ԲՈՒԼՂԱՐԻՍ Բուլղարիայի Հանրապետություն, պետություն Հարավ¬ արևելյան Եվբոպայում: Տարածքը՝ 111 եզ. կմ1, Բնակչությունը՝ 8,21 մլն (1999): Մայրաքաղաքը՝ Սոֆիա (1,2 մլն): Հայերի թիվը՝ շուրջ 50 հզ.: Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապե¬ տության և Բուլղարիայի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին: Բ-ի պատմական տարածքներում հայերի առաջին խմբերը հայտնվել են V դ. 2-րդ կեսից: VI դ. կեսին Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև ծագած պատերազմների հետևանքով հայ նախարարներից ո- մանք իրենց զորքով անցել են բյու- զանդացիների կողմը և տեղավախվել Բալկաններ՝ Թրակիա և Մակեդոնիա: Հայ պատմիչների վկայությամբ՝ այս ժամանակաշրջանում Ֆիլիպոպոլսի (այժմ՝ Պլովդիվ) ամրոցի պահակա¬ խումբը բաղկացած էր հիմնականում հայ զորականներից, Բյուգանդական կայսրության մերձդանուբյան բեր¬ դերն ու ամրոցները բնակեցված էին հայազգի զինվորականներով ու գաղ¬ թական հայերով: Այդ զորամասերը պաշտպանում էին կայսրության հյուս իսային սահմանները սլավոնների, հոների, ավարների, բուլղարների ներխուժումից: Սակայն VII դ. վեր¬ ջին բուլղարներին, հաջողվում է ներ¬ խուժել Բալկանյան թերակղզի և ստեղծել այսպես կոչված Առաջին Բուլղարական թագավորությունը (680-1018)՝ Բուլղարիա անունով: Հայերի զանգվածային բռնագաղ¬ թը Բալկաններ և Բ. մեծ չափերի է հասել VIII IX դդ., երբ Հայաստա¬ նում ծավալվել են Պավլիկյան ու Թոնդրակյան ա- ղանդավորական շարժումները: Քա¬ նի որ այս շար¬ ժումները հետզհե¬ տե ստացել են նաև հակաբյու- զանդական ուղղ¬ վածություն և դրսևորել ազա- տագրական ձգտումներ, բյուզանղական կայսրե¬ րը դաժանորեն ճնշել են դրանք և գե¬ րեվարել հազարավոր հայ աղանդա¬ վորների՝ բնակեցնելով հիմնականում Ֆիլիպոպոլսի մերձակա շրջաննե¬ րում: Միջին դարերում Բալկաննե- րում և մասնավորապես Բ-ի տարածք¬ ներում կազմավորվել են Նիկիայի, Ֆիլիպոպոլսի, Մգլենի, Դեպի, Սրե- ղեցի (այժմ՝ Սոֆիա), Բիթոլիայի, Թըռնովոյի և այլ քաղաքների ու գյու¬ ղական վայրերի հայ համայնքները: Հայ բնակիչների թիվը հասել է մո¬ տավորապես 30 հզ-ի: Մեծ թվով հայ աղանդավորների ներկայությունը Բ-ում նպաստել է այստեղ սկզբնա¬ վորված Բոգոմիլյան աղանդավորա¬ կան շարժման տարածմանը: Օհրիդում, Սարումիցայում, Սո- ֆիայում, Դեպում, Վելիկո Թըռնովո- յում և այլուր եղել են նաև առաքելա¬ կան հայերի ոչ մեծ համայնքներ՝ ե- կեղեցիներով ու վանքերով: Ապրել են նաև քաղկեդոնական հայեր, մաս¬ նավորապես Պետրիցիոնի (այժմ՝ Բաչկովո) վանքում, որը կառուցել են վրացադավան հայ իշխաններ Գրի¬ գոր և Աբաս Բակուրյանները (IX դ.):
Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/118
Այս էջը սրբագրված չէ