Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/245

Այս էջը հաստատված է

Անթույլատրելի է նշված պատրաստուկներն օգտագործել ալկոհոլային խմիչքների հետ, որովհետև, դրանք ուժեղացնում են վերջիններիս ազդեցությունը: Հոգեկան հիվանդներին քնաբեր և հանգստացնող դեղանյութերը պետք է տան հարազատները: Յուրաքանչյուր դենյութերի վրա պետք է պահպանված լինի անվանումը և նշված՝ դեղաչափը: Տես նաև Դեղարկղիկներ, տնային դեղարկղիկներում դեղանյութերի պահպանումը:

Սուր Թ. ալկոհոլով և դրա փոխնյութեորով հաճախ են հանդիպում: Ալկոհոլը թմրեցնող (նարկոտիկ) ազդեցությամբ թույն է, որը մարդու մոտ կարող է առաջացնել ոչ միայն հարբեցում, այլև հաճախ կյանքի համար վտանգավոր սուր Թ.: Այդպես սովորաբար լինում է մեծ քանակութայմբ ալկոհոլ և դրա փոխնյութեր (ավելի քան 500 մլ օղի) օգտագործելիս: Սակայն հիվանդություններից թուլացած, գերհոգնած մարդկանց, հատկապես երեխաների համար սպիրտի նույնիսկ քիչ քանակները կարող են թունավոր ազդեցություն ունենալ (տես Ալկոհոլային հարբեցում):

Էթիլ ալկոհոլով թեթև Թ-ի դեպքում նկատվում են հոգեկան գործունեության խանգարումներ, սրտի կծկումների արագացում, արյան զարկերակային ճնշման թեթևակի բարձրացում, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում: Ծանր Թ-ից առաջանում են կենտր. նյարդային համակարգի գործունեության առավել խորը խանգարումներ, ընդհուպ մինչև գիտակցության կորուստ:

Անգիտակից վիճակում խանգարվում են շնչառությունը և սրտի գործունեությունը, նկատվում են ցավի զգացողության կորուստ, երբեմն՝ ցնցումներ: Մաշկը լինում է սառը, խոնավ, դեմքը՝ կարմրած, աչքերի սպիտապատյանների արյունատար անոթները՝ լայնացած: Քթից և բերանից արտադրվում է շատ լորձ և թուք (երբեմն՝ փրփրանման), լինում են ակամա կղում և միզարձակում: Լորձը և փսխած զանգվածը շնչուղիներ ընկնելու կամ լեզուն կուլ գնալու դեպքում շնչառությունը դառնում է աղմկոտ կամ դժվարանում է: Որոշ դեպքերում, երբ օգտագործած ալկոհոլի քանակը չափազանց շատ է, ընկճվում է գլխուղեղի շնչառ. կենտրոնը, շնչառությունը դառնում է մակերեսային, անոթազարկն արագանում է, զարկերակային ճնշումն զգալիորեն ընկնում է: Ալկոհոլային Թ. երբեմն ծանր բարդություններ են առաջացնում: Օրինակ՝ շաքարախտով տառապող մարդիկ ուժեղ ալկոհոլային Թ-ի դեպքում կարող են ընկնել շաքարախտային կոմայի մեջ (տես Շաքարախտ): Հիպերտոնիկ կամ աթերոսկլերոզով հիվանդների մոտ ալկոհոլի մեծ քանակից կարող են առաջանալ գլխուղեղային արյան շրջանառության խանգարում, կաթված կամ սրտամկանի ինֆարկտ: Էթիլ ալկոհոլ օգտագործելու հաջորդ օրը նկատվում է շարժումների համաձայնեցման և ակտիվ ուշադրության խանգարում, աշխատունակության նվազում, որն արտադրությունում կարող է հանգեցնել վթարի:

Ալկոհոլի փոխնյութերից են քիմ. պատրաստուկները, որոնք երբեմն որպես էթիլ ալկոհոլի փոխարինողներ օգտագործվում են ալկոհոլային հարբեցման նպատակով: Տարբերում են ալկոհոլի կեղծ և իսկական փոխնյութեր: Կեղծը տեխ. հեղուկներն են, որոնց բաղադրությունում չկա էթիլ ալկոհոլ (պարունակում են էթիլենգլիկոլ, ացետոն, մեթիլ սպիրտ, երկքլորէթան): Իսկական փոխնյութերը պարունակում են էթիլ սպիրտ: Դրանք են դեղանյութերը (ղանձլամերի թուրմ ևն), օծանելիքները և կոսմետիկ. միջոցները (օդեկոլոն, լոսյոն, թրմախառնուրդներ):

Էթիլենգլիկոլն ավտոմոբիլի արգելակային հեղուկի, ինչպես նաև օդագնացության մեջ կիրառվող հակասառցակալիչ նյութի բաղադրիչներից է, որը, մարդու օրգանիզմում տարրալուծվելով շատ թունավոր նյութերի՝ թրթնջկաթթվի և գլիկոլաթթվի, ախտահարում է կենտր. նյարդային համակարգը, նկատվում են ուժեղ գրգռվածություն, ցնցումներ, այնուհետև գիտակցության կորուստ, շնչառության և սրտի գործունեության խանգարումներ: Թրթնջկաթթվի չլուծվող աղերը, խցանելով երիկամային ուղիները, առաջացնում են սուր երիկամային անբավարարություն: Մեթիլ սպիրտի թունավոր ազդեցությունների մասին տես վերևում՝ Թ. կենցաղային քիմիայի պատրաստուկներից:

Գործն. բժշկության մեջ հայտնի են զանգվածային ողբերգ. դեպքեր, երբ թունավորվում են էթիլենգլիկոլից և մեթիլ սպիրտից, որոնք սխալմամբ օգտագործվում են էթիլ սպիրտի փոխարեն:

Ացետոնը, օրգանիզմ թափանցելով, գրգռում է մարսող. համակարգը՝ առաջացնելով ստամոքսաբորբ:

Առավել ծանր Թ. է առաջացնում երկքլորէթանը, որը հագուստի քիմ. մաքրման և ձայնագրիչների ժապավենների սոսնձման ժամանակ օգտագործվում է որպես լուծիչ: Այն ազդում է գրեթե բոլոր օրգանների, հատկապես սիրտանոթային համակարգի, լյարդի ու երիկամների վրա: Առաջանում են սիրտանոթային անբավարարություն (որը շատ դժվարությամբ է բուժվում), գիտակցության կորուստ, ցնցումներ: Երկքլորէթանը շատ ուժեղ թույն է: Միայն համալիր բուժմամբ («արհեստական երիկամի» կիրառմամբ) կարելի է փրկել տուժածին:

Հարբեցման նպատակով օգտագործվող ղանձլամերի թուրմը պարունակում է սրտային գլիկոզիդներ (վերատրին, պրովերատրին ևն), որոնք, դանդաղեցնելով սրտի ռիթմը, կարող են առաջացնել սրտային անբավարարություն:

Անեսթեզիա պարունակով արտաքին օգտագործման որոշ դեղանյութերի թունավոր չափաքանակից կարող է արյունը ախտահարվել և օրգաններին ու հյուսվածքներին թթվածին մատակարարելու հատկությունից զրկվել, որի հետևանքով առաջանում է օրգանիզմի թթվածնային քաղց, մաշկը և լորձաթաղանթները կապտում են, արյունը դառնում է շագանակագույն:

Օծանելիքի և կոսմետիկայի միջոցները (պարունակում են էթիլ ալկոհոլ), օրգանիզմ թափանցելով, առաջացնում են ալկոհոլային թունավորման ախտանշաններ, ինչպես նաև ստամոքսի լորձաթաղանթի և լյարդի վրա ունենում են գրգռող ազդեցություն, որը կարող է առաջացնել սուր ստամոքսաբորբ և լյարդաբորբ:

Ալկոհոլամոլներն օգտագործում են նաև կահույքի մշակման համար նախատեսված սպիրտային դեղաներկ, որը բացի էթիլ ալկոհոլից պարունակում է նաև նիգրոզին ներկանյութ: Այն, օրգանիզմ թափանցելով, առաջացնում է ոչ միայն թունավորում, այլև մաշկի և լորձաթաղանթների երկարատև կապտություն:

Օրգանիզմի վրա վտանգավոր ազդեցություն է ունենում ինքնաթոր վատորակ օղին: Այն կարող է պարունակել հացօղու (սիվուխա) յուղ, որը վտանգավոր ազդեցություն է ունենում ստամոքսի և լյարդի վրա:

Ալկոհոլի ցանկացած փոխնյութից Թ-ի դեպքում 1-ին օգնությունը հիմնականում միատեսակ է: Եթե հիվանդի գիտակցությունը պահպանված է, պետք է ստամոքսն արագ մաքրել՝ խմեցնելով 3-4 բաժակ ջուր (ցանկալի է յուրաքանչյուր բաժակին ավելացնել 1 թեյի գդալ կերակրի սոդա) և, լեզվարմատը գդալով սեղմելով (դա պետք է զգուշորեն կատարել, որպեսզի չվնասվի ըմպանի լորձաթաղանթը), փսխում առաջացնել: Այնուհետև խմեցնել մուգ թեյ կամ սուրճ: Գիտակցությունը կորցրած տուժածի ստամոքսը կարող է լվանալ միայն բուժաշխատողը կամ շտապ բժշկ. օգնության հատուկ խումբը:

Մեթիլ սպիրտից, էթիլենգլիկոլից Թ-ի դեպքում, եթե տուժածը գիտակցությունը չի կորցրել, պետք է խմեցնել 100-150 մլ էթիլ սպիրտ (օղի): Տվյալ դեպքում վիճակի