Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/243

Այս էջը սրբագրված է

Թեմի բարձրագույն օրենսդիր մարմինը չորս տարով ընտրվող թեմական պատգամավորական ժալովն է՝ բաղկացած 17 անդամից: Պատգամավորական ժողովն ընտրում է 7 հոգուց բաղկացած թեմական խորհուրդ, որի նախագահը թեմակալ առաջնորդն է: 1967-ին Ատրպատականի առաջնորդարանը և թեմական խորհուրդը պաշտոնապես ճանաչվել են որպես կրոնամշակութային և բարեգործական ընկերակցություն և արձանագրվել «Ատրպատականի ընդհանուր հայության առաջնորդարանի խորհուրդ» անունով: 1833-ին Թավրիզ տեղափոխվելուց ի վեր թեմն ունեցել է 14 առաջնորդ, նրանցից նշանավոր են Կարապետ եպս. Տեր-Մկրտչյանը, Ներսես արք. Մելիք Թանգյանը:

Ատրպատականի թեմի առաջնորդն է Նշան ծ. վրդ. Թոփուգյանը (2002-ից):

Թեմի տարածբում կա շուրջ 180 եկեղեցի, որոնցից կանգուն են 40-ը: Նշանավոր են Արտազի Ս. Թադեի և Ս. Ստեփանոս Նախավկա (VII-IX դդ.) վանքերը, Թավրիզի Ս. Աստվածածին (1872), Ս. Սարգիս (1845), Սալմաստ գավառի Ղալասար գյուղի Ս. Սարգիս (1806), Խոյի Ս. Սարգիս (1120), Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցիները ևն:

Թեհրանի թեմը կազմավորվել է 1944-ին: Առաջնորդանիստը Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցին է (1973-ից): Ընդգրկում է Ի-ի մայրաքաղաք Թեհրանն իր շրջակայքով, Արաքը, Համադանը, Մեշհեդը, Գորգանը, Ռեշտը, Սարին, Էնզելին, Ղազվինը: Մինչև 1958-ը իրանահայ մյուս թեմերի նման ենթարկվել է Մայր աթոռ Ս. Էջմիածնին, այնուհետև անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության տակ:

1795-ին թեհրանահայերը հիմնել են Ս. Գևորգ մատուռը (1882-ից՝ Ս. Գևորգ եկեղեցի): 1798-ին, երբ Ի-ի տարբեր շրջաններից տասնյակ հայ ընտանիքներ բնակեցվել են Թեհրանում, անհրաժեշտություն է դարձել նոր եկեղեցու կառուցումը: 1808-ին կառուցվել է Ս. Թադեոս-Բարդուդիմեոս եկեղեցին: 1927-ին հիմնվել է Թեհրանի հայ կանանց եկեղեցասեր միությունը: 1938-45-ին Թեհրանում կառուցվել է Ս. Աստվածածին եկեղեցին (1944-73-ին՝ առաջնորդանիստ):

1944-ին Թեհրանի համայնքն առանձնացելէ Իրանա-Հնղկաստանի թեմից և կազմել առանձին թեմ: Թեմի անդրանիկ առաջնորդ է նշանակվել Վահան ծ. վրդ. Կոստանյանը (1944-45), որին հաջորդել է Ռուբեն եպս. Դրամբյանը (1945-49):

Թեմի կազմավորումից երեք տարի հետո ստեղծվել է թեմական խորհուրդ: Վերջինիս և Հայ կանանց եկեղեցասեր միության միջոցներով կառուցվել է առաջնորդարանի շենքը: 1949-ին թեմական խորհրդի և թեմական պատգամավորական ժողովի կողմից ընտրված հանձնախումբը մշակել է թեմի կանոնադրությունը, որը վավերացվել է 1951-ին:

1960-99-ին Թեհրանի թեմը (արդեն որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմ) գլխավորել է Արտակ արք. Մանուկյանը, որը միաժամանակ եղել է Ի-ի միջեկեղեցական խորհրդի նախագահ: Թեմն ունի իր կանոնադրությունը, որը վավերացվել է պետության կողմից: Թեմի բարձրագույն օրենսդիր մարմինը թեմական պատգամավորական ժողովն է (ընտրվում է 4 տարով): Պատգամավորական ժալովն իր կազմից երկու տարով ընտրում է թեմական խորհուրդ (9-13 անդամից բաղկացած), որը թեմի բարձրագույն գործադիր մարմինն է: Ըստ թեմի կանոնադրության՝ թեմի առաջնորդին ընտրում է պատգամավորական ժողովը՝ առանց պաշտոնավարության ժամկետ սահմանելու:

Թեմի բազմաթիվ եկեղեցիներից այսօր կանգնուն են 20-ը, որոնցից 8-ը՝ Թեհրանում: Հնագույնները Ս. Գևորգ, Ս. Թադեոս-Բարդուղիմեոս եկեղեցիներն են: Վերջին 35 տարիների ընթացքում կառուցվել են Ս. Թարգմանչաց, Ս. Սարգիս, Սրբոց Վարդանանց, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Մինաս, Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցիները, Նոր Բուրաստան գերեզմանատան և «Արարատ»