Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/535

Այս էջը սրբագրված է

ՎՐԱՍՏԱՆ

Պետություն Այսրկովկասում: Տարածքը՝ 69,7 եզ. կմ²: Բնակչությունը՝ 4,355 մլն (2002): Մայրաքաղաքը՝ Թբիլիսի (1,251 մլն): Հայերի թիվը՝ շուրջ 350 հզ.:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Վրսատանի միջև հաստատվել են 1992-ին:

Ժամանակակից Վ-ի տարածքում, հատկապես արևելյան մասում (պատմական Վիրք կամ Իբերիա), հայերը բնակվել են վաղնջագույն ժամանակներից: Հարավը մտել է պատմական Գուգարքի մեջ, որի արևելյան և կենտրոնական գավառները (Ջավախք, Կանգարք, Թռեղք, Բողնոփոր, Մանգլյաց փոր, Քվիշափոր, Ծոբոփոր) կազմում են հայ ժուլովրդի բնօրրանի անկապտելի հատվածները: Հնագույն ժամանակներից հայկական հոծ բնակչություն է եղել նաև Վ-ի հարավարևմտյան շրջաններում (Մեսխեթ կամ Սամցխե, Եգր ևն): Վ-ում հայերի թիվն ավելացել է V դ. 1-ին կեսին, երբ Մեծ Հայքից անջատվել ու վրաց մարզպանությանն են միացվել հայաբնակ Գուգարքի գավառները: Վարդանանց պատերազմից հետո Աշուշա բդեշխի ջանքերով Գուգարաց բդեշխության կենտրոն Ցուրտավում են ապաստանել Մամիկոնյան գերդաստանի