Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/387

Այս էջը հաստատված է

նշված գործոնների անբարենպաստ ազդեցությունից մարդու առողջության պահպանման միջոցներ, մշակում և ներդնում է օրգանիզմի կենսագործունեության համար լավագույն պայմաններ ստեղծելու նպատակաուղղված և կատարման համար պարտադիր պետ. նորմեր, կանոններ և չափորոշիչներ: Իր առջև դրված բազմաթիվ և բարդ խնդիրները լուծելու համար Հ. լայնորեն օգտագործում է արդի բժշկագիտության, բնական գիտությունների, մաթեմատիկայի, ճարտարագիտության, ինֆորմատիկայի նվաճումները:

Միջավայրի գործոնների գնահատման համար Հ. օգտվում է ֆիզ., քիմ., միկրոկենսբ., ֆիզիոլոգ., կլինիկ., վիճակագր. մեթոդներից: Հ-ի անբաժանելի մասն են կազմում փորձարար հետազոտությունները, որոնց արդյունքներն օգտագործվում են Հ-ային նորմերը և չափորոշիչները, ինչպես նաև վնասակար գործոնների ազդեցության հետևանքով առաջացող հիվանդությունների կանխմանն ու բուժմանը նպատակաուղղված միջոցառումները հիմնավորելու համար: Ընդհանուր Հ-ից առանձնացել են նրա բաժինները՝ աշխատանքի Հ., կոմունալ Հ., երեխաների և դեռահասների Հ., սննդի Հ., սոցիալ. Հ., հետագայում նաև ճառագայթային Հ., ռազմ. Հ , տիեզեր. Հ. ևն:

ՀՀ-ում Հ-ի բնագավառի ուսումնասիրություններն սկսվել են 1920-ական թթ.: 1926-ին, ԵՊՀ բժշկ. ֆակ-ում, Խ. Արխիպյանցի նախաձեռնությամբ հիմնադրվել է ընդհանուր Հ-ի ամբիոն, իսկ 1930-ին՝ սանհիգիենայի ինստ.: ԵՊՀ (1995-ից՝ ԵՊԲՀ) ընդհանուր Հ-ի ամբիոնում կատարվել են երեխաների և դեռահասների ֆիզ. զարգացման, սննդի և ճառագայթային Հ-ի, ջրամատակարարման և ջրամբարների պահպանության հարցերին վերաբերող հետազոտություններ (Ա. Ալեքսանյան, Ն. Հակոբյան, Լ. Հարությունյան, Տ. Ասմանգուլյան և ուր.): 1962-ից ամբիոնին կից գործել է ճառագայթային Հ-ի պրոբլեմային լաբորատորիա, որտեղ հետազոտվել են ՀՀ տարբեր շրջաններում ճառագայթման բնական ֆոնի մակարդակները, մարդու և կենդանիների օրգանիզմներում ռադիոակտիվ իզոտոպների փոխանակության հարցերը (Լ. Մկրտչյան և աշխատակիցներ):

Կոմունալ Հ. ուսումնասիրում է առողջության վրա շրջակա միջավայրի և կյանքի սան. պայմանների ազդեցությունը, դրա հիման վրա մշակում Հ-ային նորմատիվներ և անհրաժեշտ սան. միջոցառումներ: ՀՀ-ում կոմունալ Հ-ի բնագավառի գիտահետազոտ. աշխատանքները կատարվել են ԵՊԲՀ, Ազգային առողջապյան ինստ-ի համանուն ամբիոններում և Ընդհանուր հիգիենայի ու մասնագիտ. հիվանդությունների ԳՀԻ շրջակա միջավայրի պահպանության բաժնում:

Սկզբն. շրջանում ուսումնասիրվել են ՀՀ բնակավայրերի սան. բարեկարգման հարցերը (ջրամատակարարում, կոյուղացում), հետազոտվել ջրամատակարարման բազմաթիվ աղբյուրներ: Սևանա լճի երկարամյա հետազոտությունների հիման վրա (Ջ. Գրիգորյան, Ու. Պողոսյան) մշակվել են հանձնարարականներ՝ ջրի սան. վիճակի բարելավման և լճի առափնյա տարածքը որպես հանգստյան գոտի օգտագործելու ուղղությամբ:

1950-ական թթ-ից ՀՀ-ում ծավալվել են Հ-ային նորմավորման աշխատանքներ: Փորձարար. աշխատանքների հիման վրա հիմնավորվել են աշխատանքային գոտու և մթն. օդում ու ջրամբարների ջրում շուրջ 100 վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները (ՍԹԿ), ուսումնասիրվել Երևան, Վանաձոր, Ալավերդի քաղաքների օդային ավազանների աղտոտման բացասական ազդեցության հետևանքները: Մշակվել են հանձնարարականներ օդային ավազանների աղտոտման նվազեցման, վնասակար արտադրամասերի փակման [Երևանի քրոմպիկի գործարանը, էլեկտրոլիզի արտադրամասը՝ Քանաքեռի ալյումինի գործարանում (այժմ՝ Արմենալ)], նշված քաղաքների հետագա զարգացման և կանաչապատման հարցերի վերաբերյալ:

Բազմաթիվ փորձագիտ. եզրակացություններ են տրվել մարզերի տարածքային հատակագծերի, քաղաքների գլխ. հատակագծերի, ջրամատակարարման, հանգստի գոտիների նախագծերի վերաբերյալ:

Աշխատանքի Հ. և մասնագիտական հիվանդություններ, ուսումնասիրում է աշխատողների օրգանիզմի վրա աշխատանքի պայմանների և արտադր. միջավայրի վնասակար գործոնների ազդեցությունը: Արդյունքներն օգտագործվում են արտադր. գործընթացները Հ-ային պահանջներին համապատասխանեցնելու, արտադր. միջավայրն առողջացնելու և մասնագիտ. հիվանդությունների կանխարգելման միջոցառումները հիմնավորելու նպատակով: Արդ. արտադրության պայմաններում մարդու վրա վնասակար ազդեցություն են թողնում օդի ցածր կամ բարձր ջերմաստիճանը և խոնավությունը, ջերմային ճառագայթումը, փոշին, վնասակար քիմ. նյութերը, աղմուկը, թրթռումը, տարբեր հաճախության էլեկտրամագնիս. ալիքները, ինչպես նաև այդ գործոնների տարբեր զուգորդումները, որոնք կարող են հանգեցնել առողջ. վիճակի խանգարումների, աշխատունակության նվազման: Նշված վնասակար ազդակների ազդեցությունը գնահատելու և դրա հետևանքները կանխելու ու վերացնելու նպատակով ուսումնասիրվում են արտադր. գործընթացները, սարքավորումները, օգտագործվող և արտադրվող նյութերի ֆիզքիմ. ու թունաբան. (հումք, օժանդակ, միջանկյալ, կողմնակի նյութեր, արտադր. թափոններ) հատկությունները, որոշվում են վնասակար գործոնների մակարդակներն աշխատավայրերում, որոնք հիմք են հանդիսանում անհրաժեշտ միջոցառումները հիմնավորելու և իրականացնելու համար: Այս բնագավառի գիտ. և գործն. հետազոտություններն սկսվել են 1923-ից, երբ ՀՀ աշխատանքի ժողկոմատում կազմակերպվել է աշխատանքի պաշտպանության հրահանգչություն, իսկ 1925-ին՝ համանուն լաբորատորիա (1934-ին ընդգրկվել է առողջապ-յան ժողկոմատի սանհիգիենայի ինստ-ի կազմում): 1942-ին ԵՊՀ-ում կազմակերպվել է (Հ. Միրզաբեկյանի նախաձեռնությամբ) աշխատանքի Հ-ի ամբիոնը, 1959-ին՝ աշխատանքի Հ-ի և մասնագիտ. հիվանդությունների ԳՀԻ Հրազդանում, որի կազմում եղել են արդ. թունաբանության, փոշու, աշխատանքի Հ-ի, ֆիզիոլոգիայի, միկրոկլիմայի, ճառագայթային Հ-ի, սան. քիմիայի լաբորատորիաներ և մասնագիտ. հիվանդությունների կլինիկա՝ իր լաբորատորիաներով (1971-ից՝ Ընդհանուր Հ-ի և մասնագիտ. հիվանդությունների ԳՀԻ, Երևան): 1967-ին հիմնվել է Պոլիմերների ինստ-ի արդ. թունաբանության լաբորատորիան, 1976-ին՝ Թունաքիմիկատների, պոլիմերների և պլաստմասսաների Հ-ի և թունաբանության համամիութ. ԳՀԻ հայկ. մասնաճյուղը (1992-ից՝ ՀՀ շրջակա միջավայրի Հ-ի և կանխարգելիչ թունաբանության ԳՀԻ): Աշխատանքի Հ-ի բնագավառի ուսումնասիրությունները վերաբերում են աշխատանքային գոտու օդի փոշոտվածության, քիմ. նյութերով աղտոտման և միկրոկլիմայական ու ֆիզ. մյուս (աղմուկ, թրթռում ևն) անբարենպաստ գործոնների, ինչպես նաև կենսբ. գործոնների (հակաբիոտիկներ, ֆերմենտներ, բակտերիային պատրաստուկներ ևն) գնահատման հարցերին:

1960-ական թթ. ուսումնասիրվել են մոնովինիլացետիլենի, յուղային ալդեհիդի, կրոտիլինի, բութիլային քսանտոգենատի թունաբան. հատկությունները, պարզվել են ֆենիլկարբամինաթթվի և նրա որոշ ածանցյալների թունաբան, ազդեցության առանձին մեխանիզմները, հիմնավորվել