Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/341

Այս էջը հաստատված է

(պաշտպան., տես Անհատական պաշտպանության միջոցներ) Կ.:

Կ. պետք է լինի հարմար, ոտնաթաթը պաշտպանի մեխ. վնասվածքներից, ապահովի մեղմող ֆունկցիան, համապատասխանի ոտնաթաթի անատոմիաֆիզիոլոգ. առանձնահատկություններին, աշխատանքի և կենցաղի պայմաններին, տարվա եղանակին, կլիմային, չպետք է սղմի ոտնաթաթը, խոչընդոտի նրա բնականոն զարգացումը, դժվարացնի շարժումները: Այդ պահանջների բավարարման համար Կ-ի ներքին չափսերը պետք է համապատասխանեն ոտնաթաթի չափսերին և ձևին, ներբանը պետք է լինի ճկուն, կրկնամասը՝ փափուկ:

Կ-ի ներքին չափսերը և ձևը բնութագրվում են Կ-ի համարով և լիքությամբ: ԽՍՀՄ-ում Կ-ի համարակալման համակարգում որպես համար ընդունված էր ոտնաթաթի երկարությունը՝ արտահայտված մմ-ով, կից համարների միջակայքը՝ 5 մմ: Բազմաթիվ երկրներում Կ-ի համար ընդունված է կաղապարի (միջատակի) հետքի երկարությունը՝ արտահայտված շտիխներով (N° 1 շտիխը հավասար է 6 մմ): Կ. տարբերակում են՝ ըստ խմբերի և համարների (աղ.):


Կոշիկի խմբավորումը և համարակալումը
Կոշիկի խումբը Կոշիկի համարակալումը
մմ շտիխ
Փոփուճներ 95-125 16-20,0
Հուսարիկներ 105-140 17-22,5
Նախադպրոց. տարիքի 145-200 23-31,5
Դպրոցահասակ
աղջիկների
205-225 32-35,0
Աղջիկների 230-260 36-40,5
Դպրոցահասակ
տղաների
205-225 32-35,0
Տղաների 230-280 36-43,5
Կանանց 210-275 33-43,0
Տղամարդկանց 245-305 38-47,0

Կ-ի լիքությունը բնութագրվում է նախաթաթմատոսկրային հոդերի հատվածի շրջագծով և պայմանականորեն նշանակվում է տառով կամ թվանշանով: Որքան մեծ է թիվը կամ ցածր է տառի այբբենական կարգը, այնքան մեծ է Կ-ի լիքությունը: Նոր Կ. ընտրելիս պետք է հիշել, որ ծանրաբեռնվածության դեպքում (կանգնած կամ քայլելու ժամանակ) ոտնաթաթի չափերը մեծանում են (մոտավորապես 10-12 մմ), դրա համար էլ Կ-ի ներքին չափսերը պետք է մի փոքր մեծ լինեն ոտնաթաթի (հանգիստ վիճակում) չափերից: Նոր Կ. փորձում են կանգնած, հնարավորության դեպքում մի քանի քայլ անում: Կ-ի մեջ մատները պետք է ազատ տեղավորվեն, բութ մատի համար պետք է մի փոքր (10-15 մմ) ազատ տեղ մնա: Կիպ և նեղ Կ. կարող է հանգեցնել ոտնաթաթի կամարի ֆունկցիայի խանգարման և տափակաթաթության առաջացման, ոտնաթաթի ձևափոխման, հոդերի շարժումների սահմանափակման կամ կորստի, եղունգների ներաճման ևն: Կ-ի նեղության պատճառով արյան ու ավշի շրջանառության խանգարումը կարող է առաջացնել ոտնաթաթի այտուց, իսկ ցուրտ և խոնավ եղանակին նպաստել նրա արագ սառչելուն՝ նախապայմաններ ստեղծելով ցրտահարության համար: Շատ ազատ Կ. հագնելը նպաստում է հարուկների և կոշտուկների առաջացմանը:

Կ-ի ներքին չափսերը և ձևը կախված են նրա կառուցվածքից: Բաց Կ. («մակույկանման») պետք է կիպ գրկի ոտնաթաթը (հատկապես կրնկամասում), հակառակ դեպքում՝ քայլելիս Կ. դուրս կգա ոտքից, որը կարող է հանգեցնել ոտնաթաթի ոլորման և ջլերի ձգման, սրունքաթաթային հոդախախտման, կոշտուկների և հարուկների առաջացման: Առավել հարմար են լայնակրունկ, չափավոր բարձրությամբ (տղամարդկանց համար՝ 2-3 սմ, կանանց համար՝ 2-4 սմ, ցածր և միջին տարիքի դպրոցականների համար՝ 1-2 սմ, բարձր տարիքի դպրոցականների համար՝ 2-3 սմ) Կ.: Խիստ բարձր կրունկով Կ. հագնելն առաջացնում է ձկնամկանների հավելյալ կծկում, սրունքի առջևի մկանների և սրունքաթաթային հոդերի ջլերի թուլացում: Բարձրակրունկ Կ-ի հենման մակերեսը, ցածրակրունկի համեմատությամբ, զգալիորեն փոքր է, որն էլ կարող է հանգեցնել ոտնաթաթի հարուկների, ջլերի ձգվածության, սրունքաթաթային հոդախախտման: Բարձրակրունկ Կ. հագնելը հակացուցվում է հատկապես դեռահասներին, քանի որ այն կարող է առաջացնել ողնաշարի ծռումներ, կոնքի ձևափոխություն (տես Նեղ կոնք), ներքին օրգանների տեղաշարժ: Խոնավանալուց և չորանալուց հետո Կ-ի (հատկապես ամառային) ձևը, չափսը և առաձգականությունը չպետք է փոխվեն: Շրջակա օդի բնականոն պայմանների (ջերմաստիճանը՝ 18—20°C, հարաբեր. խոնավությունը՝ 65-75%) դեպքում 1 ժ-ում (քրտինքի ձևով) չափահաս մարդու ոտնաթաթից հանգիստ վիճակում արտազատվում է 1,5-3 գ, իսկ ֆիզ. բեռնվածության դեպքում՛ 8-12 գ խոնավություն: Դրա գոլորշիացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Կ-ի ներքին մակերևույթի օդի բացարձակ խոնավությունը բավականաչափ ցածր է: Կարևոր է, որ ոտնաթաթը գտնվի որոշակի ջերմաստիճանի և խոնավության միջավայրում, որն ապահովվում է Կ. կառուցվածքով (օրինակ՝ կիսակոշիկներ և սանդալներ՝ ամառային եղանակին) և պատրաստման նյութերի ընտրությամբ: Առավել հիգիենային է կաշվե ներբանով կաշվե Կ., քանի որ այն բավականաչափ դիմացկուն է, օդանցիկ և ճկուն: Կ-ի երեսի համար օգտագործվող արհեստ. նյութերը, սինթետիկ ջերմապաշտպան. և ներբանային նյութերը շահագործական հատկություններով թեև գերազանցում, սակայն բազմաթիվ ցուցանիշներով (խոնավատարություն, գոլորշանցիկություն) զիջում են բնական կաշվին: Ռետինե ներբանով, ռետինե, այդ թվում և մանրանցքավոր Կ. հագնում են ժամանակավոր (օրինակ՝ անձրևոտ եղանակին), երկար հագնելու անհրաժեշտության դեպքում պետք է օգտագործել թաղիքե միջատակեր և բրդե գուլպաներ:

Մարզակոշիկը պետք է բավարարի լրացուցիչ պահանջների (մեխ. ազդեցություններից և խոնավությունից հուսալի պաշտպանություն, նվազագույն քաշ, սայթաքելու վտանգի բացառում): Զբոսաշրջիկների, դահուկորդների և լեռնագնացների Կ-ները պետք է ունենան ջերմապաշտպան. հատկություններ, լինեն անջրանցիկ, ազատ ձևվածքի, որը հնարավորություն կտա հագնել 2 զույգ գուլպա: Բրդե գուլպան պետք է հագնել ցանկացած եղանակին, քանի որ բուրդը լավ է ներծծում խոնավությունը և կանխում ոտքերի հարուկները: Լեռնագնացների Կ. պետք է լինի կրկնակի ներբանով, դահուկորդներինը և մրցարշավորդներինը՝ թեթև, ճկուն ներբանով, չմշկորդներինը՝ թեթև, նեղ ներբանով և ռանտով, գեղասահորդներինը՝ բարձր, թեթև աթլետներինը՝ թեթև, առանց կոշտ կրնկամասերի և քթամասերի, կոպիտ կարերի ու ներքին ծալքերի, ըմբիշներինը, բռնցքամարտիկներինը, ծանրամարտիկներինը՝ փափուկ, ամուր կաշվից (չխանգարի ոտնաթաթի ծալմանը նախաթաթմատոսկրային հոդերում), ֆուտբոլիստներինը՝ առանց կրունկների, կոշտ քթամասով և կրնկամասով, տակը՝ բութակներով:

Օրթոպեդիական Կ. օգտագործվում է ոտնաթաթի ախտաբան. ձևախախտումների դեպքերում և նպաստում է ոտքի սկզբն. անկայուն ձևախախտումների ուղղմանը, կանխում դրանց խորացումը, համակշռում (լրացնում) վերջույթների կարճությունը, կանգնելիս և քայլելիս հենարան ստեղծում: Օրթոպեդ. Կ-ի պատվերի ուղեգիր տալիս է բժիշկը: Այն պատրաստում են պրոթեզների արտադրությունում, բժշկ. (օրթոպեդ.) արհեստանոցներում: Օրթոպեդ. Կ. պետք է ձևով և չափսով համապատասխանի հիվանդ ոտնաթաթին,