ե աշխարհական մասնակի իրա¬ վունքներով: Նրանք տնօրինել են Թուրքիայի վարչական իրավասութ¬ յան ներքո գտնվող հայության կրթությունն ու լուսավորությունը, տպագրության գործը, բարեգործա¬ կան և մշակութային հաստատութ¬ յունները, պետության և համայնքի օգտին հավաքել մասնակի հարկեր: Օսմանյան կայսրության սահմաննե¬ րի ընդարձակմանն ու զորացմանը զուգընթաց ընդարձակվել են նաև պատրիարքության իրավասության աշխարհագրական սահմանները, բարձրացել նրա դերն ու հեղինա¬ կությունը, քանի որ պետության տա¬ րածքում բնակվող հայության պաշ¬ տոնական ներկայացուցիչ է ճանաչ¬ վել Կ. Պոլսի հայոց պատրիարքը: XVII դ. սկզբին պատրիարքութ¬ յան իշխանությունը տարածվել է օս¬ մանյան տիրակալության բոլոր հա¬ յաբնակ շրջանների վրա: Սսի կա¬ թողիկոսարանը, Աղթամարի կաթո¬ ղիկոսությունը, Երուսաղեմի հայոց պատրիարքությունն իրենց առաջ¬ նության իրավունքը զիջել են Կ. Պոլ- սի հայոց պատրիարքին: 1700-ական թթ. վերջին պատ¬ րիարքությունն ուներ 20, 1834-ին՝ 36, իսկ 1900-ին՝ 43 վիճակ՝ 1181 ե- կեղեցով և 132 վանքով: Ներկայումս Կոստանդնուպոլսի հայոց պատ¬ րիարքության իրավասության ներքո են 6 վիճակներ. Հին քաղաք, Արեմտյան Բոսֆոր, Արևելյան Բոս- ֆոր, Իշխանաց կղզիներ, Գավառ, Կրետե կղզի: Դարերի ընթացքում Կ. Պոլսում կառուցված 55 առաքելա¬ կան եկեղեցիներից այսօր գործում են 35-ը՝ Սկյուաարի Ս. Խաչը, Սա- մաթիայի Ս. Գևորգը, Ֆերիգյուղի Ս. Վայւդանանցը, Ղսղարիայի Ս. Գրի¬ գոր Լուսավորիչը են: Գավառում գործում է 6, Կրեաե կղզում՝ 1 եկե¬ ղեցի: Թուրքիայի 14 հայկական հա¬ մայնքներում եկեղեցի չկա: Սկզբնական շրջանում Կ. Պոլսի հայոց պատրիարքներին նշանակել է սուլթանը: XVIII դ. սկսած՝ պոլսա- հայ համայնքն օրեցօր ստվարացել է, հատկապես բարձրացել է ամիրա¬ յական դասի հեղինակությունը, ինչը սուլթաններին ստիպել է պատ¬ րիարքների նշանակման ժամանակ հաշվի առնել նաև նրանց կարծիքը: Ներկայումս Կ. Պոլսի հայոց պատ¬ րիարքն ընտրվում է համայնքների ներկայացուցիչների պատգամավո¬ րական ժողովում: 1461-ից ցարդ պատրիարքական աթոռը զբաղեցրել են 84 հոգևորականներ: Նրանցից չորսը՝ Մատթեոս Բ Չուխաճյանը (Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի), Գևորգ Բ Քերեսթեճյանը (Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի), Մկրտիչ Խրիմյանը (Մկրտիչ Ա Վանեցի), Մատթեոս Գ Իզմիրլյանը (Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի), ընտրվել են Ամենայն հայոց կաթողիկոս: Կ. Պոլ- սի հայոց պատրիարքներ Ներսես Վարժապետյանը, Մաղաքիա Օրման- յանը, Եղիշե Դուրյանը նշանակալի դեր են խաղաց ել հայոց հասարակա¬ կան, մշակութային, գիտական, հոգևոր-եկեղեցական կյանքում: Արևմտահայությունը զարթոնք է ապրել Հովհաննես Կոլոտ Բարիշե¬ ցի, Հակոբ Նալյան, Զաքարիա Փո- քուզյան Կաղզվանցի պատրիարք¬ ների պաշտոնավարության ընթաց¬ քում: Շուրջ ութ տասնյակ տարինե¬ րի ընթացքում հիմնվելու բացվել են դպրոցներ, թանգարան-մաաենադա- րան, տպարան ֊գրավ ամառանոց¬ ներ, լույս են տեսել ինքնույաւյն ու թարգմանական, կրոնական ու աշ¬ խարհիկ բովանդակությամբ տասն¬ յակ գրքեր, կառուցվել են նոր և վե¬ րակառուցվել մի շարք եկեղեցիներ: Ազգային-հոգևոր ու մշակութային- կրթական վերելքը շարունակվել է նաև XIX դ.՝ Պողոս Գրիգորյան Ադ- րիանուպոլսեցու, Սաեփանոս Ա- ղավնիի, Հակոբոս Գ Սերոբյանի և այլ պատրիարքների անմիջական մասնակցությամբ ու գլխավորութ¬ յամբ: Թուրքիայի հայոց առաջին թա¬ ղային, հասարակության միջոցներով պահվող վարժարանը բացվել է 1790-ին, Գումգափու թաղամասում: 1834-ին պատրիարքարանի հովանու ներքո գտնվող գավառներում գործել է 114 հայկական դպրոց: XX դ. սկզբին Կ. Պոլսում և գավառներում եղել են 860 հայկական վարժարան¬ ներ, որտեղ սովորել են 90 հզ. երկ¬ սեռ աշակերտներ: Այժմ գավառնե¬ րում հայկական դպրոցներ չկան, իսկ Կ. Պոլսում գործում է 14 վար¬ ժարան, որտեղ սովորում է 4 հզ. ա- շակերտ: Արմաշի դպրեվանքում սովորել են նշանավոր եկեղեցականներ՝ Բար կեն Ա Կյուլեսերյան, Թորգոմ արք. Գուշակյան, Զավեն արք. Ե- ղիայան, Մեսրոպ արք. Նարոյան, Գարեգին արք. Խաչաաուրյան և ուրիշներ: Վերջին երեքը հաջորդա¬ բար եղել են Կոստանդնուպոլսի հա¬ յոց պատրիարք: Եկեղեցականներ կրթելտ նպատակին է ծառայում նաև Կ. Պոլսի Ս. Խաչ դպրեվանքը, որը 1954-ին հիմնադրել է Գարեգին պատրիարք Խաչատուրյանը: Պատ¬ րիարքարանին ենթակա եկեղեցինե¬ րում գործող դպրաց դասի երգչա¬ խմբերի գործունեությունը նպատա¬ կամղված է հայոց ազգային-հոգևոր երաժշտության անաղարտ պահպան¬ մանը: 1719-ին Հովհաննես Կոլոտ պատրիարքը Մայր եկեղեցուն կից բացել է ինքնուրույն կանոնադրութ¬ յամբ ղեկավարվող առաջին կազմա¬ կերպված դպրաց դասը (գործում է ցայսօր): Կոստանդնուպոլսի հայոց պատ¬ րիարքության գործունեությունն ա- վելի կանոնակարգված բնույթ է ստացել 1860-ին ընդունված և 1863- ին սուլթանի կողմից վավերացված Ազգային սահմանադրության գոր¬ ծադրումից հետո: Արևելյան Հայաս¬ տանը Ռուսաստանի տիրապետութ¬ յան տակ անցնելուց (1828) հետո Կոստանդնուպոլսի հայոց պատ¬
Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/693
Այս էջը սրբագրված չէ