Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/80

Այս էջը սրբագրված չէ

կովկասում և ո՛չ էլ Անդրկովկասից դուրս, Թուրքիայում, չեն հետապնդել ո՛չ քաղաքական և ո՛չ էլ վրեժխնդրական նպատակներ:

3. — Այս շարժումները հրահրել է ռուս կառավարությունը, ցանկանալով, մեկ կողմից՝ Անդրկովկասյան ժողովուրդների ուշադրությունը կենտրոնացնել իրենց անմիջական շահերիի հետ կապ չունեցող խնդիրների վրա, իսկ, մյուս կողմից՝ դեպի սխալներ և հիմարություններ մղել թուրք ղեկավար շրջանակները:

4. — Հայ կամավորական շարժման դեմ է եղել — նրա սկզբնական շրջանում — Դաշնակցությունը և նա ամեն միջոց ձեռք է առել այդ շարժումը կասեցնելու և անվտանգ դարձնելու. Դաշնակցությանը հաջողվել է այդ շարժումները սկզբնական շրջանում սահմանափակել և նրանց չտալ համաժողովրդական բնույթ:

5. — Հայ կամավորնեիր սկզբնական քայլերի համար, իբրև մեկ մասնակի երևույթի, թուրք կամավորությունը չէր կարող անվստահությամբ վերաբերվել դեպի հայ ժողովուրդը և ի մասնավորի դեպի նրա թուրքահայ հատվածը և թուրքահայ Դաշնակցությունը:

6. — Այդ շարժումները պատրվակ էին միայն տաճիկ ղեկավար շրջանակների ձեռքում իրագործելու համար, դեռ 1912-1913 թվականներինի, նախապես ծրագրված հայկական կոտորածները:

Ահա այսպես էր կամավորական շարժումը իր սկզբնական շրջանում, սակայն, այսպես չմնաց նա հետագայում:

Հետագայում փոխվեցին նրա թե՛ բնույթը ու թե՛ ուժն ու թափը:

Երբ հայ ժողովրդի և Դաշնակցության հա-