսաստանը կարիք ուներ փոքրիկ և անվնաս կամավորական խմբերի:

Ռուսաստանը պիտի օգտվեր ոչ թե այդ չնչին ուժերի զինական կարողություններից, այլ պիտի օգտագործեր առավելապես նրանց բարոյական նշանակությունը: Շարունակ այդ խմբերի անունից խոսելով, նա պիտի մթագներ անդրկովկասյան ժողովուրդների մտքերի հստակատեսությունը, և որ ամենիից էականն է, շփոթության պիտի մատներ թուրք ղեկավար շրջանակները, և նրանց կենտրոնացած ուշադրությունը ցրեր ամեն ուղղությամբ: