Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/12

Այս էջը սրբագրված է

ԱԴՐԲԵՋԱՆ

փանցել են Ատրպատական (արաբերեն՝ Ադրաբիջան, Ադարբայջան, Ազրիբեջան) և արևելյան Անդրկովկաս: Հայերից զավթած բերրի հողերը տրվել են սելջուկյան զինվորներին ու պաշտոնյաներին, որոնք դրանք մեծ մասամբ վերածել են արոտավայրերի: Ըստ հայկական աղբյուրների՝ «թուրքմանք» հավաքական անունով կոչվող մահմեդական այդ ցեղերի հոսքն ուժեղացել է հատկապես թաթար-մոնղոլական տիրապետության հաստատումից (ХIII դ. կես) հետո և շարունակվել է մինչև XVII դ.:

XVI-XVIII դդ. Արևելյան Անդրկովկասը հայտնվել է մե՛րթ Սեֆյան Պարսկաստանի, մե՛րթ Օսմանյան կայսրության գերիշխանության ներքո: Տեղաբնիկ հայերը մասամբ կոտորվել են, շատերը, չդիմանալով հրոսակների խժդժություններին, մղվել են լեռնային շրջաններ կամ արտագաղթել օտար երկրներ: Մեծաթիվ հայեր բռնի կրոնափոխվել են: Այնուամենայնիվ, ինչպես վկայում են պատմական տվյալները, Կուրի ձախափնյակում, Ապշերոնյան թերակղզում եղել են հայերի հոծ համայնքներ: Արեշ-Արաշ (հետագայում՝ Էրմենի բազար՝ Հայկական շուկա) բնակավայրում, որը գտնվել է առևտրական բանուկ ճանապարհների խաչմերուկում և եղել խոշոր առևտրական կենտրոն, ճանապարհորդ Էվլիյա Չելեբիի վկայությամբ, 1640-ին եղել են 10 հզ. հողածածկ տուն, 40 փողոց, 800 խանութ, 16 բաղնիք, 17 սրճարան են:

1804-13-ի ռուս-պարսկական պատերազմի հետևանքով հարավարևելյան Անդրկովկասը միացվել է Ռուսաստանին: Վերացվել են Պարսկաստանին ենթակա Բաքվի, Ղուբայի, Դերբենդի, Շիրվանի կամ Շամախտ, Շաքիի խանությունները: Նշված տարածքում 1846-ին ստեղծվել է Շամախու նահանգը (1859-ին վերանվանվել է Բաքվի նահանգ): Շաքիի և Արեշի գավառները ցարական կառավարությունը որոշակի քաղաքական նկատառումներով մտցրել է Կուրի աջափնյակում (բուն Հայաստանում) կազմավորված Ելիզավետպոլի նահանգի մեջ:

Երկրամասի հայ բնակչությունը, հայտնվելով այլազգի տարբեր իշխողների վարչական ենթակայության ներքո, հարկադրաբար կատարել է նրանց կողմից սահմանված օրենքներն ու հրամանները: Այդուհանդերձ, ներքին ազգային կյանքում հայերն առաջնորդվել են Հայ եկեղեցու կանոններով և օրենքի ուժ ստացած ավանդույթներով: Միջնադարում գործել է մելիքական սահմանակարգը (Մելիք Հասան, Մելիք

Քիշ գյուղի Ս. Եղիշե Առաքելո վանքը (Գիս վանք, 1244, Շաքիի շրջան)

Մելքում խան Չալապով են), վիմագրերում հիշատակվում են նաև տանուտեր, աղա, բեկ, յուզբաշի (XVIII դ.) անվանումները, որոնք վկայությունն են որոշակի հասարակական-տնտեսական հարաբերությունների, մասնավորապես՝ գյուղական համայնքների ավագների, տանուտերերի գոյության են: Արևելյան Անդրկովկասը Ռուսական կայսրությանը միացնելուց հետո տեղի հայությունը, բնականաբար, ենթարկվել է կայսրության օրենքներին, սակայն ներքին ազգային կյանքում պահպանել է ավանդականը:

Ա. Հ. Մանթսուան

Ռուսաստանի տիրապետությունն օբյեկտիվորեն ապահովել է բուն Աղվանքի և Ապշերոնյան թերակղզու հայության ֆիզիկական անվտանգ գոյությունը: Երկրամասում աշխուժացել է տնտեսական կյանքը, աստիճանաբար երևան են եկել նոր՝ կապիտալիստական տնտեսական հարաբերություններ: XIX դ. 2-րդ կեսին Ապշերոնյա թերակղզում հայտնաբերված նավթը վճռորոշ նշանակություն է ունեցել տարածաշրջանի տնտեսության աննախադեպ վերելքի համար, արագորեն սկսել է զարգանալ նավթարդյունաբերությունը: Հայ արդյունաբերողները (Ա. Մանթաշյան, Փիթոև եղբայրներ, Տեր-Ակոպով, Գ. Տեր-Մարգարյան և ուրիշներ) մեծ դեր են խաղացել Ապշերոնյան թերակղզու նավթի արդյունահանման և վաճառքի կազմակերպման գործում: Նրանք են կառուցել Բաքու-Բաթում առաջին նավթամուղը: Կասպից ծովում բեռնափոխադրումներ են կատարվել բաքվեցի հայ մեծահարուստների «Մասիս», «Արարատ», «Անի», «Սևան», «Սյունիք» և հայանուն այլ նավերով: Հայ վաճառականները նպաստել են Բաքվի առևտրի կազմակերպմանն ու միջազգային տնտեսական կապերի զարգացմանը: Ծաղկում են ապրել շրջանի հայության տնտեսության ավանդական ճյուղերը՝ շերամապահությունն ու մետաքսագործությունը, այգեգործությունը, խաղողագործությունը, արհեստները:

Տնտեսական վիճակի բարելավմանը զուգընթաց աշխուժացել է նաև երկրամասի հայաբնակ շրջանների