վում: Խմբագիրներ` Ս. Գրիգորյան, Վ. Աբրահամյան: Լուսաբանել է հանրապետության գրական կյանքը, ծանոթացրել սկսնակ հայ գրողների ու բանաստեղծների ստեղնագործություներին: Թղթակցել են Ա-ի և Հայաստանի գրողներն ու գրականագետները:
«Կոմունիստ», օրաթերթ: Լույս է տեսել 1920-89-ին, Բաքվում: Խմբագիրներ` Ս. Խանոյան, Ս. Վարդանյան, Ի. Դովլաթյան, Ս. Մանուցյան, Ա. Վարդանյան, Գ. Անտելեպյան, Հ. Բաբլումյան, Ե. Գրիգորյան, Հ. Ամիրխանյան, Տ. Գրիգորյան, Ե. Բաբայան, Է. Գրիգորյան: Առաջին տարիներին ներկայացրել է Ա-ի տնտեսության վերակառուցմանն ուղղված միջոցառումները, ծանոթացրել հանրապետության հայ բնակչության առօրյային, տպագրել հայ գրողների գործեր: 1960-ական թթ. սկսած` տեղի կուսակցական և խորհրդային մարմինների ճնշման տակ առավել որոշակի է ուրվագծվել թերթի պասսիվ դիրքորոշումը Ա-ի սահմաններում գտնվող հայկական տարածքների (Լեռնային Ղարաբաղ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն) և հայաբնակ վայրերի հայ բնակչության հետապնդումների, հայկական հուշարձանների յուրացման կամ ոչնչացման փաստերի վերաբերյալ: Փակվել է 1989-ի դեկտեմբերին:
Գրկ. Բարխուդարյանց Մ., Պատմութիւն Աղուանից, հ. 2, Թ., 1907: Նույնի, Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին Դաղստան), Թ., 1893: Երիցյանց Ա., Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը եւ Կովկասի Հայք XIX դարում, մաս 2, Թ., 1895: Ստեփանյան Գ., Բագրատ եպիսկոպոս Վարդազարյանի հոգևոր և հասարակական գործունեությունը Բաքվի նահանգում 1918թ., «Էջմիածին», 1994, N 11-12: Арустамян Б., Город утраченный-город утративший, "Армянский вестник", 1999, N 1-2
Ալվարդ Ղազիյան
Լևոն Մելիք-Շահնազարյան