Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/480

Այս էջը հաստատված է

հատկապես՝ ճիգերով կատարվող վարժությունները: Պետք է խուսափել արագ, կտրուկ շարժումներից, բեռնվածությունները մեծացնել աստիճանաբար, վարժություններն ընդմիջել հաճախակի դադարներով, լայնորեն օգտագործել շնչառ. վարժություններ, մեծ ամպլիտուդով, խոշոր հոդերի դանդաղ տեմպով կատարվող սահուն շարժումներ (նկ. 4 և 5): Նախապես հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ՝ տարիքին համապատասխան վարժություններ և Մ-յան տեսակը ընտրելու համար:

Հիմն. հիգիենային Մ. հետապնդում է առավելապես առողջարար. նպատակներ, հաճախ անցկացվում է առավոտյան ժամերին՝ լիցքային վարժությունների ձևով:

Աթլետիկ. Մ. նախատեսվում է հիմնականում առողջ պատանիների համար, նպաստում է բոլոր մկանախմբերի համաչափ զարգացմանը, ճիշտ կեցվածքի ձևավորմանը, ուժի աճին: Աթլետիկ. Մ. ներառում է կցագնդերով (հանտելներ), մարզաքարերով, լցագնդակով, ռետինե ժապավենով և այլ առարկաներով կամ առանց դրանց զարգացնող վարժություններ, ինչպես նաև մարմնամարզ. գործիքների՝ մարմնամարզ. պատի, պարանի, օղակների վրա կատարվող վարժություններ, վազք, թռիչքներ, նետումներ: Աթլետիկ. Մ-յամբ նպատակահարմար է զբաղվել 13-14 տարեկանից ոչ շուտ:

Սպորտային Մ.: Բաղկացած է առավելապես շարժումների բարդ համաձայնեցում, մկանային մեծ ուժ, կամային հատկությունների առավելագույն դրսևորում