Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/267

Այս էջը հաստատված է

համար օրգանիզմում ոչ մի խախտում չպետք է լինի, այն պետք է լինի առողջ գոնե վերարտադրության շրջանում:

Բազմաբջիջ օրգանիզմը կատարյալ կլիներ, եթե չլինեին ներքին հակասություները, որոնց պատճառը բջիջների ագահությունն է: Վերջիններիս բաժանունը բարդ գործընթաց է, որի ժամանակ կորիզի քրոմոսոմները պետք է կրկնապատկվեն, և դուստր բջիջներում դրանց թիվը հավասար լինի ծնողականին: Յուրաքանչյուր քրոմոսոմի գեն պետք է իրեն վերարտադրի, որը պահանջում է բացարձակ ճշգրտություն, որպեսզի ծնողական բջջի հատկություններն անցնեն սերնդին: Բայց քանի որ յուրաքանչյուր բջջում կա մոտ 1 մլն գեն, ուստի տեղի են ունենում կրկնապատկման սխալներ՝ մուտացիաներ: Վերջիններս էլ օրգանիզմի գլխ. հակասությունն են:

Մարդու օրգանիզմում յուրաքանչյուր օր տեղի է ունենում մոտ 1012 բջիջների բաժանում: Մարմնի յուրաքանչյուր 1 մլն բաժանվող բջջից մեկը ենթարկվում է մուտացիոն փոփոխության և նման չէ շրջակա բջիջներին: Ստացվում է, որ օրգանիզմում յուրաքանչյուր օր առաջանում 106 մուտանտային բջիջ: Եվ քանի որ մարդու կյանքի ընթացքում տեղի է ունենում բջիջների սերունդների 20 հզ. հաջորդափոխություն, ապա կառաջանա մուտացիայի հետևանքով փոփոխված շուրջ 20 մլրդ բջիջ: Վերջիններիս մի մասը կարող է դառնալ քաղցկեղային: Եթե մուտացիան առնչվում է լիմֆոցիտների իմունոգլոբուլինների գեներին, ապա կարող են առաջանալ հակամարմիններ՝ ուղղված սեփական մարմնի բաղադրիչների դեմ, որը հանգեցնում է ինքնաիմունային ախտահարման առաջացման:

Սակայն և՛ քաղցկեղը, և՛ ինքնաիմունային հիվանդությունները, որպես կանոն, առաջանում են տարեցների մոտ, երբ մարդու կենսբ. (բայց ոչ սոցիալ.) տարիքը հասնում է իր սահմանին:

Ի. այն ուժն է, որը ոչնչացնում է մուտանտ բջիջներին և նպաստում կենսբ. շրջանի (1 սերնդի ծնվելուց մինչև հաջորդի առաջացումը) ավարտին:

Մարդու և կենդանիների բջիջների գենետիկ. ամբողջականությունը հսկող առանձնահատուկ Ի-ից բացի կան պաշտպանության ավելի հանգիստ, բայց նույնքան գործուն ուժեր: Դա լիմֆոցիտների միջոցով կատարվող գենետիկորեն տարբերվող ցողունային բջիջների տարագենային կասեցումն է (առողջ օրգանիզմում բջիջների ու հյուսվածքների վատ աճումն ու բազմացումը) և ապաակտիվացումը (ընկճումը): Բնականոն ոչ ավշանման բջիջներն ինչ-որ կերպ «ճանաչում են» մուտանտ բջջին, որի հետևանքով վերջինս ոչնչանում է: Մուտանտ բջիջն առաջին հերթին պետք է հաղթահարի բնականոն բջիջների պատնեշը, որպեսզի սկզբնավորի ուռուցքի առաջացումը:

Գենետիկորեն տարբերվող ցողունային բջիջների ապաակտիվացման երևույթը, որը կատարվում է լիմֆոցիտների միջոցով, հայտնաբերվել է 1967-ին: Պարզվել է, որ օրգանիզմում կան ուժեր (բնականոն լիմֆոցիտներ), որոնք ունակ են ընկճել գենետիկորեն տարբերվող բջիջները՝ դրանց առաջացման հենց սկզբում և խոչընդոտել փոփոխված բջիջների ձևավորմանը:

Այսպիսով՝ մուտանտ բջիջների հոսքին դիմակայում է հզոր, եռակի պատնեշ՝ տարագենային կասեցումը, ցողունային բջիջների ապաակտիվացումը և առանձնահատուկ Ի.: Այդքան ուժեղ արգելք հաղթահարելը շատ դժվար է մուտանտ բջիջների համար: Քաղցկեղային բջիջները կամ ինքնաիմունային լիմֆոցիտները նշված պատնեշը հաղթահարում են միայն այն դեպքում, երբ ավշանման համակարգը դառնում է ոչ գործունյա: Հետևաբար, բժշկագիտության խնդիրն է օգնել ավշանման համակարգին:

Իմունաբանությունը գիտություն է, որն ուսումնասիրում է Ի-ի երևույթը: Այն գտնվում է բուռն զարգացման փուլում և կարելի է ենթադրել, որ նոր փաստերի հաստատմանը զուգընթաց մարդկությունը կպաշտպանվի դեռևս անբավարար ուսումնասիրված շատ հիվանդություններից: Տես նաև Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ:

ԻՆՀԱԼԱՑԻԱ. տարբերում են Ի-ի հետևյալ ձևերը. ջրի կամ բուրավետ նյութերի գոլորշիների շնչում, աերոզոլինհալացիա՝ դեղանյութերի մանրացված (դիսպերսված) մասնիկների (աերոզոլեր) շնչում (վերջիններս ջրում լուծված են կամ կախույթի վիճակում), էլեկտրաաերոզոլինհալացիա (էլեկտրաաերոզոլաբուժություն)՝ դրական կամ բացասական լիցքավորված աերոզոլերի շնչում, աերոիոնոինհալացիա՝ էլեկտր. դրական կամ բացասական լիցքեր կրող մթն. մասնիկների (աերոիոններ), առավել հաճախ թթվածնի բացասական լիցքավորված մասնիկների շնչում: Օգտագործում են նաև հանքային (նաև ծովի) ջուրը և յուղեր: Ըստ ջերմաստիճանի՝ Ի. լինում է ջերմախոնավ (լուծույթի տաքացմամբ), խոնավ (սենյակային ջերմաստիճանի, առանց տաքացնելու) և գոլորշային:

Փոշիացած, մանր մասնիկների բաժանված դեղանյութը (բնականաբար օժտված լինելով շփման մեծ մակերեսով) փոխազդեցության մեջ է մտնում շնչուղիների լորձաթաղանթի ավելի մեծ մակերեսի հետ և արագորեն ներծծվում արյան մեջ: Լորձաթաղանթների վրա դեղանյութի անմիջական ազդեցության հնարավորությունը շնչառ. օրգանների հիվանդությունների բուժման ժամանակ ունի հատուկ առավելություն: Ինհալացիոն հատուկ լուծույթները և խառնուրդները հեշտացնում են շնչուղիներից լորձի ու խորխի հեռացումը: Գոլորշային և ջերմախոնավ Ի-ի ժամանակ ազդում է նաև ջերմային գործոնը:

Ի. կիրառում են հիմնականում վերին շնչուղիների, թոքերի սուր և քրոնիկ հիվանդությունների, բրոնխաբորբերի բուժման, կրծքային հեղձուկի նոպաների դադարեցման, ինչպես նաև բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժման նպատակով: Որոշ ձեռնարկություններում, արտադր. փոշու առկայության հետևանքով, հնարավոր մասնագիտ. հիվանդության առաջացումը կանխարգելելու նպատակով օգտագործում են Ի-ի հատուկ ձևեր:

Ի. հակացուցված է քթային արյունահոսության և դրա հանդեպ հակման, արյունախխման, թոքերի և սրտի հիվանդությունների (սիրտանոթային արտահայտված անբավարարությամբ ընթացող), հիպերտոնիկ հիվանդության ուշ շրջանների և այլ դեպքերում: Ուստի Ի. պետք է նշանակի միայն բժիշկը: Բուժհիմնարկներում Ի. կատարում են հատուկ ինհալատորներով:

Ի. հարկավոր է կատարել ուտելուց 1-1,5 ժ հետո և ընթացքում պահպանել մի շարք կանոններ, չի կարելի զրուցել, ընթերցել, քթի հավելյալ ծոցերի հիվանդությունների ժամանակ պետք է շնչել քթով, ըմպանի, շնչափողի, բրոնխների, թոքերի հիվանդությունների ժամանակ՝ բերանով: Հագուստը չպետք է ճնշի պարանոցը,