Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/8

Այս էջը սրբագրված չէ

հանգամանք, որն ավելորդ պատճառ է այդ ժողովուրդների հարաբերությունների լարման: Ուստի պարզ է ինքնին, որ քիչ վերը հիշատակած կարծիքների լուսաբանության ժամանակ, զուգընթացաբար քննության պիտի առնենք նաև այդ ժողովուրդների ձգտումներն ու ցանկությունները:

Անցնենք մեր շոշափած մտքերի վերլուծության:

Ռաուֆ, Ահմեդ Ճևդեթ և Սուլեյման Նազիֆ բեյերը հայտարարում են, որ հայերը շատ երջանիկ են ապրել Թուրքիայի սահմաններում և, առաջնակարգ դիրք ունենալով երկրի մեջ, միշտ գոհ են եղել թուրքերից: Այդ երանելի ժամանակներն, ըստ թուրք հրապարակագիրների կարծիքի, սրանիից միայն վաթսուն տարի առաջ են եղել:

Պետք է խոստովանել սակայն, որ այս կարծիքները չեն համապատասխանում պատմական տվյալներին: Թուրք գործիչները, եթե լրջորեն ուզում են մոտենալ հարցին, իրենց մատը պիտի դնեն ուղիղ վերքի վրա: Այդ անհրաժեշտ է ոչ միայն հասկանալու համար Հայկական հարցի բուն պատճառները, այլ և բացատրելու՝ թուրք երիտասարդության իսկ ծոցում առաջացած խմորումները:

Թրքության ղեկավարները մոռանում են, որ սրանից վաթսուն տարի առաջ, թուրք առողջ երիտասարդությունը, տեսնելով հազար ու հազար բարբարոսություններ երկրում, տեսնելով օսմանյան պետության քայքայումը, կառավարության ապիկարությունն ու անարդարության անվերջ շարանը, հեղափոխական միջոցների էր դիմում և սահմանադրության ծրագրեր որոճում: Չէ՞ որ հենց այդ նույն թվականներին էին ծնունդ առնում և՛ դժբախտ Ալի Ֆուաթ ու Միդհաթ փաշաների ծրագ-