Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/152

Այս էջը սրբագրված է

1854-ին տեղափոխվել է Կարապետ Գալուստի միջոցներով կառուցված նոր շենք և կոչվել Խորենյան (Մովսես Խորենացու անունով) ազգային վարժարան, իսկ 1897-ից՝ Գալուստյան ազգային վարժարան: Հաստատությունը գտնվում է թեմակալ առաջնորդի և հոգաբարձուների հսկողության տակ, գոյատևում է Կարապետ Գալուստի կtակած միջոցներով: Ունի մանկապարտեզ, տարրական և բարձրագույն նախակրթարանի բաժիններ, ինչպես նաև գրադարան, մատենադարան: Աշակերտները սովորում են հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, կրոնագիտություն, թվաբանություն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, արվեստի առարկաներ: 1996-ին աշակերտների թիվը 45 էր, ուսուցիչներինը՝ 16: Այստեղ դասավանդել են Ա. Ալպոյաճյանը, Հ. Օշականը, Հ. Սեթյանը, Լ. Աճեմյանը և ուրիշներ: Վարժարանի շրջանավարտներից են Վ. Թեքեյանը, Գառզուն, Գոհար Գասպարյանը և ուրիշներ:

Պողոսյան ազգային վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնադրվել է 1845-ին, Ալեքսանդրիայում: Սկզբնական շրջանում կոչվել է Արամյան դպրոց: Մինչև 1851-ի կեսը գործել է անկանոն՝ «օրինավոր վարժապետի մը չըլլալու» պատճառով: 1867-ին վերանվանվելէ Պողոս Բեյյան վարժարան՝ պետական գործիչ, մեծահարուստ Պողոս բեյ Յուսաֆյանի անունով: 1890-ին վերանվանվել է Պողոսյան վարժարան: Մինչև 1866-ը ունեցելէ միայն արական բաժին: 1852-ին սովորել է 18, 1867-ին՝ 32 աշակերտ:

1888-ին վարժարանը տեղափոխվել է առաջնորդարանի նորակառույց շենք: 1903-ին ունեցել է 350, 1914-ին՝ 500, իսկ 1923-24 ուսումնական տարում՝ շուրջ 750 աշակերտ: Դպրոցի ծրագրում ներառված են հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն առարկաները: Դասավանդվում են նաև թվաբանություն, հանրահաշիվ, ֆիզիկա, քիմիա, արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն:

1927-ին Պողոսյան վարժարանի վիճակը բարդացել է գաղութի ներկուսակցական հակասությունների պատճառով: Մանկավարժական կազմը քայքայվել է, սովորողների թիվը պակասել, ուսման տևողությունը սահմանափակվել (7-ի փոխարեն՝ 5 տարի): 1939-45-ին վարժարանի պայմանները բարելավվել են, բացված օժանդակ բաժանմունքը գործել է մինչև 1945-ը: Վարժարանն ունեցել է իր պաշտոնաթերթը (լույս է տեսել 1920-ական թթ. կեսին): 1996-ին աշակերտների թիվը հասել է 85-ի, ուսուցիչներինը՝ 15-ի: Հովանավորող մարմին է Ալեքսանդրիայի ազգային իշխանությունը: Ուսումն անվճար է:

Աղջկանց համազգային վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1905-ին, Կահիրեում՝ Ս. և Զ. Մանիսալյան քույրերի ջանքերով: Ունեցել է երեք բաժին՝ մանկապարտեզ, նախակրթարան և ուսումնարան: Առաջին երկու բաժիններ ընդունվել են 5-12 տարեկան երկսեռ երեխաներ, երրորդը՝ միայն աղջիկներ: Աշակերտների ընդհանուր թիվը տատանվել է 150-170: Դասավանդվել են հայոց լեզու (գրաբար և աշխարհաբար), մատենագիտություն, գեղագրություն, արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն, նաև ձեռագործ, կար, դաշնամուր, նկարչություն: Փակվել է 1946-ին՝ հիմնադիր-տնօրինուհու՝ Սոֆի Մանիսալյանի մահից հետո:

Թաշճյան վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1917-ին, Կահիրեում՝ Թաշճյան քույրերի բարերարությամբ: Ունեցելէ եռամյա մանկապարտեզի և վեցամյա նախակրթարանի երկսեռ բաժիններ, ինչպես նաև վերին երկու դասարաններ, որտեղ սովորել են միայն աղջիկներ: Ունեցել է նաև գիշերօթիկ և ցերեկային բաժիններ: Սովորողների թիվը սկզբում եղել է 120, հետագայում հասել է մինչև 160-ի, ապա դարձել 85: Գործել է մինչև 1937-ը:

Հայկազյան կրթարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1924-ին, Ալեքսանդրիայում՝ Հայկազուն քահանա Ոսկերիչյանի նախաձեռնությամբ: Նպատակն էր «թումբ կազմել դեպի օտար վարժարան հայ մանուկներու և պատանիներու հարաճուն հոսանքին»: Ունեցել է եռամյա մանկապարտեզի և յոթնամյա նախակրթարանի արական և իգական բաժիններ, ինչպես նաև լրացուցիչ երկու դասարան՝ աղջիկների համար: Աշակերտների ընդհանուր թիվը առաջին տարիներին եղել է 100-150, 1931-ին՝ 220, 1949-ին՝ 205: Գոյատևել է մինչև 1952-ը:

Նուբարյան ազգային վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1925-ին, Կահիրեի Հելիոպոլիս արվարձանում, ազգային բարերար Պողոս Նուբար փաշայի նվիրատվությամբ: Կոչվում է նրա անունով: Ունի մանկապարտեզի, նախակրթա