Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/458

Այս էջը սրբագրված է

տուկ ամբիոն, որտեղ աշխատել են ականավոր հայագետներ Մկրտիչ Բերոյանը, Կարապետ Եզյանը, Քերովբե Պատկանյանը, Նիկողայոս Մառը, Նիկողայոս Ադոնցը, Հովսեփ Օրբելին: Ձևավորվել է Սանկտ Պետերբուրգի հայագիտական դսյրոցը:

1870-80-ական թթ. մայրաքաղաքի հայ ուսանողությունը ստեղծել է հայկական ուսանողական կազմակերպություն: 1860-ական թթ. գործել է հայկական ուսանողական թատրոն: 1863-64-ին Ռափայել Պատկանյանը հրատարակել է առաջին հայերեն թերթը՝ «Հյուսիսը»: 1887-1998-ին լույս է տեսել «Արաքս» գրական-գեղարվեստական պատկերազարդ տարեգիրքը (խմբագիր՝ Սիմեոն Գուլամիրյան), իսկ 1903-04-ին՝ «Բանբեր գրականության և արվեստի» հանդեսը:

Հայ երիտասարդությունը մասնակցել է XIX դ. 2-րդ կեսին և XX դ. սկզբին ստեղծված ինչպես ռուսաստանյան, այնպես էլ հայկական սոցիալ-դեմոկրատական ու հեղափոխական կազմակերպությունների և խմբակների գործունեությանը:

Գործել է հայկական ազգային եկեղեցական խորհուրդ, որը եկեղեցական գործերից բացի, զբաղվել է նաև քաղաքի հայ համայնքին առնչվող հարցերով:

XIX դ. հայկական գաղութի դերը բարձրացել է՝ Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերում Ռ-ի դերի մեծացմանը զուգընթաց, հատկապես՝ Արևելյան Հայաստանը Ռ-ին միացվելուց հետո: Այս շրջանում Պետերբուրգի և Մոսկվայի հայկական շրջանները հանդես էին գալիս համատեղ: Հետագայում գաղութը ձեռք է բերել առավելապես մշակութային նշանակություն: XIX-XX դդ. Սանկտ Պետերբուրգի հայ նշանավոր գործիչներից են եղել Ալեքսանդր Խուդաբաշյանը, Կարապետ Եզյանը, Քերովբե Պատկանյանը, Նիկողայոս Ադոնցը, Հովսեփ Օրբելին և ուրիշներ:

XIX դ. 2-րդ կեսին XX դ. սկզբին Սանկտ Պեաերբուրգի հայ գործարար շրջանների ներկայացուցիչներից հայտնի էին Խոջա-Էյնաթովները, Տեր-Դավիդովները, Մակարովները: Հայերի ձեռքում էր կենտրոնացած կովկասյան գինիների և արևելյան այլ ապրանքների առևտուրը:

Խորհրդային իշխանության հաստատումից հետո քաղաքում հայկական ազգային և մշակութային կազմակերպություններն աստիճանաբար դադարել են գործելուց: 1930-ական թթ. փակվել են Սանկտ Պետերբուրգի հայկական երկու եկեղեցիները:

Լենինգրադի ճակատամարտում (1941-44) գերմանական զորքերի դեմ մարտնչել են հայ ժողովրդի հազարավոր զավակներ: Բալթիական նավատորմի ռազմական գործողությունները ղեկավարել է Հովհաննես Իսակովը: 1942-ի դեկտեմբերի 4-ին Պուլկովյան բարձունքների ծանր մարտերում զոհվել է գեներալ-մայոր Բ. Գալստյանը: Լենինգրադի պաշտպանության օրերին մեծ սխրանքներ են գործել հայ օդաչուներ Ն. Ստեփանյանը, Լ. Չափչախյանը, Մ. Դավթյանը, Ն. Սաղաթելովը, Գ. Պետրոսյանը, Ա. Ափինյանը, Ն. Սարգսյանը, Ա. Խաչատուրովը, նավատորմային նավաստիներ Վ. Ակոպովը, Մ. Աղաջանյանը, Դ. Մկրտչյանը, սուզանավի մարտական մասի հրամանատար Հ. Հովակիմյանը: Լենինգրադի պաշարումը ճեղքելու պատմական փաստաթղթի տակ ստորագրել են նաև Երևանի Կիրովյան շրջկոմի նախկին առաջին քարտուղար, գումարտակի կոմիսար Հ. Մելքոնյանը և ռոստովցի հայ Ք. Կալուգովը: Ռազմաճակատին մեծ օգնություն են կազմակերպել Ռ. Ոսկանյանը (ՍՍՀՄ էլեկարաարդյունաբերության ժողկոմի տեղակալ), Ա. Տատուսյանցը (Քիմիատեխնոլոգիական ինստիտուտի դոցենտ): Լենինգրադի հերոս պաշտպանների շարքերում էին Էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Հ. Օրբելին, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վ. Փափազյանը, դերասանուհի Ա. Գաբրիելյանը և շատ ուրիշներ:

Ազգային կյանքի վերածնունդը սկսվել է 1988-ից հետո: 1988-ի ապրիլին գրանցվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը: Վերաբացվել են հայկական երկու եկեղեցիները՝ Ս. Հարություն (1988-ին, կրկին օծվել է 1992-ին) և Ս. Կատարինե (1993-ին, կրկին օծվել է 2000-ին):

Ներկայումս (2003) Սանկտ Պետերբուրգում ապրում է շուրջ 60 հզ. հայ: 1989-ին ստեղծվել է Հայկական մշակույթի բարեկամների լենինգրադյան ընկերությունը: 1990-ին սկսել է գործել «Ծիծեռնակ» վերականգնողական կենտրոնը: 1993-ին Ս. Հարություն եկեղեցուն կից բացվել է կիրակնօրյա դպրոց, որը երեք տարի անց վերածվել է ուսումնական կենտրոնի: Հայ եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնում գործում են մանկական պարի խումբ, «Հայեցի ձայներ» երգչախումբը և գրադարան, որն ունի ավելի քան 4 հզ. կտոր գիրք: 1994-ին ստեղծվել են Սանկտ Պետերբուրգի հայկական ընկերությունը (զբաղվում է տեղի հայության իրավաքաղաքացիական հիմնահարցերով), «Օրբելի եղբայրների հուշահամալիր» հասարակական կազմակերպությունը (նպատակն է մշակութային և գիտական կապերի խթանումը) և Սանկտ Պետերբուրգի հայ նկարիչների «Գորանի» ստեղծագործական միությունը: 1999-ի սեպտեմբերին Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում բացվել է հայագիտության բաժին:

Սանկտ Պետերբուրգում հայտնի են էներգետիկայի բնագավառի մասնագետներ Ս. Կազարովը, L. Սարգսյանը, Կ. Դեմիրճյանը, քիմի-