Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/82

Այս էջը սրբագրված է

չախմբերը, պարային և թատերական խմբեր, ինչպես նաև «Էրեբունի», «Նոր սերունդի ձայն» ռադիոժամերը: Սիդնեյում լույս են տեսնում «Լույս», «Արմենիա», «Միություն», «Գարուն», «Զանգ» պարբերականները:

Նյու Սաութ Ուելս նահանգի (կենտրոնը՝ Սիդնեյ) Փոքրամասնությունների գործերի պետական հանձնաժողովի ատենապետն է Ստեփան Գրգեաշարյանը:

ԵԿԵՂԵՑԻ

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմը կազմավորվել է 1968-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: Առաջնորդանիստը Սիդնեյի Ս. Հարություն եկեղեցին է:

Ավստրալահայ համայնքի եկեղեցական կյանքը սկսել է ձեավորվել 1950-ական թթ.: 1954-ին Ա. եկած առաջին հայ հոգևորականը Ասողիկ ծ. վրդ. Ղազարյանը, Սիդնեյում և Մելբուռնում կազմակերպել է եկեղեցական համայնքներ և եկեղեցական վարչություններ՝ առանց եկեղեցական շենք ունենալու: Առաջին եկեղեցին՝ Սիդնեյի Ս. Հարությունը, օծվել է 1957-ին, Մելբուռնի Ս.Աստվածածին եկեղեցին՝ 1962-ին: Եկեղեցիներին կից գործում են վարչություններ և հարակից մարմիններ՝ տիկնանց, երիաասարդաց միությունները, թատերական, մարզական և այլ խմբեր:

Ավստրալահայ համայնքի ազգային, հոգևոր և կրթական գործը ղեկավարում է թեմի առաջնորդի նախագահությամբ գործող թեմական խորհուրդը՝ բաղկացած 7 հոգուց (4-ը՝ Սիդնեյից, 3-ը՝ Մելբուռնից): Խորհրդին կից գործում է թեմական ունեցվածքը համակարգող-տնօրինող մարմին: Այն քաղաքներում, որտեղ չկան եկեղեցիներ, հայերի հոգևոր կարիքները հոգում է այցելու հովիվը: Եկեղեցիներին կից գործում են մեկօրյա վարժարաններ: Ս. Հարություն եկեղեցում գործում է «Լուսավորիչ» երգչախումբը: Հրատարակվում են կրոնաեկեղեցական բնույթի «Լույս», «Հույս» պաշտոնաթերթերը:

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդն է Աղան արք. Պալիոզյանը (1981-ից):

Սիդնեյում կան նաև հայ կաթոլիկ և ավետարանական փոքրաթիվ համայնքներ՝ իրենց եկեղեցիներով:

ԴՊՐՈՑ

Ա-ում առաջին հայկական դպրոցը (կիրակնօրյա դասընթացներ) հիմնվել է 1960-ին, Սիդնեյում: Ներկայումս (2003) գործում են երեք ամենօրյա և վեց մեկօրյա վարժարաններ՝ ՀԲԸՄ Ալեք Մանուկյան (ունի 10 դասարան, 7-րդ դասարանն ավարտելուց հետո աշակերտները պատրաստվում են պետական քննություններին), Ակինյան, Համազգայինի Թարգմանչաց, Փափազյան, Թումանյան, Մեսրոպ Մաշտոց, ինչպես նաև կաթոլիկ ու ավետարանական եկեղեցիներին կից շաբաթօրյա դպրոցները, որոնք լավ կազմակերպված հաստատություններ են:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1985-ին, Սիդնեյում՝ Հայ կաթողիկե եկեղեցու հովանավորությամբ: Ունի մանկապարտեզ, նախակրթարան, միջնակարգ բաժիններ: Վարժարանում սովորում է 250 աշակերտ: Ուսումն իրականացվում է պետական ծրագրով: Դասավանդվում են նաև հայոց լեզու, պատմություն, երգ, պար:

Արշակ և Սոֆի Գոլստըն վարժարան, ամենօրյա վարժարան: Հիմնվել է 1986-ին, Սիդնեյում՝ ազգային բարերարներ Սոֆի և Արշակ Գոլըստրնների (Գալստյաններ) նվիրատվությամբ, Համազգային մշակութային միության հովանավորությամբ: Ուսումն իրականացվում է պետական կրթական ծրագրով: Դասավանդվում են նաև հայոց լեզու, պատմություն,