Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/86

Այս էջը սրբագրված չէ

որ հայ ժողովուրդը իր աղետի ցավը ապրում է կրկնակի ուժգնությամբ: Իմ հայտարարություններ ապացուցելու համար պետք չէ հիշատակել այն բազմաթիվ հայ անհատների հավատարմական ծառայությունները, հերոսություններն ու անձնազոհողությունները, որ կատարվել են հօգուտ թուրքական բանակի: Նաև հակառակ միտքը ապացուցելու համար անիմաստ է հիշատատել այն մասնակի դեպքերը, որ մի խումբ անհատների կողմից կատարվել են հօգուստ ռուսական բանակի:

Պատմական արժեք ունեցող անցքերը գնահատելիս պետք է մի կողմ թողնել մասնակի երևույթները և խոսել ընդհանուր պատճառների մասին:

Այսպես, օրինակ, երբ Արմեն Գարոյին մեղադրում են այն բանի մեջ, որ նա, իր նահատակվող ժողովրդին օգնության հասնելու համար, կամավորական գնդերի գլուխն անցած մտել է Թուրքիա, ապա այդ նույն մարդկանց պետք է հիշեցնել, որ նույն Գարոյի եղբայր Վահան Փաստրմաճյանը, ճիշտ այդ նույն օրերին, իբրև Օսմանյան բանակի սպա, Քյոփրի-Քյոյի տակը սյունամարտով խլում էր ռուսական խրամատները, պատռում նրանց ճակատը, հաղթություն բերում թուրքերին, արժանանալով զինվորական շքանշանի՝ բարձրագույն իշխանության կողմից: Այսպիսի մասնակի դեպքերի թիվը շատը է, բայց նրանց բոլորն էլ անարժեք են որևէ ժողովրդի քաղաքական վարքագիծը ճշտելու և գնահատելու տեսակետից:

Ասեցինք, որ մեկ որևէ ժողովրդի ընդգրկած քաղաքականության մասին դատելու համար, պետք չէ՛ ղեկավարվել մասնակի դեպքերով:

Այս նույն մեթոդը պետք է կիրառել նաև ժողովրդի նկատմամբ: Օրինակ, պետք է վերցնել