Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/95

Այս էջը սրբագրված չէ

օժանդակություն ստանալու, կենաց ու մահու մի աննախընթաց կռիվ սկսեց թուրք կառավարության դեմ: Սակայն միթե՞ տաճկական կառավարության դեմ դավադրելու՛, ապստամբելու ձգտումն էր պատճառը այդ անհավասա կռվի, իհարկե՝ ոչ: Պատճառը Ճևդեթ բեյի ստոր ու դավադիր քաղաքականությունն էր: Նա դավաճանությամբ բանտարկել և սպանել էր տվել Իշխանին ու Վռամյանին. ժողովրդի ու Դաշնակցության համար այլևս պարզվել էր կառավարության և Իթթիհաթի հայաջինջ հրեշայիին ծրագիրը: Անդորր ու խաղաղ ժողովուրդն ու թուրք կառավարության այնքա՜ն խոշո ծառայություններ մատուցած Հ. Յ. Դաշնակցությունը՝ զգացին ահավոր վտանգը և մի իսրբազան վճռականությամբ ինքնապաշտպանության դիմեցին:

Թուրք կառավարության դավադրությունից, պատահականորեն միայն ազատված Արամը, որ մինչև այդ թմբուկ էր զարում, բազմատեսակ օժանդակություն ցույց տալիս իշխանության, հազարավոր հայ երիտասարդներ իր շուրջը հավաքած ոգևորում ու ռազմադաշտ էր ուղարկում, — անցավ ժողովրդի գլուխ և կռիվ հայտարարեց նենգ ու դավադիր կառավարության: Արամը հաջողեց. ո՛չ Ճևդեթ փաշայի կանոնավոր զորքերը և ոչ էլ թուրք խուժանը չկարողացան նվաճել, ընկճել Արամի ժողովրդական բանակը և հարկադրված եղան թողնել թե՛ Վան քաղաքը, թե՛ նրա բերդը և թե՛ ամբողջ նահանգը:

Պետք է ընդունել, որ Արամի ու վասպուրականցիների տարած հաղթանակը Ճևդեթի ու նրա զորքերի դեմ մի խոշոր հարված էր թուրքական կառավարության: Մի կողմից՝ թուրքական զորքը, պարպե-