Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/100

Այս էջը սրբագրված է

մարզի Կարբի գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու շինարարությունը, նյութական կարևոր աջակցություն է ցուցաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի իրականացմանը:

Հայկական միջմիութենական խորհուրդ, արգենտինահայ հասարակական, քաղաքական, կրոնական, մշակութային կազմակերպությունների համախումբ: Գործել է 1984-90-ին: Թուրքիայում հայերի ցեղասպանության ճանաչմանը նպաստելու նպատակով կապեր է հաստատել քաղաքական գործիչների, Ա-ի հասարակայնության ներկայացուցիչների հետ՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր: Դրա շնորհիվ Ա-ի պետական ու քաղաքական մարմինները տարբեր առիթներով ընդունել են հայերի ցեղասպանությունը դատապարտող որոշումներ:

Հայ-արգենտինական առևտրաարդյունաբերական պալատ, հիմնվել է 1986-ին, Բուենոս Այրեսում: Ընդգրկում է առետրական, արդյունաբերական մոտ 400 ընկերություն, որոնցից շատերը մեծ ավանդ ունեն Ա-ի տնտեսական կյանքում: Լայն կապեր ունի երկրի տնտեսական ու քաղաքական տարբեր ոլորտների, ինչպես նաև միջպետական այլ պալատների հետ: 1988-92-ին (ընդհատումներով) հրատարակել է տեղեկատու: Կազմակերպում է դասաիտսություններ, խորհրդակցություններ զանազան հարցերի շուրջ: Հաստատել է հայ-արգենտինական առևտրատնտեսական հարաբերություններ: 1993-ին կազմակերպել է Հայաստանի արդյունաբերական ապրանքների ցուցահանդես Ա-ում: 1998-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ա-ի նախագահ Կառլոս Սենեմի պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև Հայ-արգենտինական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մանվել Արսլանյանը:

Հայ պրոֆեսիոնալների միություն, համախմբում է բարձրագույն կրթություն ստացած հայերին: Ձգտում է բարձր մասնագիտական մակարդակով քննարկել արդի շրջանում հայությանը հուզող քաղաքական և գիտական խնդիրները, ներկայացնել ազգային մշակույթը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ա-ի մասնաճյուղ, հիմնվել է 1992-ին, Բուենոս Այրեսում: Օժանդակել է հիմնադրամի տարբեր ծրագրերի՝ այդ թվում՝ «Ձմեռ», Երևան-Մեղրի և Գորիս Ստեփանակերտ ավտոճանապարհների շինարարության, Ստեփանակերտի ֆիզիկամաթեմաաիկական թեքումով դպրոցի կառուցման, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի վերականգնման իրականացմանը ևն: 1996-ից ունի ենթահանձնախումբ Կորդովայում: Մասնաճյուղի նախագահն է Էդուարդո Քարամյանը:

Արգենտինայի հայ ազգային համագումար, հիմնվել է 1997-ին, Բուենոս Այրեսում՝ Ամերիկայի Հայկական համագումարի նմանությամբ: Միավորում է տարբեր հոսանքների գործիչների՝ ՌԱԿ անդամների, ՀՀԴ նախկին անդամների և անկախ անձանց: Աշխույժ քարոզչական գործունեություն է ծավալում Ա-ի կառավարող շրջանակներում՝ ի նպաստ Հայաստանի, Արցախի և հայ գաղութի: Ատենապետն է Իսահակ Նիկո- ղոսյանը (1997-ից):

Հայաստան վերադարձողներին աջակցող հանձնախումբ, ստեղծվել է 2001-ի օգոստոսին, Բուենոս Այրեսում՝ Ա-ում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ և գործակցությամբ: Կազմակերպության նպատակն է «նյութական և բարոյական օգնություն ցույց տալ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են վերջնականապես վերադառնալ Հայաստան և չունեն ֆինանսական միջոցներ»: Վերադարձողները հանձնախմբից ստանում են ճանապարհածախսը: Նախապատվությունը տրվում է անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին: Հանձնախումբն օժանդակում է նաև ոչ հայասաանցի այն տեղաբնակ հայերին, ովքեր ցանկանում են հիմնավորվել Հայաստանում:

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Արգենտինահայ գիտնականների ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են պատմության, աշխարհագրության և հայագիտության խնդիրներին: Հայազգի ռազմագետ Յանոշ Ցեցը «Արգենտինայի Հանրապետության ռազմական աշխարհագրություն» ձեռնարկի հեղինակն է:

1947-ին հրատարակվել է պատմաբան Հարություն Ասատրյանի «Հայոց պատմություն» հատորը: Պատմաբան Պասկուալ Օհանյանը լույս է ընծայել «Հայկական հարցը և միջազգային հարաբերությունները» աշխատությունը (4 հատորով, իսպաներեն): Կարպիս Դերեբյանը հեղինակ է «Հայ սփյուռք» (I և II մաս), «Ղարաբաղ», «Պանթյուրքիզմը և պանթուրանիզմը» գրքերի: Համայնքում հայտնի են նաև պատմաբաններ Նարսիսո Բինայանը, Նարսիսո Բինայան Կրտսերը, Նելիդա Բուլղուրճյան-Թյուֆենքչյանը, փիլիսոփա Կարապետ Ալեմյանը և ուրիշներ:

Հայագիտական ուսմանց հիմնարկություն, հիմնվել է 1986-ին, Բուենոս Այրեսում: Ընդգրկում է տարբեր մասնագիտությունների տեր անձանց, ովքեր զբաղվում են հայագիտական ուսումնասիրություններով: Նպատակն է հայագիտության տարածումն ու զարգացա-