նից, Եվրոպայից, Միջին Արևելքից, Ամերիկայից: Նպատակն է սերտացնել սփյուռք-հայրենիք կապերը, օժանդակել Հայաստանի գիտական և մշակութային հաստատությունների, աջակցել Հայ դատին: Ունի 26 բաժանմունք (բժշկության, իրավագիտության, տնտեսագիտության ևն), մասնաճյուղեր՝ Մարսելում և Լիոնում: Գումարել է համագումարներ (Լոս Անջելես, 1989, Փարիզ, 1993):
ՄՇԱԿՈՒՅԹ
Ֆրանսահայ համայնքն ունեցել է շատ հարուստ և աշխույժ մշակութային կյանք, որն իր բարերար ազդեցությունն է ունեցել երկրի մշակույթի տարբեր բնագավառների զարգացման վրա: Էդգար Շահինը, Շարթը, Հովսեփ Փուշմանը (1920-ական թթ. դեռ Փարիզում էր), Ժանսեմը, Գառզուն (գեղանկարչություն), Ժորժ Կառվարենցն ու Շառլ Ազնավուրը (երաժշտություն), Անրի Թրուայան (գրականություն), Էդուարդ Ութուճյանը (ճարտարապետություն), Անրի Վեռնոյը (կինո), Արթուր Ադամովը (թատերագրություն) հարստացրել են Ֆ-ի և համաշխարհային մշակույթի շտեմարանը:
Գրականություն: Ֆ-ի և հայ մշակույթի զարգացմանն իրենց նպաստն են բերել ֆրանսահայ գրողներ Թեորիկը (1873-1928), Տիգրան Կամսարականը (1866-1941), Լևոն Բաշալյանը (1868-1943), Արշակ Չոպանյանը (1872-1954), Բյուզանդ Թովւալյանը (1902-70), Զարեհ Որբունին (1902-1981), Շահան Շահնուրը (1903-74), Վազգեն Շուշանյանը (1903-41), Լուիզա Ասլանյանը (Լաս) (1906-1945), Գեղամ Աթմաճյանը (Ա. Սեմա, 1910-40), Քրիստիան (Խաչիկ) Տետեյանը (ծ. 1910), Ֆ-ի Ազգային ակադեմիայի անդամ Անրի Թրուայան (ծ. 1911), Վահե Քաչան (Խաչատրյան), թատերագիրներ Գաբրիել Արութը (ծ. 1919), Ժան-Ժակ Վարուժանը և ուրիշներ:
1923-ին Փարիզում ստեղծվել է Ֆրանսահայ գրողների ընկերակցությունը (գործում է ցայսօր), որի առաջին նախագահն էր Ա. Չոպանյանը: Ընկերակցությանն անդամակցել են Շ. Շահնուրը, Վ. Շուշանյանը, Զ. Որբունին, Գ. Աթմաճյանը (Ա. Սեմա), Լասը, Բ. Թոփալյանը, Լ. Չորմիսյանը և ուրիշներ: Ներկայիս նախագահն է Գրիգոր Պըլտյանը:
Թատրոն: Համայնքում թատերական կյանքը սկսել է աշխուժանալ 1920-ական թթ., երբ Պոլսո դրամատիկ խմբի դերասաններ Տ. և Ս. Նշանյանները մի խումբ այլ արվեստագետների հետ (Ա. Գմբեթյան, Գրիգոր-Վահան և Սարիմ Մաքսուդյաններ, Ս. Ալեքսանյան, Ա. Կոթիկյան, Վ. Սվաճյան և ուրիշներ) 1923-ին Փարիզում կազմակերպել են Փարիզահայ դրամատիկ թատերախումբը, որը գործել է երկար տարիներ: Բեմադրել է ինքնուրույն և թարգմանական մի շարք պիեսներ, այդ թվում՝ Շիրվանզադեի, Հակոբ Պարոնյանի, Լևոն Շանթի և այլոց գործերից: Խմբի հիման վրա տարբեր ժամանակներում գործել են Ա. Բուդաղյանի «Մայրենի բեմը», Ա. Կոթիկյանի «Հայ ժողթատրոնը», ինչպես և առաջին աշխարհամարտից հետո ստեղծված Փարիզահայ ազգային թատերախումբը: Վերջինիս ուժերով են խաղացել Հ. Աբելրսնը, Հ. Զարիֆյանը, Վ. Փափագյանը և ուրիշներ: Այդ թատերախմբերին զուգընթաց՝ Փարիզում գործել են նաև Մ. Ազնավուրյանի, Սուրաբյան ամուսինների օպերային խմբերը («Ուշ լինի, նուշ լինի», «Աշուղ Ղարիբ» ևն): Բեղմնավոր գործունեություն Են ծավալել Փիթոևները, Ա. Գմբեթյանը, Ս. Մաքսուդյանը, Ա. Արմենյանը, Գ. Ասլանը, Ռ. Վարդը, Ա. Սափրիչը, Ժ. Փափազյանը (ելույթ է ունեցել նաև Հայաստանում) և ուրիշներ: 1980-ական թթ. կազմակերպվել են «Դիմակ», «Կիսանի» թատերախմբերը: Ֆ-ում հայտնի հն հայազգի թատերագիրներ Արթուր Ադամովը, Ժան-Ժակ Վարուժանը, Գաբրիել Արութը:
«Դիմակ», դրամատիկական թատերախումբ, ստեղծվել է 1982-ին, Փարիզում՝ Համազգային մշակութային միության նախաձեռնությամբ: Բեմադրություններից հն՝ Չեխովի «Արջը», Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է», Շիրվանզադեի «Կործանվածը» (երեքն էլ՝ ռեժիսոր՝ Հասմիկ Սուրմելյան), Պարոնյանի «Մեծապահիվ մուրացկաններ», Գրիգոր Վահանի «Բախտին անիվը» (երկուսն էլ՝ ռեժիսոր՝ Վազգեն Մութաֆյան) ևն: Թատերախմբում են Անիտա Պերպերյան-Թաշճյանը, Վազգեն Նուրբեթլյանը, Արտո Սարյանը, Էլիզաբեթ Սիսեռյանը, Գևորգ Շահինյանը և ուրիշներ: 1993-ից խումբը ղեկավարում է Վազգեն Մութաֆյանը:
Կերպարվեստ: Ֆրանսահայ կերպարվեստի սկզբնավորումը սերտորեն կապված է նատյուրմորտի վարպետ Զաքար Զաքարյանի անվան հետ, որի ստեղծագործությունները