Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/131

Այս էջը հաստատված է

օգտվելը, տուժածներին 1-ին բուժօգնություն ցուցաբերելը կարևոր պայմաններ են արտակարգ իրավիճակներում կյանքը, առողջությունն ու աշխատունակությունը պահպանելու համար:

1-ին և 2-րդ աղյուսակներում բերված են ախտահարման ախտանշաններն ու բնակչության գործողությունները միջուկային և քիմ. զենքով ախտահարվելիս:

Կենսբ. զենքի կիրառման դեպքում՝ ձեռնարկված միջոցառումները նման են քիմ. զենքից պաշտպանության միջոցառումներին: Որպես շնչառության օրգանների պաշտպանության անհատ. միջոց օգտւսգործվում են հակագազը, շնչադիմակները, բամբակաթանզիֆային վիրակապը: Մաշկը պաշտպանելու համար օգտագործվում են հատուկ պաշտպան. հագուստներ կամ հարմարեցնում են սովոր. հագուստը:

Աղյուսակ 2

Հիմնական թունավոր նյութերով թունավորման ախտանշանները, ախտահարումից պաշտպանության, կանխարգելման, ինքնա- և փոխօգնություն ցույց տալու միջոցառումները

ԹՆ հիմնական խմբերը Ախտահարող ազդեցության համառոտ բնութագիրը Պաշտպանության միջոցառւմներ Ախտահարումների կանխարգելումը, ինքնա- և փոխօգնություն
1 2 3 4
Նյարդալուծանքային ազդեցության ԹՆ: Հիմն. ներկայացուցիչները՝ V-գազեր, զարին, զոման: Տվյալ խմբի ԹՆ բնութագրվում են բացառիկ բարձր թունավորությամբ և մարդու օրգանիզմի վրա ազդեցության արագությամբ: V-գազերի մահացու կոնցենտրացիաները հաշվվում են 1լ օդում միլիգրամի հազարերորդական մասերով: Դրանց ազդեցությունը վտանգավոր է միայն շնչառ. օրգանների, այլև մաշկի, լորձաթաղանթի վրա, ստամոքսաղիքային համակարգ ընկնելիս: ԹՆ-ի քանակից կախված՝ օրգանիզմում առաջանում են թեթև, միջին և ծանր աստիճանների թունավորումներ: Թեթև աստիճանի դեպքում առաջանում են բիբերի կայուն նեղացում՝ տեսողության կտրուկ նվազումով, ընկճվածության զգացում և ցավեր կրծոսկրի հետևում, շնչառության դժվարացում, հոգեկան ու շարժողական. գրգռվածություն: Բնորոշ ախտանշանը քթից լորձի առատ արտադրությունն է: Բոլոր այդ երևույթները, որպես կանոն, վերանում են 2-7 օր անց:

Միջին աստիճանը թունավորման դեպքում շնչառությունը խիստ դժվարանում է, շնչառ. օրգաններից լորձարտադրությունն առատ է, կրծթում ծանրության և ճնշման զգացումը տանջող է, տեսողության խանգարումն ավելի արտահայտված է: Առաջանում են հոգեհուզ. ոլորտի խանգարումներ: Գերակշռում է շնչառության անբավարարությունը, ուժեղ հևոց, շնչարգելության նոպաներ: Ժամանակին սկսած բուժումով հիվանդությունը կարելի է վերացնել 1-2 շաբաթում:

Թունավորման ծանր աստիճանի դեպքում առաջանում են ջղաձգության սուր նոպաներ, ախտահարվածը կորցնում է գիտակցությունը, շնչառությունը դադարում է, ժամանակին բուժօգնություն ցույց չտալու և ինտենսիվ բուժում չկազմակեպելու դեպքում, որպես կանոն, ախտահարվածը մահանում է, բարենպաստ ելքի դեպքում 1-2 ամիս անց հիվանդն առողջանում է:

Պաշտպանության ամենահուսալի միջոցը մեկուսացված ապաստարաններն են, որոնք հանդերձված են զտիչ-օդափոխիչ հարմարանքներով: Բավական հուսալի են հակագազը և հատուկ պաշտպան. հագուստը: Հաշվի առնելով, որ ամբողջ բնակչությանը հնարավոր չէ բավարարել հատուկ պաշտպան. հագուստով, այն կարելի է պատրաստել ինքնուրույն՝ սովորական հագուստը և սպիտակեղենը տոգորելով հատուկ քիմ. նյութերով կամ օճառայուղային էմուլսիայով: Վնասը կանխելու համար անհրաժեշտ է, քիմ. զենքի կիրառման մասին տեղեկանալուց հետո, հագնել հակագազ և պարզագույն պաշտպան. հագուստ, միջոցներ ձեռնարկել մաշկի բաց մասերը ԹՆ-ի կաթիլներից (աերոզոլից) պաշտպանելու համար: Հնարավորության դեպքում անհապաղ հեռանալ վարակված գոտուց կամ թաքնվել ապաստարանում: Վարակված գոտուց դուրս գալուց հետո անհրաժեշտ է կատարել մաշկի բաց և հագուստի թունավորված մասերի հատուկ մշակում՝ անհատ. հակաքիմ. փաթեթի հեղուկով, հանել հակագազը և հնարավորության դեպքում փոխել վարակված հագուստը: Այդ ամենի եզրափակիչ փուլը քիմ. թունավորման գոտում գտնված ամբողջ բնակչության լրիվ սան. մշակումն է և հագուստի ու վարակված այլ առարակաների ապագազացումը:

ԹՆ-ով ախտահարման ախտանշանների դրսևորման դեպքում անհրաժեշտ է անհապաղ ընդունել (տալ տուժածին) հատուկ դեղանյութ անհատ. դեղարկղիկից և ապահովել ախտահարվածի արագ էվակուացումը դեպի ԱԲՕՋ կամ այլ բուժհիմնարկ: Ծանր և միջին աստիճանի ախտահարումների դեպքում տուժածը կարող է փրկվել միայն ժամանակին ցույց տրված բուժօգնությամբ: Թեթև աստիճանի ախտահարվածները նույնպես պետք է գտնվեն բժշկ. հսկողության տակ մինչև թունավորման բոլոր ախտանշանների անհետանալը:

Մաշկապալարային ԹՆ (իպրիտ) Կարող են առաջանալ ծանր թունավորումներ՝ ինչպես շնչառ. օրգանների, այնպես էլ մաշկի միջոցով և ջրի կամ սննդի հետ օրգանիզմ թափանցելիս: Բնորոշ են գաղտնի շրջանի առկայությունը, թունավորման ախտանշանների առաջացման աստիճանականությունը (մի քանի ժ-ից մինչև մի քանի օր): Գոլորշային ԹՆ-ով ախտահարվելիս 2-4 ժ անց աչքերում առաջանում են ավազի առկայության զգացում, լուսավախություն, արցունքահոսություն: Փոքր անց ի հայտ են գալիս շնչառ. ուղիների ախտահարման ախտանշաններ՝ կարմրություն, այտուց, քորի զգացում, հատկապես մարմնի խոնավ կամ մշտապես գրգռման ենթակա մասերում:

ԹՆ անմիջապես մաշկի վրա ընկնելիս մաշկը կարմրում է, այտուցվում, քորի և այրոցի զգացում առաջանում: Որոշ ժամանակ անց գոյանում են սկզբում թափանցիկ, հետո պղտոր հեղուկով լցված բշտեր, որոնց տեղերում հետագայում ի հայտ են գալիս երկարատև չբուժվող խոցեր: Գաղտնի շրջանի տևողությունը և ախտահարված ծանրությունը կախված են մաշկի վրա ընկած ԹՆ-ի քանակից:

ԹՆ օրգանիզմ ներթափանցելիս կարող են առաջանալ ներքին օրգանների ծանր ախտահարումներ: Ծանր ընդհանուր թունավորումը հանգեցնում է մարդու հոգեկանի խանգարման:

Ինչպես և նյարդալուծանքային ԹՆ-ի ազդեցության ժամանակ, այս դեպքում նույնպես պաշտպանության հուսալի միջոց են տարատեսակ ապաստարանները, իսկ անհատ. միջոցներ՝ հակագազը և հատուկ կամ հարմարեցված հագուստը: ԹՆ-ի գոլորշիներից թունավորումը կանխելու համար անհրաժեշտ է քիմ. զենքի օգտագործման 1-ին ախտանշանների դեպքում հագնել հակագազ, հատուկ կամ հարմարեցված պաշտպան. հագուստ, մաշկի բաց մասերը պաշտպանել ԹՆ-ից, հնարավորության դեպքում՝ հեռանալ վարակված տարածքից: Եթե ԹՆ-ի կաթիլն ընկել է դեմքի մաշկին, պետք է այն մշակել անհատ. հակաքիմ. փաթեթում եղած հեղուկով, դրա կաթիլներն աչքերի մեջ ընկնելիս պետք է լվանալ առատ ջրով կամ նատրիումի հիդրոկարբոնատի (խմելու սոդա) 2%-անոց լուծույթով՝ 1 թեյի գդալ՝ 1 բաժակ ջրին: Անհատ. հակաքիմ. փաթեթի գազազերծող հեղուկի օգտագործումն աչքերը լվանալու համար խստիվ արգելվում է: Հակագազը հագնում են դեմքի մաշկի մասնակի սան. մշակումից և աչքերի լորձաթաղանթը նշված ձևով լվանալուց հետո:

Եթե ԹՆ օրգանիզմ է թափանցում սննդի կամ ջրի հետ, ապա 1-ին իսկ հնարավորության դեպքում անհրաժեշտ է կատարել ստամոքսի լվացում պարզ եղանակով՝ խմել 3-5 բաժակ ջուր կամ կալիումի գերմանգանատի թույլ (բաց վարդագույն) ջրային լուժույթ, կամ փսխում առաջացնել լեզվի արմատը