ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հայ հեղափոխական դաշնակցու¬ թյունը (ՀՀԴ) հայ ազգային քաղա¬ քական կուսակցություն է: Ստեղծվել է 1890-ի հուլիս-օգոստոսին, Թիֆլի- սում: Հիմնադիրները և առաջին ղե¬ կավարներն էին Քթիս տավար Մի- քայելյանը, Սիմոն Զավարյանը, Ստեփան Զորյանը (Ռոստոմ): Նպա¬ տակն էր համախմբել արդեն գործող հեղափոխական խմբերին, անհատ գործիչներին ու մտավորականնե¬ րին: Դրանով պայմանավորված՝ նո¬ րակազմ կուսակցությունը, որին մաս էին կազմում նաև հնչակյանները, կոչվեէ է Հայ հեղափոխականների դաշնակցություն: 1890-ի սեպտեմբե¬ րին հրապարակված հռչակագրում կոչ էր անում բոլոր հայերին զինվո¬ րագրվելու «թրքահայության քաղա¬ քական և տնտեսական ազատագրու- մին»: Կուսակցության նպատակ¬ ներն ու գործելակերպն ավելի հստակացան 1892-ի ընդհանուր ժո¬ ղովում: Կուսակցությունից արդեն հեռացել էին հնչակյաններն ու մի քանի այլ խմբակներ: Ընդհանուր ժո¬ ղովում որոշվեց կուսակցությունը կո¬ չել Հայ հեղափոխական դաշնակցու¬ թյուն: ՀՀԴ-ն դավանում է ժողովրդա¬ վարության ու ընկերվարության (սո¬ ցիալիզմի) գաղափարներ, սակայն կուսակցության գաղափարախոսու¬ թյան, ռազմավարության և գործելա¬ կերպի հիմնական խնդիրը Հայկա¬ կան հարցի լուծումն է: Իր գործու¬ նեության առաջին շրջանում նպա¬ տակին հասնելու հիմնական միջոց էր համարում զինված ելույթներն ու ահաբեկչությունը, քաղաքական աշ¬ խատանքը երկրի ներսում և նրա սահմաններից դուրս: Ծրագրի ագ¬ րարային մասում նախատեսվում էր «ասդ չունեցողին հող և ապահովել մշակողին հողից օգտվելու կարե¬ լիությունը», «ուժ աալ գյուղացու հա¬ մայնական սկզբունքներին՝ զարգաց¬ նելով այն ընկերային հիմ ստրկու¬ թյունները, ձևերը, որոնք ծագել են Հայաստանի հողի վրա՝ տեղական և պատմական հանգամանքների ազ¬ դեցության տակ»: ՀՀԴ-ի գաղափարական ակունք- ները բխում էին ազգային ինքնագի¬ տակցությունից, սակայն կրում էին նաև Եվրոպայի ազատական-ժո- ղովբդավարական գաղափարախո¬ սության, ռուս հեղափոխական մտա¬ ծողության, մասնավորապես «Նա- րոդնայա վպյա» հեղափոխական- նարոդնիկական կազմակերպության գաղափարախոսության ազդեցու¬ թյունը: Կուսակցության հենարանն էին հայ գյուղացիությունը, քաղաքի մանրբուրժուական խավը, բանվորու¬ թյունն ու մտավորականության ներ¬ կայացուցիչները: ՀՀԴ առաջին ընդհանուր ժողովը, հաշվի առնելով հայ իրականության առանձնահատկությունը՝ հայ բնակ¬ չության սփռվածությունը (Անդրկով¬ կասում, Արևմտյան Հայաստանում, աշխարհի շատ հայ գաղթավայրե¬ րում), կուսակցության գործելակեր¬ պում և կազմակերպական կառուց¬ վածքում կիրառել է ապակենտրո¬ նացման սկզբունքը: Կարճ ժամանա¬ կում կուսակցության կազմակերպու¬ թյուններ են ստեղծվել Արևելյան Հա¬ յաստանում (Ալեքսանդրապոլ, Երևան, Ղարաբաղ), Անդրկովկասի հայաշատ քաղաքներում (Թիֆլիս, Բաքու), Հյուսիսային Կովկասում (Նոր Նախիջևան), Արևմտյան Հա¬ յաստանում (Մուշ, Սասան, Վան), Կիլիկիայում, Կ. Պոլսում, Իզմիրում, Եգիպտոսում, Եվրոպայում, Ամերի- կայում: ՀՀԴ Արևելյան բյուրոն իր վրա է վերցրել արևմտահայ հրին զինելու և ինքնապաշտպանության նախապատրաստելու, այնտեղ զենք ու մարտական խմբեր տեղափոխե- լու, արդեն գործող հայ ֆիղայական խմբերի հետ կապ հաստատելու գործի ղեկավարությունը: ՀՀԴ-ի զինյալպայքայաւմ իրենց սխրանք¬ ներով աչքի են ընկել Արաբոն, Թա¬ թուլը, Հրայրը, Սերոբը, Սոսեն, Նի- կոլ Դումանը, Խանասորա Վարդա- նը, Պետրոս Սըրեմճյանը, Դերսիմի Քեռին, Խանը, Վանա Իշխանը, Անդ¬ րանիկը, Գևորգ Չավուշը և շատ ու¬ րիշներ: ՀՀԴ-ն մեծ 1րսրևոբաթյուն է տվել Հայկական հարցի լուծման գործում նաև արևմտյան տերությունների դե¬ րին: Կուսակցության գործիչները կապ են հաստատել եվրոպական երկրների քաղաքական ու հասարա¬ կական շրջանակների հետ՝ հույս ու¬ նենալով եվրոպական տերություննե¬ րի միջամտությամբ վերաբացել և ա- պա լուծել Հայկական հարցը: Եվրո¬ պական պետությունների ուշադրու¬ թյունը Հայկական հարցի վրա բևե¬ ռելու նպատակով ՀՀԴ-ն կազմակեր¬ պել է զինյալ ելույթներ, ինչպես Օս¬ մանյան բանկի գրավումը (1896) Կ.
Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/669
Այս էջը սրբագրված չէ