յունյանց), Ա. Ի. Միկոյանի անվան հայ պարտիզանական ջոկատները (հրամանատար՝ Ա. Հովսեփյան):
Պատերազմից հետո՝ 1945-46-ին, բազմաթիվ կաթոլիկ հայեր Ու-ից տեղափոխվել են Լեհաստան: 1959-ի տվյալներով՝ Ու-ում բնակվում էր 28 հզ. հայ: Նրանք մասնակցել են երկրի սոցիալ-տնտեսական, հասարակական, մշակութային կյանքին:
1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո և 1990-ական թթ. մի քանի հազար հայաստանցիներ բնակություն են հասաաաել Ու-ի արդյունաբերական և ծովափնյա քաղաքներում: Աշխուժացել է հայ ազգային կյանքը: Ու-ի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում հիմնվել են հայկական մշակութային ընկերություններ, կիրակնօրյա դպրոցներ և հայերենի ուսուցման խմբակներ: 2001-ին ստեղծվել է Ու-ի հայերի միությունը:
Ներկայումս (2003) Ու-ում հայերի թիվը շուրջ 130 հզ. է (ներառյալ Ղրիմի հայերը):
Երկրի ամենախոշոր հայ համայնքները գտնվում են Օդեսայում (30 հզ.), Ղրիմում (20 հզ.), Դոնեցկում (15 հզ.), Դնեպրոպետրովսկում (14 հզ.), Խարկովում (12 հզ.), Կիևում (ավելի քան 10 հզ.): Երկրում գործում են 8 հայկական եկեղեցիներ, երկու մատուռ: Հրատարակվում են «Արագած» և «Մասյաց աղավնի» հայկական թերթերը, «Սուրբ Խաչ» հանդեսը:
Կիևի ժամանակակից հայ համայնքը ձևավորվել է 1980-ական թթ. վերջին 1990-ական թթ. սկզբին: 1989-ին հիմնվել է Կիևի հայկական միավորումը:
Համայնքի վարչության պատվավոր նախագահն է ակադեմիկոս Ալեքսանդր Նավակատիքյանը, նախագահը՝ Սերգեյ Ծիրոնյանը: Վերաբացվել է կիրակնօրյա հայկական դպրոցը: Գործում է շաբաթօրյա մանկապարտեզ:
Ներկայումս (2003) Կիևում բնակվում է ավելի քան 10 հզ. հայ: 1994-ից լույս է տեսնում «Արագած» (հայերեն, ուկրաիներեն) թերթը:
Բելգորոդ-Դնեստրովսկում (մինչև 1944-ը՝ Աքերման) հայերի մասին առաջին հիշատակումը վերագրվում է X-XII դդ.: XIV-XV դդ. հայերն այստեղ են եկել Հայաստանից, Փոքր Ասիայից ու Ղրիմից՝ ստեղծելով Մոլդովայի ամենախոշոր հայկական գաղութը: Քաղաքում եղել են երեք հայկական եկեղեցիներ: Առաջինը (հնարավոր է՝ փայտաշեն) կառուցվել է 1384-ին և 1484-ին ավերվել թուրքերի կողմից, երկրորդը գործել է 1484-1573-ին, այնուհետև ավերվել է, երրորդը՝ այժմյան Ուսպենիա Աստվածածնի եկեղեցին, ըստ ավանդության, եղել է հայկական: Պահպանվել է նաև հայկական գերեզմանատունը:
Բերեժանի (Բժեժանի) քաղաքում հայերը հիշատակվում են 1681-ից: 1686-1784-ին համայնքն ունեցել է քաղաքային վարչություն՝ վոյթով՝ ավագների խորհրդով և սեփական դատարանով: XVII դ. վերջին - XVIII դ. սկզբին Բերեժանիում ապրել է մոտ 200 հայ ընտանիք, գործել է ազգային դպրոց, 1764-92-ին՝ հայկական բանկ: Պահպանվել է տեղի հայկական եկեղեցին (կառուցված 1764-ին):
Դնեպրոպետրովսկի մարզի արդի հայ համայնքը ձևավորվել է 1990-ական թթ.: 1991-ին տոեղծվել է Ս. Գրիգոր Լուսավորչի անվան հայկական մշակույթի ընկերությունը (նախագահ՝ Գարեգին Հարությունով): Հետագա տարիներին ստեղծվել են Դնեպրոպետրովսկի հայկական մշակութային մարզային ընկերության բաժանմունքներ Պավլոգրադ, Նիկոպոլ, Մարգանց և այլ քաղաքներում:
1996-ին ստեղծվել են Կանանց խորհուրդը և Ս. Գրիգոր Լոաավորչի անվան հայկական մշակութային մարզային ընկերության երիտասարդական կենտրոնը: 1997-ի հունիսին հաստատվել է Հայ առաքելական եկեղեցու Դնեպրոպետրովսկի կրոնական համայնքի կանոնադրությունը: Քաղաքում կառուցվում է հայկական եկեղեցի:
Ներկայումս (2003) Դնեպրոպետրովսկի մարզում ապյաւմ է շուրջ 20 հզ. հայ:
Դնեպրոպետրովսկ քաղաքի № 2 և 72 միջնակարգ դպրոցների համակարգում գործում են հայկական կիրակնօրյա դպրոցներ: Ամիսը մեկ անգամ եթեր է հեռարձակվում «Բարև ձեզ» հայկական ծրագիրը:
Դոնեցկում 1995-ի ապրիլին տեղի է ունեցել Դոնբասի հայկական համայնքի հիմնադիր ժողովը, ղեկավար է ընտրվել Ու-ում հայտնի վիրաբույժ, Նյու Յորքի բժշկական ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Վլադիմիր Գուսակը (ազգությամբ՝ հայ): Համայնքն ունի բարեգործական հիմնադրամ, որի հովանավորությամբ գործում է կիրակնօրյա հայկական դպրոց:
Ներկայումս (2003) Դոնեցկում ապրում է շուրջ 15 հզ. հայ:
Դուբրովիցա գյուղում (Վիննիցայի մարզ) հայերի մասին պահպանված հնագույն վավերագիրը Լեհաստանի Զիգմունդ III թագավորի 1615-ի մարտի 21-ի հրովարտակն է, որով հայերին թույլատրվել է հաստատվել այնտեղ, ազատորեն զբաղվել առևտրով ու արհեստներով: Սակայն հայերը Դուբրովիցայում 1672-ին մեծ թիվ չեն կազմել և չեն ունեցել ինքնավարություն: Դուբրովիցան 1672-ին ավերել են թուրքերը: 1699-ին Դուբրովիցայի տեղում հիմնվել է Նոր Բարոկ ավանը:
Իզմայիլ (հայկական աղբյուրներում՝ Իսմայիլ) քաղաքում միջին դարերում բնակություն են հաստատել Ամասիայից, Եվդոկիայից և Արևմտյան Հայաստանի զանազան բնակավայրերից գաղթած հայեր: Ունեցել են եկեղեցի (1669-ից):
1750-ին Իզմայիլում գործել է հայ դերձակների եղբայրություն