1 | 2 | 3 | 4 |
---|---|---|---|
գրգռելով: Այդ գործողությունն անհրաժեշտ է կրկնել 5-6 անգամ:
Մաշկի և բշտիկների վրա դնել մանրէազերծած վիրակապ (բշտիկները չպայթեցնել): 1-ին իսկ հնարավորության դեպքում ախտահարվածներին անհրաժեշտ է տեղափոխել ԱԲՕՋ կամ այլ բուժհիմնարկ: | |||
Ընդհանուր թունավորման ԹՆ (կապտաթթու) | Ախտահարումն առաջանում է ԹՆ շնչառության օրգաններ ներթափանցելիս: Սրանք արագ ազդող, բարձր թունավորությամբ նյութեր են: Թունավորման կլինիկ. պատկերը դրսևորվում է անմիջապես: Թունավորման թեթև աստիճանի դեպքում ախտահարվածը բերանում զգում է տհաճ, դառը համ, այնուհետև առաջանում է թուլություն, գլխապտույտ, մկանային թուլություն, հևոց: Միջին ծանրության թունավորման դեպքում նշված ախտանշաններին ավելանում են նաև մաշկի և լորձաթաղանթի վարդագույն գունավորումը, հաճախակի, մակերեսային շնչառությունը, ջղաձգության կարճատև նոպաները: Տուժածը սարսափ է զգում: Ավելի ծանր ախտահարումների դեպքում ավելանում են հևոցը, սրտի շրջանի ցավերը, գիտակցության կորուստը: Ժամանակին և արդյունավետ բուժօգնություն չստանալիս ախտահարվածը մահանում է շնչառության դադարից: ԹՆ-ի բարձր կոնցենտրացիայից առաջանում է կայծակնային ախտահարում, և մահը վրա է հասնում շատ կարճ ժամանակում: | Պաշտպանության միջոցները նույնն են՝ հակագազերի օգտագործումը, բնակչությանը հերմետիկ թաքստոցում պահելը ևն: | ԹՆ-ի կիրառման 1-ին նշանների դեպքում անհրաժեշտ է հագնել հակագազ, թունավորման ախտանշաններ նկատելիս հակագազի ենթադիմակային մասում տեղավորել անիլնիտրիտի սրվակ և թանզիֆով ծածկված ծայրը ջարդել: 10-15 ր անց կրկնել անիլնիտրիտի շնչումը: Եթե ախտահարվածը գիտակցությունը կորցրել է, այդ գործողությունը պետք է կրկնել փոխօգնության կարգով: Տուժածին անհրաժեշտ է տեղափոխել ԱԲՕՋ կամ այլ բուժհիմնարկ: |
Հեղձուցիչ ազդեցության ԹՆ (ֆոսգեն) | Այս ԹՆ-ի թունավորությունը համեմատաբար մեծ չէ: Ֆոսգենն ավելի նվազ թունավոր է, քան զարինը, և կարող է օրգանիզմ թափանցել միայն շնչառ. ուղիներով: Նկատվում է թունավորման գաղտնի շրջան՝ 4-12 ժ տևողությամբ: ԹՆ-ով վարակված մթնոլորտում (առանց շնչառության օրգանները պաշտպանող միջոցների) հայտնվելիս առաջանում են շնչառ. ուղիների գրգռում, հևոց, հեղձուկի զգացողություն, կրծքի ճնշվածություն, հազ, այնուհետև սկսվում է գաղտնի շրջանը (կարծեցյալ բարենպաստ շրջան), որը կարող է տևել 4-24 ժ, իսկ սովորաբար՝ 5-6 ժ: Ապա ախտահարվածի վիճակը խիստ վատանում է, առաջանում են հևոց, ուժեղ հազ, գլխացավ, ընդհանուր թուլություն: Շնչառությունը գնալով ծանրանում է, դառնում խռպոտ՝ բերանից փրփրուն, հաճախ՝ արյունախառը հեղուկի առատ արտադրությամբ:
Ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39° C: Մաշկն ստանում է կապտաբոսորագույն կամ կապտամանուշակագույն երանգ: Անբարենպաստ ընթացքի դեպքում վիճակը վատանում է, շնչառությունը դառնում մակերեսային, առաջանում է սիրտանոթային սուր անբավարարություն, որն ավելի է բարդանում թոքերի այտուցով: Ժամանակին բուժօգնություն չստանալիս ախտահարվածը մահանում է: Մահն ավելի հաճախ վրա է հասնում 1-ին 2 օրերին: Թունավորման բարենպաստ ընթացքի և ժամանակին սկսած բուժման դեպքում՝ բոլոր այդ երևույթներն աստիճանաբար վերանում են, սակայն առողջությունը լրիվ չի վերականգնվում, և ցանկացած ֆիզ. ծանրաբեռնվածություն կարող է հանգեցնել վիճակի վատացման: |
Պաշտպանության միջոցները՝ հերմետիկ թաքստոցներ, զտիչ-օդափոխիչ հարմարանքներով հակագազեր: | Տուժածին պետք է անմիջապես հագցնել հակագազ և անկախ վիճակի ծանրությունից՝ նրան դուրս տանել քիմ. վարակի օջախից՝ պատգարակով (տրանսպորտով՝ պառկած վիճակում): Հեղձուցիչ ազդեցության ԹՆ-ից տուժածներին անհրաժեշտ է արագ էվակուացնել և հասցնել բուժհիմնարկ, ապահովել հանգիստ վիճակ և ջերմություն: Շնչառության խանգարման դեպքում արհեստ. շնչառությունն արգելվում է: |
Գրգռող ազդեցության ԹՆ (քլորացետոֆենոն, ադամսիտ, CS, CR) | Քլորացետոֆենոնը գլխավորապես ազդում է աչքերի լորձաթաղանթների վրա՝ առաջացնելով ծակոց, այրոցի զգացում, լուսավախություն, արցունքահոսություն: Ադամսիտն ազդում է վերին շնչառ. օրգանների վրա, առաջացնում է հազ, սրտխառնոց, փսխում, կրծքավանդակի ճնշվածության զգացում: CS-ն օժտված է համալիր գրգռիչ ազդեցությամբ: Գրգռիչ ազդեցության ԹՆ-ից ախտահարման բոլոր երևույթները, որպես կանոն, անցնում են մի քանի ժ-ից՝ առանց որևէ հատուկ բուժման: Այդ պատճառով դրանք դասվում են ժամանակավորապես վնասողների (շարքից հանողների) խմբին: | Հուսալիորեն պաշտպանում է հակագազը: | ԹՆ-ի կիրառման 1-ին իսկ նշանների դեպքում տուժածին հագցնել հակագազ: Քիմ. վարակի օջախից դուրս գալիս անհրաժեշտ է աչքերը լվանալ, ողողել բերանի խոռոչը և քթանցքերը՝ նատրիումի հիդրոկարբոնատի (խմելու սոդա) 2%-անոց ջրային լուծույթով: |
Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/132
Այս էջը հաստատված է