Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/358

Այս էջը սրբագրված է

ռաց» (1773), Մեսրոպ Երեցի «Պատմութիւն Մնացորդաց Հայոց եւ Վրաց» (1775-76), «Թարգմանութիւն նամակի շնորհաց և պահպանութեան ի ՏեառնԷ Եկատերինա Դշխոյն Ռուսաց առ ի Հայոցս» (1781), Հանուեի «Պատմագրութիւն վարուցն եւ գործոց Նադըր Շահ թագաւորին Պարսից» (1780, ըստ աղբյուրների՝ 1783), «Տետրակ որ կոչի նշաւակ» (1783) գրքերը: Հրատարակչական-տպագրական գործունեություն է ծավալել Հարություն քհն. Շմավոնյանը, որի ջանքերով 1789-ին հիմնվել է Մադրասի 2-րդ հայկական տպարանը: Լույս են տեսել Թադեոս Սոգինյանցի «Տետրակ որ կոչի Ողբ Հայաստանեայց» (1791), Հովսեփ Արղությանի «Օրինակ հանդիսաւոր ծանուցման և ողբոց...» (1792), Բաղդասար Դպիրի երկհատոր քերականությունը (1791), Հակոբ Ջուղայեցու «Գրքուկ երկրաչափական» (1792), Ներսես Շնորհալու «Գիրք որ կոչի Յիսուս Որդի» (1792), «Գիրք Պորփիւրի որ կոչի Ներածութիւն» (1793), «Գիրք անուանեալ Ղեկաւար մանկանց» (1797), Դավիթ Անհաղթի «Գիրք Սահմանաց» (1797) գրքերը: Հ. Շմավոնյանի ամենամեծ երախտիքը և նրա տպարանի դարակազմիկ հրատարակությունը 1794-96-ին լույս տեսած հայ առաջին պարբերական «Ազդարարն» էր:

Տպագրական կյանքն աշխույժ է եղել նաև Կալկաթայում, որտեղ առաջին հայկական տպարանը 1796-ին հիմնել է Հ. Ստեփանոսյանը: Լույս են տեսել Աբրահամ Կրետացու «Պաամութիւն անցից» (1796), Հովհաննես Ջուղայեցի Մրգուզի «Վիճաբանութիւն առ շահ Սլէմանն պարսից» (1797), «Գրքուկ որ կոչի Էֆիմէրտէ» (1798) գրքերը:

XIX դ. 1-ին կեսին և՛ Մադրասում, և՛ Կալկաթայում բացվել են մի շարք նոր տպարաններ: Մադրասում շարունակում էր գործել Հ. Շմավոնյանի տպարանը, որտեղ տպագրվել են «Փոքրիկ բառագիր» (1803), «Անցք կամ գործք քառասուն երեք, և քառասուն և չորս երորդ ժողովոց Մադրասիս Հայոց» (1806), ֆրանսիացի գրող Մարմոնթելի «Բելիսարիոս» (1809) գրքերը: Սարգիս Ծատուր Աղավելյանի հիմնած տպարանում լույս են տեսել «Նոր տետրակ այբուբենական» (1809), Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսեայ քաղաքի» (1810), Հովհաննես Ջուղայեցու «Գիրք որ կոչի Սրբազնագործութիւն» (1812) գրքերը: Մադրասահայ համայնքի վերջին տպարանը Հակոբ և Հովսեփ Շամրյան եղբայրներինն էր: Այստեղ են հրա¬ տարակվել ֆրանսիացի հեղինակ Ֆլորիանի «Նումայ Պոմպիլիոս» (1812) վեպը, Վոլտերի «Ողբերգութիւն ի վերայ մահուանն Յուլիոս Կեսարու» (1818) երկը:

Կալկաթայում գործել են Ավետ Ջեթլումյանի, նրա որդիներ Ավետ և Հովհաննես Ջեթլումյանների, Մարդասիրական ճեմարանի, Պողոս Հորդանանյանի, Օճանասփյուռ ընկերության, Անգլիական եպիսկոպոսական ճեմարանի, Մկրտող միսիոներների, Պողոս Վիչենյանի «Արծիվ», Արարատյան ընկերության, «Ազգասեր Արարատյանի» տպարանները: Մասնավոր ապարաններից հիշատակելի է Հորդանանյանի տպարանը, որտեղ տպագրվել է «Հայելի Կալկաթյան» լրագիրը (1820) և հայերեն անդրանիկ աշխարհաբար կատակերգությունը՝ «Խտրաղիմայ ղժրողութեան» (1821): Ընկերությունների և ուսումնական հաստատությունների տպարաններից ամենաերկարակյացն ու բեղմնավորը Մարդասիրական ճեմարանի տպարանն էր, որը լույս է ընծայել 60-ից ավելի դասագրքեր, օրացույցներ, թարգմանական գեղարվեստական երկեր (Շատոբրիանի «Ադալա...», 1843, Բեռնարդեն դը Սեն-Պիեռի «Պաւլոս և Վիրգինիա», 1830): Օճանասփյուռ ընկերության տպարանի հրատարակությունն էր «Շտեմարան» հանդեսը (1821-23): Անգլիական եպիսկոպոսական ճեմարանի տպարանը լույս է ընծայել Մ. Թաղիադյանի հայտնի նամակը երևանցիներին (1828), «Դիցաբանութիւն» ուսումնասիրությունը (1830), դասագրքեր ու այլ գործեր, գրական մեծ արժեք ներկայացնող «Սիրակարկաչ» երգարանը (1830): Արարատյան ընկերության և «Ազ-