Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/85

Այս էջը սրբագրված չէ

չարք նահանգներ, անկախ Վրաստանը և թուրքական հողամասերը:

Եփրատյան կազակության ծրագիրը պիտի գար ամբողջացնելու Ռուսիայի դարավոր երազները, կլանելով Արևելքն ու Արևմուտքը մինչև Էնկյուրի, ուր թուրք ցնորատեսների մեկ ամբողջ խումբ, ռուսական ցանցի մեջ առնված, համաթուրանականության երազներն էր որոճում:

Թողնենք այս չափազանց ուշագրավ փաստերի հիշատակությունը, որ մեկ օր, թերևս, նյութ ծառայեն թուրք վարիչների համար, իրենց քաղաքական վարքագիծը ճշտելու, և անցնենք բուն խնդրին. այսինքն, նորից խոսենք այն մեղադրանքների մասին, որոնք ուղղված են հայության դեմ:

Մենք տեսանք, թե ինչ որոշումներ էր տվել Էրզրումի Ընդհանուր Ժողովը, ծանոթացանք նաև Անդրկովկասի հայության ընթացքի հետ, այժմ տեսնենք, թե ի՞նչ դիրք ուներ բռնած թուրքահայ ժողովուրդը:

Տաճկական կայսրությունում, մեծ պատերազմի բովանդակ ընթացքում, և ո՛չ մեկ ժողովուրդ չէ եղել այնքան ուղղամիտ ու պարտաճանաչ իր քաղաքացիական պարտականությունների կատարման մեջ հանդեպ թուրք կառավարության, որքան թուրքահայ ժողովուրդն էր: Բայց և ո՛չ մեկ ժողովուրդ այնքան չէ մեղադրված ու հալածված, որքան թուրքահայությունը: Ընդհանրապես ցանկություն կա համոզում գոյացնել տալու, դուրսն ու ներսը, որ հայությունը տուժել ու հալածվել է, որովհետև անլոյալ, ապստամբ և դավաճան դիրքի մեջ է եղել հանդեպ Թուրքիայի, սակայն փաստն այն է, որ իրականության մեջ եղել է բոլորովին հակառակը: Ահա նա՛և այստեղ է հարցի ողբերգությունը, ահա նա՛և այս պատճառով է,