Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/642

Այս էջը սրբագրված է

յանը, Սարգիս Խաչատուրյանը, Ռաֆայել Շիշմանյանը, Ժան Գազանջյանը, Հովսեփ Փուշմանը, Մարտիրոս Սարյանը, քանդակագործ Հակոբ Գյուրջյանը, գրաֆիկներ Էդգար Շահինը, Տիգրան Փոլատը, ճարտարապետ Լ. Նաֆիլյանը: Ցուցադրվել են նաև Հովհաննես Այվազովսկու, Զաքար Զաքարյանի, Օ. Զառափյանի գործերից: Երկրորդ ցուցահանդեսը բացվել է Բրյուսելում (1920), երրորդը՝ Անտվերպենում (1920), չորրորդը՝ Փարիզում (1930), որին 172 գործով մասնակցել է 23 արվեստագետ: 1931-ին խմբակցության գործունեությունը դադարել է. անդամների մեծ մասը ընդգրկվել է Հայ ազատ արվեստագետներու միության կազմում:

Հայ ազատ արվեստագետներու միություն, հիմնվել է 1931-ին, Փարիզում՝ «Անի» խմբակցության գործունեությունը դադարելուց հետո՝ Ռաֆայել Շիշմանյանի (անընդմեջ նախագահ) նախաձեռնությամբ: Նոր միության կազմի մեջ են մտել Կարապեա (Շառլ) Ադամյանը, Ա. Խաչատրյանը, Էդգար Շահինը, Հովհաննես Ալխազյանը, Գրիգոր Շլդյանը, Շ. Գարունին, Ժ. Գազանջյանը, Ա. Բաբայանը, Հակոբ Գյուրջյանը, Գառզուն, ճարտարապետներ Է. Նաֆիլյանը, Վ. Թամիրյանցը և Է. Գույումջյանը, Զ. Գալֆայանը, Բ. (Պազիլ) Պողոսյանը, Պետրոս Կոնտուրաջյանը, Արմենակ Միսիրյանը (Արմիս), Ա. Աճեմյանը, Ե. Հովիկյանը (Մուոկո), Գրիգոր Պետիկյանը, Վ. Գազանչյանը, Զարեհ Մութաֆյանը, Գ. Հարենցը, Բ. Թոփալյանը, Է. Ութուճյանը, Ժանսեմը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին միությունը չի գործել: 1945-ի ցուցահանդեսին մասնակցել են միության գրեթե բոլոր անդամները: Միությունը կազմակերպել է դասախոսություններ, ցուցահանդեսներ (1931, 1933, 1934, 1936), երեկույթներ, ներկայացրել Հայաստանի մշակույթի նվաճումները:

1947-ին միության գործունեությունը դադարել է:

«Թորոս Ռոսլին», ֆրանսահայ նկարիչների միություն, հիմնվել է 1968-ին, Փարիզում՝ սփյուռքահայ արվեստագետների և Հայաստանի միջև կապերն ամրապնդելու, ցուցահանդեսներ, մշակութային զանազան միջոցառումներ կազմակերպելու նպատակով: Առաջին նախագահ է ընտրվել Գևորգ Հակոբյանը: Սկզբնական շրջանում միությունն ընդգրկել է ավելի քան 30 արվեստագեաների, որոնց թվում՝ Գառզուն, Ժանսեմը, Զ. Մութաֆյանը, Ռ. ժերանյանը, Պ. Կոստանյանը, Ժ. Փափազյանը, Ժ. Ժիրակոն, Գ. Պետիկյանը, Բ. Բոտոսյանը և ուրիշներ:

Ճարտարապետություն: Ճարտարապետության բնագավառում մեծ վաստակ է ունեցել ֆրանսահայ քաղաքաշինարար, ճարտարապետ Էդուարդ Ութուճյանը (1905-75): Նրա նախաձեռնությամբ 1933-ին Փարիզում կազմակերպվել է Ստորգետնյա քաղաքաշինության ընկերությունը, որը 1937-ին վերածվել է միջազգայինի՝ ընդգրկհլով շուրջ 90 երկիր: 1936-իհիմնել է «Լը մոնդ սուտերեն» (“Le monde souturain”, «Ստորգետնյա աշխարհ») մասնագիտական հանդեսը, որի պատասխանատու տնօրենն ու խմբագիրն է եղել մինչև կյանքի վերջը: Ութուճյանի