ԱՄՆ-ում կուսակցության ականավոր հիմնադիր գործիչներից էին Մ. Անանիկյանը, Ս. Մալեմեզյանը, Մ. Սվազլյանը, Կ. Փափազյանը, L. Կյուլեսերյանը, Հ. Ծովիկյանը և ուրիշներ:
1996-ից ԱՄՆ-ում գործում են ՌԱԿ-ի Արևելյան (կենտրոնատեղին՝ Բոստոն) և Արևմտյան (կենտրոնատեղին՝ Լոս Անջելես) շրջանների վարիչ-մարմինները: Կուսակցության հովանավորությամբ ԱՄՆ-ում գործում են դպրոցներ, Հայ դատի հետապնդման կազմավորումներ (Ամերիկայի հայ իրավանց խորհուրդ), տիկնանց, երիտասարդական (Արմենական երիտասարդական շարժում), մարզական միություններ, մշակութային հաստատություններ: ՌԱԿ-ի գործունեությունն առավելաբար դրսևորվում է Թեքեյան մշակութային միության միջոցով, որը Բոստոնում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և ԱՍՆ-ի հայաշատ այլ քաղաքներում հիմնած իր մասնաճյուղերով ազգապահպան գործունեություն է իրականացնում:
ԱՄՆ-ում ՌԱԿ-ը հրատարակում է «Նոր օր» եռօրյան (Լոս Անջելես), “The Armenian Mirror-Spectator” շաբաթաթերթը (Բոստոն):
Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) ԱՄՆ-ի մասնաճյուղեր, 1918-ին Կ. Պոլսում ծնունդ առած ՀՄԸՄ-ի առաջին մասնաճյուղը ԱՄՆ-ում հիմնվել է 1921-ին, Նյու Յորքում՝ Մ. Խուբեսերյանի, Օ. Քեմանճյանի, Հ. Գարապեկյանի նախաձեռնությամբ: Նպատակը հայ պատանիների և աղջիկների ֆիզիկապես առողջ դաստիարակությունն է, նրանց հայրենասիրության ոգով տոգորելը: Կազմակերպությունը ծավալում է մարզական, սկաուաական, ընկերային գործունեություն: 1968-ից սկսել են կազմակերպվել Կալիֆոռնիայի մասնաճյուղերը: Գործում են ՀՄԸՄ Կալիֆոռնիայի և Արևելյան Ամերիկայի շրջանային վարչությունները: Կազմակերպվում են միջմասնաճյուղային, համագաղութային ամենամյա մարզական միջոցառումներ (նավասարդյան խաղեր), Հայաստանի և Կալիֆոռնիայի ՀՄԸՄ մասնաճյուղերի սկաուաական բանակումներ: Մասնաճյուղեր են գործում Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում, Փասադենայում, Գլենդելում, Օրինջ Քաունթիում, Սան Դիեգոյում, Սան Ֆեռնանդո հովտում, Բոստոնում, Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Դետրոյտում, Ֆիլադելֆիայում, Բեյսայդում, Փրովիդենսում, Վաշինգտոնում, Հարավային Ֆլորիդայում, Ալբընիում: Գրեթե բոլոր մասնաճյուղերն ունեն շախմատի, ֆուտբոյի, բասկետբոյի, վոլեյբոլի, թենիսի, քոնգֆու-կարատեի, թեթև աթլետիկայի, դաշտային խաղերի խմբակներ: Հրատարակել է «Լրատու» (1986, Լոս Անջելես), «Կոչնակ» (1980-82, Գլենդել) պարբերականները, «Ասպարեզ» օրաթերթի «Հայա- սա» հավելվածը:
Հովարդ Կարագյոգյան հիմնարկություն, հիմնվել է 1921-ին, Նյու Յորքում՝ գորգի գործարանատեր Մ. Կարագյոգյանի նախաձեռնությամբ՝ ի հիշատակ իր վաղամեռիկ որդու: Բարեսիրական այս հիմնարկությունն աջակցում է ԱՄՆ-ի, Սիրիայի, Լիբանանի, Հունաստանի, Հայաստանի մի շարք հայկական հաստատությունների:
Ամերիկահայ քաղաքացիների լիգա, ԱՄՆ քաղաքացիություն ունեցող ամերիկահայերի բարեսիրական կազմակերպություն: Հիմնվել է 1931-ին, Կալիֆոռնիայում՝ Թ. Աշճյանի նախաձեռնությամբ, նախ՝ որպես “American Legion of Fresno”, ապա՝ “Armenian American Citizens’ Club of Fresno”, “Armenian American Citizens’ Club of California”, այնուհետև՝ “Armenian American Citizens’ League”: Կազմակերպությունն իրականացնում է բարեգործական ծրագրեր, 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո պարբերաբար նյութական օգնություն է առաքում Հայաստան:
1969-ից գործում է միության կրթաթոշակի հիմնադրամը (կրթաթոշակ է հատկացնում անապահով ուսանողներին): Հրատարակում է “New California Victory” պարբերաթերթը (1993-ից): Մասնաճյուղեր ունի Ֆրեզնոյում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում:
Հայ երիտասարդաց դաշնակցություն (ՀԵԴ), հիմնվել է 1933-ին, Բոստոնում՝ ԱՄՆ գործուղված Գարեգին Նժդեհի նախաձեռնությամբ՝ ՀՀԴ հովանավորությամբ գործող տարբեր երիտասարդական խմբերի (Արամներ, Քրիստափորներ, Անդրանիկներ, Կայծակներ) անդամների միավորմամբ: Սկզբնապես կոչվել է Հայ երիտասարդաց դաշնակցության ցեղակրոն ուխտերի միություն, 1941-ից՝ Հայ երիտասարդաց դաշնակցություն: Նպատակն է պահպանել հայ երիտասարդության ազգային ինքնությունը, պայքարել ուծացման դեմ, վառ պահել ազատ, անկախ և միացյալ Հայաստանի գաղափարը: 1973-ին (մինչ այդ ունեցել է մեկ կենտրոնական վարչություն Արևելյան Ամերիկայում՝ Բոստոն) բաժանվել է Արևելյան Ամերիկայի, Արևմտյան Ամերիկայի, Կանադայի մասնաճյուղերի: Ունի երեցների և կրտսերների ուխտեր: 1989-ին կազմակերպության Արևմտյան Ամերիկայի մասնաճյուղը բաժանվել է ՀԵԴ-ի ուխտերի