փրկված անդամները: Հայկական համայնքի ստվարաթիվ լինելու հետևանքով տեղի ժամասացությունը, դպրոցները երկլեզվյան էին: Համակեցությանը և դավանական-մշակութային սերտաճմանը նշանակալիորեն նպաստել է Մեսրոպ Մաշտոցի առաքելությունը Վիրք: Նրա հետնորդներից վրաց իրականության մեջ հայտնի է այբբենաստեղծ ու թարգման Ջաղան: Մցխեթի, Ջվարիի (Ս.Խաչ) և Աթենիի Սիոնի (ճարտարապետ՝ Թոդոսակ) արձանագրությունները վկայում են, որ VII դ. վրաց միջավայրում հայերն անվանի շինարարների համբավ են ունեցել: Քարթլիում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո Վրաց եկեղեցին կապվել է նույնադավան հայ եկեղեցու հետ. վրացի եպիսկոպոսապետները ձեռնադրվել են հայոց կաթողիկոսների կողմից: VII դ. սկզբին եկեղեցական բաժանումը չի խաթարել համակեցության ու գործակցության բնականոն ընթացքը:
IX դ. Տփղիսի հայերի թիվը ստվարացել է Սասանից այստեղ ապաստանած գաղթականներով: Արաբ պատմիչ Տաբարիի վկայությամբ՝ 853-ին խալիֆայության զորքերի դեմ քաղաքի պաշտպանությանը մասնակցել են նաև հայկական ջոկատները: X դ. սկզբին Կուր գետի