Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/130

Այս էջը հաստատված է
1 2 3 4
Ծանր այրվածքներ կարող են առաջանալ նաև հագուստի բոցավառման, հրդեհների հետևանքով: թուլացնում է նաև բաց գույնի հրդեհանվտանգ հագուստը: Միջուկային պայթյունի ժամանակ աչքերը վնասելուց պաշտպանելու համար անհրաժեշտ է դրանք փակել և ծածկել ձեռքերով: Եթե գնդի ամբողջ լուսարձակման ժամանակ աչքերը փակ լինեն, ապա դրանց վնասվելը, որպես կանոն, կբացառվի: հանգցնել կրակը: Անհրաժեշտ է նրան անհապաղ կանգնեցնել և ձեռնարկել կրակը հանգցնելու միջոցառումներ: Մարմնի այրված մասերին դնել մանրէազերծած վիրակապ՝ անհատ. վիրակապ. փաթեթից: Մարմնի վնասված մասերից հագուստը հեռացնել շատ զգուշորեն՝ մկրատով կտրատելով, իսկ այրված մասերին կպած հագուստի կտորները պետք չէ հեռացնել: Չի կարելի նաև պատռել մարմնի վրա առաջացած բշտերը: Շոկը կանխելու համար անհրաժեշտ է ներարկել ցավազրկող դեղանյութեր: Եթե աչքերը վնասվել են, ապա դնել չոր, մանրէազերծած վիրակապ: Տուժածներին անհրաժեշտ է շատ արագ հասցնել ԱԲՕՋ կամ մոտակա պահպանված բուժհիմնարկ (տես նաև Այրվածքներ):
Թափանցող ճառագայթում Թափանցող ճառագայթման (γ-ճառագայթում և նեյտրոնների հոսք) ազդեցությամբ տեղի է ունենում կենդանի հյուսվածքների իոնացում, որը հանգեցնում է առանձին համակարգերի և ամբողջ օրգանիզմի կենսագործունեության խանգարման, առաջացնում ճառագայթային հիվանդություն: Թափանցող ճառագայթումից պաշտպանվելու համար օգտվում են տարատեսակ թաքստոցներից ու ապաստարաններից: Պաշտպանության աստիճանը կախված է ապաստարանի տեսակից, նյութից, որի հատկություններով է պայմանավորված ռադիոակտիվ ճառագայթման թուլացման աստիճանը: Որոշակի պաշտպանիչ հատկություններ ունեն նույնիսկ պարզագույն շինությունները՝ տախտակամած ու գերանամած, հողով ծածկված ապաստարանաճեղքերը, որոնք թափանցող ճառագայթումը թուլացնում են 30 և ավելի անգամ: Մշտ. ապաստարանները մարդկանց հուսալիորեն պաշտպանում են թափանցող ճառագայթումից: Ճառագայթային հիվանդության առաջացումը կանխելու համար, հակառակորդի կողմից միջուկային զենքի կիրառության վտանգի և քաղաքաց. պաշտպանության ծառայությունների համապատասխան ահազանգից հետո անհրաժեշտ է ընդունել ճառագայթապաշտպանիչ միջոցներ՝ անհատ. դեղարկղիկից: Ճառագայթման վտանգի 4-5 ժ տևողության դեպքում ճառագայթապաշտպանիչ միջոցների ընդունումը կրկներ ճառագայթային ախտահարման 1-ին ախտանշանների դեպքում (ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխումներ, գլխապտույտ ևն): Տուժածին պետք է ուղարկել ԱԲՕՋ կամ մոտակա բուժհիմնարկ:
Տեղանքի ռադիոակտիվ աղտոտում Ռադիոակտիվ աղտոտված տեղանքում մարդկանց ախտահարումը պայմանավորված է արտաքին γ-ճառագայթմամբ, իսկ մի շարք դեպքերում՝ միջուկային պայթման նյութերը հագուստի և չպաշտպանված մաշկի վրա և օրգանիզմ ընկնելով և β-ճառագայթմամբ: Վերջին դեպքում կարող են առաջանալ ճառագայթային այրվածքներ: Արտաքին ճառագայթման զգալի չափաքանակի դեպքում (100 ռադ-ից բարձր) առաջանում է ճառագայթային հիվանդություն, որի ծանրությունը և ելքը կախված են աղտոտված տեղանքում մնալու տևողությունից և ճառագայթահարման չափաքանակից: Ռադիոակտիվ աղտոտված տեղանքի ախտահարող ազդեցությունը կանխելու համար անհրաժեշտ է հնարավորին չափ արագ հեռանալ վարակված տարածքից: Եթե դա հնարավոր չէ, հարկավոր է թաքնվել ապաստարանում, նկուղում, շենքում և այնտեղ մնալ մինչև ճառագայթման մակարդակը հասնի ոչ վտանգավոր սահմանների: Ռադիոակտիվ տեղումներից պաշտպանում է սովոր. հագուստը, որը թաքստոց մտնելուց առաջ պետք է փոխել (կամ թափ տալ): Մարդկանց ախտահարումը ռադիոակտիվ ախտոտված տեղանքում կանխելու համար պետք է ընդունել ճառագայթապաշտպանիչ միջոցներ՝ անհատ. դեղարկղիկից: Ապաստարան, թաքստոց կամ շենք մտնելիս, որտեղ բնակչությունը կարող է գտնվել մինչև էվակուացումը կամ ճառագայթման մակարդակի նվազումը, անհրաժեշտ է կատարել հագուստի մասնակի ապաակտիվացում և մարմնի բաց մասերի մասնակի սանիտարական մշակում: Անհրաժեշտ է օգտագործել միայն լավորակ, չաղտոտված սննդամթերք և ջուր: Ճառագայթային ախտահարման ախտանշանների (կտրուկ ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխումներ, ստամոքսաղիքային խանգարումներ) առաջացման դեպքում տուժածին հարկավոր է հանգիստ, անկողնային ռեժիմ և 1-ին հնարավորության դեպքում ԱԲՕՋ կամ այլ մոտակա բուժհիմնարկ:

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻՑ (ԶՈԶ) իրականացվում է քաղաքացիական պաշտպանության շտաբների, ծառայությունների ու կազմավորումների կողմից և ներառում է կազմակերպչ., ճարտարագիտատեխ. և հատուկ միջոցառումների համալիր: Դրանցից ամենագլխավորը բնակչության անհատական պաշտպանության միջոցների ու պաշտպան. կառույցների նախապատրաստումն է, բնակչությանն այդ միջոցներից օգտվելու եղանակների ուսուցանումը, զենքի կիրառության փաստի ժամանակին հայտնաբերումն ու վտանգի մասին բնակչությանը տեղեկացումը, միջուկային զենքի կիրառման վտանգի դեպքում խոշոր քաղաքներից բնակչության տեղափոխումը, վնասված օջախներում փրկարար. և անհետաձգելի վթարավերականգնող. աշխատանքների կազմակերպումը, տուժածներին բժշկ. օգնություն ցույց տալը, սանիտարահիգիենային, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը՝ սանիտարահակահամաճարակային անվտանգությունն ապահովելու և բնակչության մեջ համաճարակների առաջացումն ու տարածումը կանխելու նպատակով:

ԶՈԶ-ից բնակչության պաշտպանությունը քաղաքաց. պաշտպանության հիմն. խնդիրն է: Ժամանակակից պայմաններում բնակչության պաշտպանության ժամանակին և արդյունավետ միջոցառումների իրականացման մարտական պատրաստությունը ձեռք է բերում խիստ կարևոր նշանակություն: Այդ միջոցառումների արդյունավետությունն էապես կախված է բնակչությունից: Հակառակորդի կողմից ԶՈԶ-ի կիրառման դեպքում անհրաժեշտ է կանոնների իմացությունը: Քաղաքաց. պաշտպանության շտաբների և համապատասխան պաշտոնատար անձանց ցուցումներն ու պահանջները պարտադիր կատարելը, անհատ. պաշտպանության միջոցներից ժամանակին և ճիշտ