թարգմանությունների. 1995-ին Բուդապեշտում նրա թարգմանությամբ հունգարերեն հրատարակվել է հայ գրականության ընտրանի: Հունգարացի հայագետ Պալ Սալմաշին հայերեն խոսակցական լեզու է դասավանդում Բուդապեշտի համալսարանում, հունգարերեն թարգմանում հայ ժամանակակից գրողների գործերը: 1993-ից գործող Հայ մշակութային միությունը լույս է ընծայել հայոց պատմությանը նվիրված աշխատություններ, հրատարակման է պատրաստել հայերեն-հունգարերեն, հունգարերեն-հայերեն բառարաններ:
ՄՇԱԿՈՒՅԹ
Հ-ի հայազգի գրողների առաջին սերունդը հանդես է եկել XIX դ. 1-ին կեսին: Արձակագիր Լասլո Գորովեն (1780-1839) ճանաչվել է «Վաստակավոր վաճառականը» (1807) պիեսով: 1839-ին եղբայրների հետ հիմնել է «Գորովե» գրական մրցանակը: Գրող, բառարանագիր Զաքարիա Կապրուշյանը (1794-1870) 1834-ին հրատարակել է հայերեն և հունգարերեն այբբենարան Տրանսիլվանիայի հայկական դպրոցների համար: Գրող և պետական գործիչ Գերգեյ Շիմային (1823-1907) թարգմանել և «Արմենիա» հունգարերեն ամսագրում տպագրելն Սայաթ-Նովայի, Ղևոնդ Ալիշանի, Պետրոս Դուրյանի, Ռափայել Պատկանյանի, Սմբատ Շահազիզի, Ալեքսանդր Ծատուրյանի, Մինաս Չերազի ստեղծագործություններից: Հեղինակ է «Նոր Հայաստան», «Աբովյանի հիշատակին» (1895) և այլ բանաստեղծությունների: Հունգարագիր գրող, թատերագիր Գերգեյ Չիկին (1842-91) ճանաչվել է «Կանխազգացում» (1875) չափածո դրամայով, որն արժանացել է Հ-ի ԳԱ մրցանակին: Հունգարահայերի կյանքն է պատկերում նրա «Սեսիլի հարսանիքը» պիեսը: Գրել է նաև դրամայի պատմության ու տեսության համառոտ դասընթաց («Դրամատուրգիա»), կատարել թարգմանություններ: Չիկիի անունն են կրում Բուդապեշտի փողոցներից մեկը և Կապոշվար քաղաքի թատրոնը: XIX դ. վերջին - XX դ. սկզբին իր վեպերով ճանաչվել է արձակագիր Ռոբերտնե Տաբորին (Աննա Տուչեկ): 1960-ական թթ. սկսած՝ հրատարակվում են գրող Ալդար Լասլոֆիի բանաստեղծությունները, վեպերը և մանկական ստեղծագործությունները. հայտնի է նրա «Հաջորդ խաչուղին» (1974) վեպը:
Հ-ի մշակութային կյանքում զգալի տեղ են գրավում գեղանկարչական և լուսանկարչական ցուցահանդեսները, թատրոնը: 1996-ի ապրիլին ներկայացվելն Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը»՝ Արթին Տիրամերյանի բեմադրությամբ:
Կերպարվեստի բնագավառում հայտնի է հայազգի գեղանկարիչ Շիմոն Հոլոշին (1857-1918): Հ-ում կազմակերպվել ն հունգարահայ հայտնի ճարտարապետ Վաքար Տիպորի ստեղծագործությունների ցուցահանդես:
Հայտնի են նաև հայազգի օպերային երգչուհի Ստեֆանիա Մոլդովանը և կինոբեմադրիչ Տոմոքոչի Մոլդովանը:
ՄԱՄՈՒԼ
Հ-ում հայերեն առաջին պարբերականը Բուդապեշտի «Մասիս» միության «Նոր դար» (1919) ամսաթերթն է:
«Արմենիա», հունգարերեն հայագիտական ամսագիր: Լույս է տեսել 1807-1907, 1912-13-ին, Տրանսիլվանիայի Գեռլա քաղաքում: Խմբագիրներ՝ Գ. Գովրիկյան, Խ. Սոնգոտյան, Ս. Հերման, Գ. Պապ: Տպագրել է հայ բնօրրանին, Տրանսիլվանիայի և հայկական այլ գաղթավայրերի կյանքին նվիրված հոդվածներ, պատմաբանասիրական, ազգագրական նյութեր, հունգարահայերին և օւոարներին ներկայացրել հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը: Աշխատակցել են Յա. Ցեցը, Ղ. Բադրուպանյանը, Հ. Չիլինգարյանը և ուրիշներ: 1992-ին թերթը վերահրատարակվել է Կլուժում (Ռումինիա):
«Արարատ», Հ-ի Հայ ազգային փոքրամասնության ինքնավարության պաշտոնաթերթ: Լույս է տեսնում 1995-ից, Բուդապեշտում, ամիսը մեկ անգամ՝ հունգարերեն և հայերեն: Մեծ տեղ է հատկացնում հունգարահայ գաղութի պատմության, հայ մշակույթի և ազգային ավանդույթների պահպանման ու տարածման, հայ-հունգարական կապերի ամրապնդման հարցերին, հաղորդում լուրեր Հայաստանի իրադարձություններից:
Թերթի պատասխանատու հրատարակիչն է Ալեքսան Ավանեսյանը:
Գրկ. Ալթունյան Ա., Տեղեկագրութիւն հայոց գաղթականութեան, որք ի Մոլտո-Վալաքիա, Հունգարիա եւ ի Լեհաստան, Ֆոքշան, 1877: Գովրիկյան Գ., Հայք Յեղիսաբեթուպոլիս Դրանսիլուանիոյ: Այս գաղթականութեան պատմութիւնը ի սկզբանէ մինչեւ մեր օրերը, հ. 1-3, Վնն., 1893-1904: Ալպոյաճյան Ա., Պաամութիւն հայ գաղթականութեան, հ.1-3, Կահիրե, 1941-61: Գեվորգյան-Բագի Է., Հայ-հունգարական առնչությունները և «Արմենիա» ամսագիրը, Ե., 1979: Հայ-հունգարական պատմական և մշակութային կապերի պատմությունից (հոդվածների ժողովածու), Ե., 1983: Բոնա Գաբոր, 1848/49 թթ., Հունգարիայի ազատագրական պայքարի հայ հերոսները, Բուդապեշտ, 1996: Սիմոնյան Ա., Հունգարահայ մամուլը 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին, Բուդապեշտ, 1996: