Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/143

Այս էջը սրբագրված է

ԴԱՆԻԱ

Դանիայի Թագավորություն, պետություն Հյուսիսային Եվրոպայում: Տարածքը՝ 44,5 հզ. կմ²: Բնակչությունը՝ 5,3 մլն (1999): Մայրաքաղաքը՝ Կոպենհագեն (500 հզ.): Հայերի թիվը՝ շուրջ 3 հզ.:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև հաստատվել են 1992-ին:

Հայերը Դ-ում սկսել են բնակություն հաստատել 1970-ական թթ-ից: Նրանք Լիբանանից, Իրանից, 1990-ական թթ. սկզբին նաև Հայաստանից գաղթածներ են, հաստատվել են Օրհուս (Օռուս) քաղաքում: Ներկայումս (2003) Դ-ում բնակվում է շուրջ 3 հզ. հայ: Հիմնականում արհեստավորներ են, սպասարկման ոլորտի աշխատողներ, մանր առևտրականներ, զգալի թիվ են կազմում լուսանկարիչները: Դ-ում հայկական եկեղեցի չկա, համայնքի հոգևոր կարիքները հոգում է Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակությունը (կենտրոնը՝ Վիեննա): Գործում է կիրակնօրյա մեկ դպրոց (դասավանդվում են հայոց լեզու և պատմություն): Լույս է տեսնում «Հորիզոն» եռամսյա պարբերականը:

Օրհասի համալսարանում է աշխատում հայագիտությամբ զբաղվող դանիացի գիտնական Հ. Լեհմանը: Հիշարժան են դանիացի միսիոներուհիներ Կարեն Եփփեն (1876-1935) և Մարխս Յակոբսենը (1882-1960), ովքեր իրենց նվիրվածությամբ և բարերարությամբ փրկել են Մեծ եղեռնից մազապուրծ հարյուրավոր հայ որբերի, հիմնել որբանոցներ, կազմակերպել երեխաների բուժումը և կրթության գործը:

Դ-ի փոքրաթիվ հայ համայնքն ըստ կարելվույն օգնություն է ցուցաբերել 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժած հայրենակիցներին:

Ամալյա Պետրոսյան