Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/466

Այս էջը հաստատված է

վարակիչ հիվանդների և վարակված նյութերի, ինչպես նաև հիվանդ կենդանիների հետ շփումը որոշ վարակիչ կամ մակաբուծ. հիվանդությունների (տուբերկուլոզ, ՁԻԱՀ, բրուցելոզ, սիբիրյան խոց ևն) պատճառ են դառնում: Ֆիզ. գերլարում պահանջող աշխատանքները հաճախ են առաջացնում ձեռքերի և ուսագոտու, ծայրամասային նյարդերի ու մկանների, ինչպես նաև հենաշարժ. համակարգի հիվանդություններ:

Արտադրության տեխնոլոգիաների կատարելագործումը, արտադր. գործընթացների համակողմանի մեքենայացման ու ավտոմատացման լայն ներդրումը, աշխատանքի և հանգստի գիտականորեն հիմնավորված կազմակերպումը, կրճատ աշխատանքային օրվա ու ամենամյա լրացուցիչ հանգստի սահմանումը վնասակար արտադրամասերում, բուժկանխարգելիչ սնունդը (տաք նախաճաշ, կաթ և այլ հավասարարժեք սննդամթերք, վիտամինային պատրաստուկներ), արտադրության առանձնահատկություններին համապատասխան օդափոխիչ սարքերի տեղադրումն ու այլ միջոցառումները մշտապես նվազեցնում են Մ. հ-ի մակարդակը:

Մ. հ-ի կանխարգելումը շատ բանով կախված է վնասակար պայմաններում աշխատողների անհատ. կանխարգելման միջոցառումների պահպանումից, ինչպես նաև աշխատանքի պահպանության և անվտանգության տեխնիկայի կանոնների կատարման հսկողությունից: ՀՀ-ում բարձր զարգացած լեռնահանքային, քիմ. և թեթև արդ-յան պայմաններում նկատվում է բրոնխաթոքային (փոշեգարություն, բրոնխային հեղձուկ, փոշային բրոնխաբորբեր), նյարդային համակարգերի (թրթռումային հիվանդություն, մասնագիտ. ծանրալուրություն) և մաշկաալերգ. (էկզեմա, մաշկաբորբ ևն) Մ. հ-ի գերակշռում:

1959-ին Հրազդանում կազմակերպվել է Աշխատանքի հիգիենայի և մասնագիտ. հիվանդությունների ԳՀԻ (1971-ից՝ Ն. Հակոբյանի անվ. ընդհանուր հիգիենայի և մասնագիտ. հիվանդությունների ինստ., Երևանում): Մասնագիտ. ախտաբանության հարցերի ուսումնասիրության բնագավառում մեծ ներդրում են ունեցել Գ. Նարգիզյանը, Ա. Դաշտոյանը, Տ. Հովհաննիսյանը, Վ. Կոգանը և ուր.: Հատկապես կարևորվում են տուֆային փոշեգարության և մասնագիտ. ալերգաախտաբանության բնագավառի հետազոտությունները:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, արտադր. միջավայրի և աշխատանքի ընթացքի տարբեր վնասակար գործոններ, որոնք որոշակի պայմաններում բացասաբար են ազդում աշխատողների առողջության ու աշխատունակության վրա: Մ. վ. չի կարելի համարել անխուսափելի երևույթ: Գիտատեխ. առաջընթացի և կանխարգելիչ միջոցառումների ներդրման շնորհիվ որոշ Մ. վ. (օրինակ՝ ծանր ֆիզ. աշխատանքը) վերացվել են, սակայն շատերը պահպանում են իրենց նշանակությունը, որը, որպես կանոն, կապված է տեխնոլոգ. գործընթացների և սարքավորումների ոչ կատարելության հետ: Միաժամանակ, տեխնոլոգիայում նոր գործընթացների, քիմ. և կենսբ. նյութերի ներդրումը, նյարդահուզ. մեծ լարում պահանջող աշխատանքների ի հայտ գալը, իոնացնող, լազերային ճառագայթների հետ աշխատողների շփումներն ուղեկցվում են նոր Մ. վ-ի առաջացմամբ: Մարդու օրգանիզմի վրա բացասաբար ներգործող արտադր. գործոնները լինում են վտանգավոր և վնասակար: Վտանգավոր գործոնները, որոշակի պայմաններում ազդելով աշխատողի վրա, կարող են հանգեցնել վնասվածքների առաջացման կամ առողջության հանկարծակի կտրուկ վատացման: Իսկ վնասակար գործոնների ազդեցությունը նպաստում է հիվանդության առաջացմանը կամ աշխատունակության նվազմանը: Տարբերում են արտադր. միջավայրի քիմ., ֆիզ., կենսբ. և աշխատանքային գործընթացի հոգեֆիզիոլոգ. գործոններ:

Քիմ. գործոններից են մի շարք օրգ. և անօրգ. նյութերն ու դրանց միացությունները, որոնք աշխատանքային միջավայր կարող են ընկնել աերոզոլերի, գազերի, գոլորշիների ձևով և օրգանիզմ թափանցել շնչուղիների, ստամոքսաղիքային համակարգի, մաշկային ծածկույթների և լորձաթաղանթների միջոցով: Նշված նյութերն օրգանիզմի վրա կարող են ունենալ ընդհանուր թունավոր, գրգռող, զգայնությունը բարձրացնող (տես Ալերգիա), ուռուցքածին (տես Ուռուցքներ), մուտագեն (տես Մուտացիաներ) ազդեցություն կամ ներգործել վերարտադրող. (բազմացման) ֆունկցիայի վրա:

Ֆիզ. գործոններից են բարձր կամ ցածր ջերմաստիճանը, օդի խոնավությունն ու ճնշման փոփոխությունը, ինչպես նաև թրթռման, աղմուկի, անդրաձայնի, տարբեր ճառագայթումների բարձր մակարդակը: Կերային հավելանյութեր, բույսերի պաշտպանության նյութեր, հակաբիոտիկներ, հորմոններ և սպիտակուցային բնույթի այլ նյութեր արտադրող մանրէակենսբ. արդ-յան ինտենսիվ զարգացման հետ կապված՝ կարևորվում են կենսբ. բնույթի Մ. վ., որոնցից են մակրո- և միկրոօրգանիզմները, մանրէակենսբ. սինթեզի նյութերը: Դրանք որոշակի պայմաններում կարող են աղտոտել արտադր. շինությունների օդը և ձեռնարկությունների օդային ավազանը՝ առաջացնելով աշխատողների ալերգ. խանգարումներ:

Աշխատանքի հետ կապված Մ. վ. հիմնականում հոգեֆիզիոլոգ. բացասական գործոններն են, ֆիզ. գերբեռնվածությունները (որոնք առաջանում են ծանրություններ բարձրացնելու և տեղաշարժելու, աշխատանքի ընթացքում մարմնի ոչ հարմար, հարկադրական դիրքի հետևանքով), շրջապատի առարկաների չափից ավելի և երկարատև ճնշումը մարմնի առանձին մասերի (օրինակ՝ վերջույթների հոդերի) վրա, օրգանիզմի առանձին համակարգերի (արյան շրջանառություն, ձայնային ապարատ, տեսողություն, լսողություն ևն) գերբեռնվածությունը, անբավարար շարժող, ակտիվությունը, աշխատանքի չափից ավելի բարձր տեմպը: Հոգեֆիզիոլոգ. Մ. վ-ի մեջ մեծ տես. կշիռ են կազմում նյարդահոգեբան. գերբեռնվածությունները, որոնք առաջանում են մտավոր և հուզ. գերլարվածության, միօրինակ կամ ոչ ռիթմիկ աշխատանքի պայմաններում:

Արտադրության մեջ Մ. վ. հիմնականում հանդիպում են այնտեղ, որտեղ չեն պահպանվում հիգիենայի նորմատիվները, շահագործվում են ոչ հերմետիկ և պաշտպանիչ վահաններ չունեցող սարքավորումներ կամ աշխատողների անատոմիաֆիզիոլոգ. բնութագրերին չհամապատասխանող սարքեր ու աշխատանքային կահույք, լինում են տեխնոլոգ. կանոնակարգի խախտումներ, շատ են ձեռքով կատարվող գործողությունները, կատարյալ չէ օդափոխությունը, չեն պահպանվում աշխատանքի և հանգստի խելամիտ ռեժիմները ևն:

Որոշակի տևողության և մակարդակի ազդեցության դեպքում Մ. վ. կարող են մասնագիտական հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ, բարձրացնել աշխատողների ընդհանուր հիվանդացությունը, հանգեցնել սիրտանոթային, նյարդային համակարգերի, շնչառության օրգանների, լյարդի մի շարք հիվանդությունների սրացման ու բարդացման, օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության նվազման: Հնարավոր են նաև ազդեցության հեռավոր հետևանքներ:

Օրգանիզմի վրա քիմ. նյութերի ազդեցությունից կարող են առաջանալ սուր և քրոնիկ. թունավորումներ (տես Թույներ արդյունաբերական): Անբավարար շարժող. ակտիվությունը, հատկապես զուգակցված