ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ Հայկական ֆիլմարվեստի միություն, հիմնվել է 1991-ին, Լոս Անջելեսում՝ Զ. Արևշատյանի և Ա. Պետրոսյանի նախաձեռնությամբ: Նպատակն է հանրությանը ծանոթացնելհայկական ֆիլմ արվեստին, ապահովել հայկական ֆիլմերի մասնակցությունը միջազգային կինոփառատոներին: Միությունը ստանձնել է Երևանի Հայֆիլմ ընկերության հեղինակային իրավունքների պաշտպանությունը:Հայաստանի համար վերլուծությունների հետազոտման և պլանավորման հիմնարկ -ԱՐՓԱ (Analyses Research and Planning for Armenia-ARPA), հիմնվել է 1992-ին, Լոս Անջելեսում: Նպատակն է կատարած ոաումնասիրությունների հիման վրա Հայաստանի կառավարությանն առաջարկել ծրագրեր և միջոցառումներ՝ հանրապետությունում ժողովրդավարության և ազատ շուկայական տնտեսության զարգացմանը նպաստելու համար: Ոաումնասիրվում են նաև սփյուռքի հնարավորություններն ու կառույցները, սփյոաք-հայրենիք հարաբերությունները: Կալիֆորնիայի հայ ատամնաբուժական միություն, հիմնվել է 1993-ին, Լոս Անջելեսում: Նպատակն է օժանդակել Հայաստանի և սփյուռքի ատամնաբույժներին, ֆինանսական օգնություն ցուցաբերել անապահով ատամնաբույժ ուսանողներին: Համագործակցելով Արևելյան Ամերիկայի և Կանադայի նույնանուն միությունների հետ՝ մշակել է ատամնաբուժական նոր սարքավորումներ Հայաստան առաքելու և Երևանի բժշկական համալսարանում դասաիասություններ կազմակերպելու ծրագրեր Ֆրեզնոյի համագաղութային խորհուրդ, հիմնվել է 1993-ին: Ընտրվում է տարին մեկ անգամ ընդհանուր ժողովում, որին մասնակցում են ստեղծված կառույցի մաս կազմող միությունների, եկեղեցիների, քաղաքական կուսակցությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչները: Նպատակն է ամեն տարի միասնաբար ոգեկոչել Մեծ եղեռնի հիշատակը, կազմակերպել համագաղութային միջոցառումներ, օգնություն ցույց տալ Հայաստանին: «Մենք» հայ երիտասարդական միություն, հիմնվել է 1994-ին, էնսինոյում: Հիմնադիր՝ Վ. Բալուլյան: Նպատակն է համախմբել ամերիկահայ մասնագետներին և ուսանողներին, աջակցել բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ երիտասարդներին, համագործակցել նմանատիպ ուրիշ միությունների հետ: Հրատարակում է «Մենք» պարբերականը: Հայկական պատմական ընկերակցություն (Armenian Historical Association), հիմնվել է 1997-ին, Փրովիդենսում: Նպատակն է պահպանել հայկական մշակույթը, ժառանգությունն ու պատմությունը: Ընդգրկում է համայնքային բոլոր կառույցների ներկայացուցիչներին (ՀՕՄ, Վարդանանց ասպետներ, Հայ առաքելական և Հայ ավետարանական եկեղեցիներ և այլն): Ընկերակցության նյութական աջակցությամբ Փրովիդենսի Հերիթիջ Արբըր (ժառանգության խարիսխ) թանգարանում հիմնվել է (2003-ի գարնանը) Հայկական ցուցահանդես: Այստեղ ներկայացվելու են հայկական արվեստի նմուշներ, լուսանկարներ, ինչպես նաև հայ ընտանիքների, երևելի անհատների վերաբերյալ տվյալներ, որոնք կվկայեն հայերի շուրջ մեկուկես դարյա ներկայությունը Ռոդ Այլենդի նահանգում: Ցուցահանդեսում գործելու է հայկական ընտանեկան տվյալների բազա ներառող էլեկտրոնային համակարգ, որտեղ այցելուները կարող են ներմուծել իրենց ընտանեկան պատմությունները և փաստացի տվյալները՝ արխիվում պահվելու և ուսումնասիրողներին հասանելի դարձնելու համար: Թեքեյան մշակութային միության (ԹՄՄ) ԱՄՆ-ի մասնաճյուղ, գործում է ՌԱԿ-ի հովանավորությամբ 1947- ին Բեյրութում հիմնված ԹՄՄ-ի կազմում: Իրականացնում է մշակութային և կրթական ծրագրեր, քաջալերում հայ արվեստագետներին, ուսուցիչներին, օժանդակում հայագիտություն ուսումնասիրող ուսանողներին: Ունի Արևմտյան և Արևելյան շրջանային վարչություններ, որոնք գործում են ԹՄՄ-ի Միացյալ Նահանգների և Կանադայի կենտրոնական վարչության հովանու ներքո (կենտրոնը՝ Բոստոն): Նյու Յորքում, Դետրոյտում, Ֆրեզնոյում, Փասադենայում, Գլենդելում, Սան Ֆեռնանդո հովտում գործող մասնաճյուղերը կազմակերպում են մշակութային փառատոներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ, հոբելյանական հանդիսություններ, հրատարակում գրական ֊գեղարվեստական և գիտական գործեր: Միության հովանավորությամբ է գործում Լոս Անջելեսի Արշակ Տիգրանյան վարժարանը: Ունի նաև երգչախմբեր, թատերախմբեր, պարախմբեր: Դետրոյտում գործում է ռադիոժամ: Համազգային հայ կրթական և մշակութային միության ԱՄՆ-ի մասնաճյուղ, գործում է ՀՀԴ կուսակցության հովանու ներքո՝ 1928-ին Կահիրեում հիմնված Համազգայինի կազմում: Նպատակը ամերիկահայերի կրթական մակարդակը բարձրացնելն է, հայագիտության զարգացմանը նպաստելը, մշակութային արժեքները պահպանելը և զարգացնելը, օտար հասարակությանը Հայ դատին ծանոթացնելը, սփյուռք - հայրենիք կապերի ամրապնդումը: Գործում են միության թատերախմբերը (Նյու Յորք, Բոստոն, Դետրոյտ, Նյու Ջերսի, Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո), երգչախմբերը (Նյու Յորք, Նյու Ջերսի, Լոս Անջելես, Ֆրեզնո), պարախմբերը (Դետրոյտ, Նյու Ջերսի, Լոս Անջելես, Դլենդել, Փասադենա),
Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/60
Այս էջը սրբագրված չէ