Այս էջը հաստատված է
նաև արտաքին միջավայրից գրգիռներն ընկալող և ջրաաղային ու ջերմային կարգավորման ֆունկցիաներ: Մարմնի գրեթե ամբողջ մակերևույթը մազածածկ է, մաշկածածկույթի մեծ մասը ծածկված է աղվամազերով, իսկ գլուխը, մորուքը, բեղերը՝ երկար մազերով, հոնքերն ու թարթիչները՝ ցցամազերով: Մաշկում կան քրտնագեղձեր, որոնք ապահովում են ջերմակարգավորումը (ջերմության մոտ 20 %-ը հեռանում է քրտինքի գոլորշիացման ճանապարհով), և ճարպագեղձեր, որոնք արտադրում են մաշկը չորանալուց և արտաքին ազդակների ներգործությունից պաշտպանող ճարպանյութ: