կիրառումը, արհեստ. եղանակով հղիության ընդհատումը, ծննդաբերության ընթացքում մանկան կյանքի ապահովման համար անհրաժեշտ գործողություններ չձեռնարկելը: Նմանատիպ տվյալներ կան Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում, Ներսես Լամբրոնացու քաղաքաց. օրենքներում ևն:
ՀՀ-ում Դ. բ. գիտ. հիմքերի վրա է դրվել 1926-ին ԵՊՀ բժշկ. ֆակ-ում Դ. բ-յան ամբիոնի հիմնադրմամբ: Հետազոտություններ են կատարվել Դ. բ-յան և քրեագիտության սահմանային հարցերի (Ե. Շեկ-Հովսեփյան), Դ. բ-յան և իրեղեն ապացույցների ուսումնասիրման պատմության (Ե. Մակարյան, Ս. Հովսեփյան), հանկարծամահության հետ մթն. տարբեր գործոնների կապի (Ն. Ավագյան, Շ Վարդանյան), մահաբանության (Հ. Թորոսյան), վնասվածքաբանության (Վ. Գրիգորյան, Ռ. Բալայան, Ս. Բաբայան), թունաբանության (Կ. Նազարեթյան, U. Գահնապետյան), թմրամոլության (Ռ. ՏԵրտերյան, Ն. Հարությունյան), սեռ. հանցագործությունների (Վ. Մուսայելյան), մահվան ժամկետի որոշման (Մ. Հովհաննիսյան, Ե. Սահակյան), Դ. բ-յան մեջ կիրառվող տեխ. միջոցների (Լ. Առաքելյան) վերաբերյալ:
Դատաբժշկ. աշխատանքների բարելավման և կատարելագործման, բարձրորակ մասնագետներ պատրաստելու նպատակով ՀՀ առողջապ. նախ-յան 1993-ի նոյեմբ. 1-ի որոշմամբ նախկինում գործող ՀՀ առողջապ. նախ-յան գլխ. դատաբժշկ. բյուրոն վերակազմավորվել է ՀՀ առողջապ. նախ-յան դատաբժշկ. գիտագործն. կենտրոնի:
ԴԱՐՍՈՆՎԱԼԱՑՈՒՄ, տես Էլեկտրաբուժություն հոդվածում:
ԴԵԶԻՆՍԵԿՑԻԱ, տես Միջատազերծում:
ԴԵԶԻՆՖԵԿՑԻԱ, տես Վարակազերծում:
ԴԵՂԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, գիտություն. ուսումնասիրում է մարդու և կենդանիների օրգանիզմների վրա դեղանյութերի և կենսաբանորեն ակտիվ այլ նյութերի ազդեցությունը: Այդ նպատակով օգտվում են հետազոտման տարբեր մեթոդներից (ֆիզիոլոգ., կենսաքիմ., հյուսվածաբան. ևն): Մարդու օրգանիզմի վրա դեղանյութերի ազդեցության վերաբերյալ տեղեկությունները, որոնք ստացվում են բուժիչ նպատակով դրանց օգտագործման արդյունքում, կազմում են Դ-յան հատուկ բաժին՝ կլինիկ. Դ.: Դ. սերտորեն կապված է դեղանյութերի մասին տարբեր, 1-ին հերթին՝ դեղագործ. պրոֆիլի գիտությունների (օրինակ՝ դեղագործ. քիմիայի) և դեղագիտության (գիտություն բուս. և կենդ. ծագման դեղանյութային հումքի մասին), ինչպես նաև թունաբանության հետ:
Դ-յան զարգացումը ՀՀ-ում պայմանավորված է 1922-ին, Գ. Մեդնիկյանի նախաձեռնությամբ, ԵՊՀ բժշկ. ֆակ-ում Դ-յան ամբիոնի կազմակերպմամբ: 1965-ին ամբիոնին կից բացվել է սիրտանոթային համակարգի Դ-յան պրոբլեմային լաբորատորիա: 1968-ին համանուն լաբորատորիա է ստեղծվել Լ. Հովհաննիսյանի անվ. սրտաբանության ինստ-ում: Դ-յան զարգացմանը նպաստել է նաև 1963-ին Ս. Դովլաթյանի նախաձեռնությամբ կազմակերպված փորձարար. թերապիայի և օրգ. սինթեզի լաբորատորիան:
Սկզբն. շրջանում ուսումնասիրվել են հանքային ջրերի ազդեցության մեխանիզմները ստամոքսաղիքային համակարգի շարժող. ֆունկցիաների վրա (Գ. Մեդնիկյան, Ս. Միրզոյան): ԽՍՀՄ հայրեն. պատերազմի և հետպատերազմյան տարիներին, մի շարք դեղանյութերի փոխարինողների ստացման անհրաժեշտությունից ելնելով, Դ-յան ամբիոնը Բուսաբանության ինստ-ի հետ համատեղ ուսումնասիրել է հանրապետության բուս. պաշարները և հայտնաբերել ավելի քան 65 ալկալոիդակիր բույսեր: Փորձարար. հետազոտություններով բացահայտվել են բուս. ծագման հակաբիոտիկներ, շնչառության և արյան շրջանառության խթանիչներ, արյան ճնշումն իջեցնող, միզամուղ, արյունահոսությունը դադարեցնող դեղանյութեր: ԵՊԲՀ Դ-յան ամբիոնը ՆՕՔԻ-ի U Կենսաքիմիայի ինստ-ի հետ մշակել է նյութի կառուցվածքի կապը նրա դեղաբան. ազդեցության հետ: Հետազոտվել են ստամոքսաղիքային համակարգի ֆունկցիաների վրա գանգլերոնի և քվատերոնի ազդեցության առանձնահատկությունները: Կարևոր են նաև հակախոցային նոր դեղանյութերի որոնման և դրանցից առավել ակտիվ պատրաստուկների ազդեցության մեխանիզմների ուսումնասիրությունները: Աշխատանքներ են կատարվել ուղեղային արյան շրջանառության վրա գամմաամինակարագաթթվի (ԳԱԿԹ) ներգործության մեխանիզմների ուսումնասիրման վերաբերյալ (Վ. Հակոբյան):
Նյարդաքիմ. տեսությունը հետագայում զարգացել է Վ. Հակոբյանի և ԵՊԲՀ Դ֊ յան ամբիոնում կատարված աշխատանքներով: Շարժող. ակտիվության սահմանափակման պայմաններում ուղեղային հեմոդինամիկայի կարգավորման գործընթացներում ԳԱԿԹ-համակարգի ազդեցության ուսումնասիրումն ընդգրկում է տես. և գործն. մեծ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հետազոտություններ, որոնք բացահայտում են ուղեղային արյան շրջանառության խանգարումների առաջացման և վերջիններիս համուղղման նուրբ մեխանիզմները:
Է. Գաբրիելյանի ղեկավարած գիտահետազոտ. խումբն ուսումնասիրում է անոթարյուն համակարգի ֆունկցիոնալ հավասարակշռության խանգարումները զանազան արտակարգ (քրոնիկ. բազմաբաղադրատարր գերհույզ) և որոշ ախտաբան. վիճակներում (պարբերական հիվանդություն, անոթային հիվանդություններ), ինչպես նաև բացահայտված խանգարումների հնարավոր դեղորայքային բուժումը, այդ թվում՝ ժող. բժշկության մեջ ավանդաբար օգտագործվող դեղաբույսերից ստացվող բուս. պատրաստուկների օգնությամբ:
ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐ, բույսերի մեծ խումբ, որոնք բուժիչ և կանխարգելիչ նպատակով օգտագործվում են տարբեր հիվանդությունների ժամանակ: Դ. դեղային հումքի և բնական ծագման դեղանյութերի ստացման աղբյուր են: Բուժիչ հատկությունները պայմանավորված են Դ-ում պարունակվող տարբեր օրգ. նյութերով (ալկալոիդներ, գլիկոզիդներ, եթերայուղեր, վիտամիններ ևն), որոնք ֆիզիոլոգ. ազդեցություն են ունենում մարդու և կենդանիների օրգանիզմների վրա:
Հիվանդությունների բուժման համար բույսերն օգտագործվել են հնագույն ժամանակներից: Ղազար Փարպեցու տվյալներով՝ դեռևս մ.թ.ա. 5-րդ դ., Արարատյան դաշտում զանազան հիվանդությունների բուժման նպատակով օգտագործվել են հատուկ բուսարմատներ: Բուսաբուծությունը Հայաստանում մեծ զարգացում է ստացել շնորհիվ Մխիթար Հերացու, Ամիրդովլաթ Ամասիացու, Գրիգորիսի, Ստ. Շեհրիմանյանի և ուր. աշխատանքների:
ՀՀ-ում տարածված Դ-ի բուժիչ հատկությունների գիտ. ուսումնասիրություններ կատարել են ԵՊԲՀ դեղաբանության ամբիոնի (Ս. Միրզոյանի ղեկավարությամբ) և Բուսաբանության ինստ-ի աշխատակիցները (տես Դեղաբանություն): Վերջին տարիներին բնակչության մեջ լայնորեն տարածված է Դ-ով բուժումը, բայց, որպես կանոն, դա պետք է համաձայնեցնել բժշկի և մասնագետ բուսաբույծի հետ՝ բարդություններից խուսափելու նպատակով: ՀՀ-ում աճում է ավելի քան 3200 բուսատեսակ, որոնք ունեն կարևոր նշանակություն