քույրեր Ա. Սաջոյանի, Հ. Չիթելրոնի, Վ. Ջենենյանի նախաձեռնությամբ և Անարատ հղության հայ քույրերի միաբանության հովանավորությամբ: Ունի նախակրթարան և միջին (մինչև 8-րդ դասարան) բաժիններ: Դասավանդվում են անգլերեն, ֆրանսերեն, հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն, երաժշտություն: Աշակերտների թիվը՝ 203: Հրատարակում է «Արծիվ» տարեգիրքը և պարբերաթերթը:
Սրբոց նահատակաց վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1967-ին, Նյու Յորքում: Ունի մանկապարտեզ, տարրական և միջնակարգ բաժիններ: Աշակերտների թիվը՝ 110: Հրատարակում է պարբերաթերթ:
Ալեք Մանուկյան վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1969-ին, Սաութֆիլդում (Միչիգան)՝ Մարի և Ալեք Մանուկյան հիմնարկի և ՀԲԸՄ-ի նախաձեռնությամբ: Ունի մանկապարտեզ, տարրական և միջնակարգ բաժիններ: Աշակերտների թիվը՝ 184: Հրատարակում է տարե- գիրք:
Ռոզ և Ալեք Փիլիպոս վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1969-ին, Լոս Անջելեսում՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Հոլիվուդի հոգաբարձության նախաձեռնությամբ և Փիլիպոս ամուսինների նվիրատվությամբ: Ունի ՀՕՄ-ի Մարի Փոստոյանի անվան մանկապարտեզ, նախակրթարան, տարրական, միջնակարգ բաժիններ, երգչախումբ, մարզական խմբեր (բասկետբոլի, վոլեյբոլի, հոկեյի): Դասավանդվում են հայոց լեզու, պատմություն, Հայ դատ, կրոն, երգ-երաժշտություն: Աշակերտների թիվը՝ 802: Հրատարակում է տարեգիրք, պարբերաթերթ:
Ամերիկահայ միջազգային քոլեջ (American Amienian International College), առաջին հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունը ԱՄՆ-ում: Հիմնվել է 1976-ին, Լա Վեռնի (Կալիֆոռնիա) համալսարանին կից՝ Ա. Սարաֆյանի նախաձեռնությամբ և ամերիկահայ բարերարների նվիրատվությամբ: Ունեցել է չորս տարվա ծրագիր՝ հայոց լեզու, գրականություն, պատմություն, մշակույթ առարկաների, հայկական երաժշտության, բիզնեսի, տնտեսագիտության, ֆիզիկայի, համակարգչային գիտության, լազերային-օպտիկական ճարտարագիտության, Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների և այլ առարկաների ուսուցմամբ, 16 դասախոս, 178 ուսանող (Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Քուվեյթից, Իրաքից, Թուրքիայից, Հունաստանից, ինչպես նաև ԱՄՆ-ի այլ քաղաքներից եկած միջնակարգ կրթությամբ երիտասարդներ): Հրատարակել է տարեգիրք (1977-92), «Գլաձոր», «Մաշտոց» հայագիտական հանդեսները, շուրջ 16 անուն գիրք (գրական, պատմական, հայագիտական, բժշկագիտական, մշակութային և Հայոց ցեղասպանությանը վերաբերող թեմաներով): Ունեցել է բասկետբոլի, ֆուտբոլի, վոլեյբոլի խմբեր: Փակվել է 1992-ին:
Հովնանյան վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1976-ին, Նյու Ջերսիում՝ Հովնանյան ամուսինների նախաձեռնությամբ և հովանավորությամբ: Ունի մանկապարտեզ, տարրական և միջնակարգ բաժիններ: Աշակերտների թիվը՝ 155: Հրատարակում է պարբերական:
Մանուկյան-Դեմիրճյան վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1976-ին, Կանոգա Պարկում՝ Ս. Պետրոս եկեղեցու և ՀԲԸՄ-ի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ: Կոչվել է բարերարներ Մարի Մանուկյանի, Սարգիս և Սեդա Դեմիրճյանների անուններով: Ունի մանկապարտեզ, տարրական և միջնակարգ բաժիններ, թատերախումբ, պարախումբ, երգչախումբ, մարզական խմբեր: Անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու, գրականություն, պատմություն, կրոն, երգ-երաժշտություն: Աշակերտների թիվը՝ 950: Հրատարակում է տարեգիրք, պարբերաթերթ, աշակերտական թերթ:
Վահան և Անուշ Շամլյան վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1976-ին, Գլենդելում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգաբարձության և մի խումբ համայն-