Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/495

Այս էջը հաստատված է

ենթակա հատվածի նյութափոխանակությունը և մաշկային շնչառությունը: Մաշկը դառնում է առաձգական, բարձրանում է նրա դիմացկունությունը ջերմաստիճանային և մեխ. գործոնների հանդեպ, լավանում մկանների կծկողական ֆունկցիան, բարձրանում տոնուսը, աճում կապանային ապարատի շարժունությունը: Մ. թեթևացնում է սրտի աշխատանքը (տես Մերսում սրտի), մարզում անոթային համակարգը: Լայնացնելով մազանոթները՝ Մ. նպաստում է ոչ միայն Մ-ման հատվածի, այլև հեռավոր հյուսվածքների առատ արյունամատակարարմանը (ռեֆլեքսային ճանապարհով), թեթևացնում է արյան շարժումն անոթներով և արագացնում հետհոսքը երակներով: Մ-ման կուրսն ավարտելուց հետո հիվանդի ընդհանուր վիճակը լավանում է, հոգնածությունը՝ վերանում: Մ-ման առանձին տեսակների հիմքում ընկած է մաշկի որոշակի գոտիների, ենթամաշկային բջջանքի և մկանների կապը ներքին օրգանների հետ: Այդ գոտիների Մ-ման դեպքում կարող է փոխվել համապատասխան ներքին օրգանների ֆունկցիան (ռեֆլեքսային-հատվածային Մ.):

Մ. կարող է լինել ընդհանուր, երբ մերսվում է ամբողջ մարմինը, և տեղային, երբ ներգործում են որևէ մասի կամ հատվածի, օրինակ՝ ոտքի, ձեռքի վրա: Հիմն. եղանակներն են շոյումով, շփումներով, տրորումով և թրթռումով Մ-ները:

Շոյումով սկսվում և ավարտվում է Մ-ման բուժարարողությունը, կիրառվում է նաև յուրաքանչյուր հաջորդ եղանակից հետո: Կատարում են մատների ծայրերով, ափերի հիմքով, ափերի ծայրերով, բռունցքներով:

Շփումն ավելի եռանդուն եղանակ է և կատարվում է՝ մաշկը և ենթամաշկային հյուսվածքները տարբեր ուղղություններով տեղաշարժելով ու ձգելով: Այն կատարում են ինչպես կենտրոնից դեպի ծայրամաս, այնպես էլ հակառակ ուղղությամբ՝ ավելի դանդաղ, քան շոյումը: Շփումը հյուսվածքները նախապատրաստում է հաջորդ եղանակի՝ տրորման կատարմանը: Շփումը զուգակցում են շոյման հետ:

Տրորումը Մ-ման առավել բարդ ձև է: Այն ազդում է ոչ միայն մակերեսային հյուսվածքների, այլև խորը տեղադրված մկանների վրա: Կատարվում է հյուսվածքների բռնումով, բարձրացումով, ճնշումով և ձգումով: Տրորում են ընդհատումներով և անընդհատ: Կատարվում է 1 կամ 2 ձեռքի մատներով:

Թրթռումային Մ-ման ժամանակ մարմնի տվյալ հատվածին հաղորդվում են տարբեր ուժգնության, հաճախության, արագության և լայնույթի տատանող. շարժումներ. կատարվում է ձեռքով կամ Մ-ման հատուկ սարքերի օգնությամբ:

Թրթռումային Մ. լինում է ընդհատումներով, որն ընդգրկում է ծափազարկերը, կոտորումները, և անընդհատ, որին բնորոշ են հյուսվածքների ցնցումները, թափահարումները, հրումները: Թրթռումային Մ. իրականցվում է մատների կամ ափերի թրթռումային շարժումներով: Սկսում են փոքր, դանդաղ թրթռումներով՝ աստիճանաբար ավելացնելով դրանց արագությունն ու լայնույթը: Կիրառվում են նաև Մ-ման վակուումային և ճնշախցիկային ձևերը:

Մ-ման ընդհանուր կանոնները. Մ-ման ենթակա մարմնահատվածը պետք է մերկացած լինի, մկանները՝ առավելագույն չափով թուլացած: Մերսվողը պետք է լինի պառկած կամ նստած: Գործելաձևը, որպես կանոն, լինում է ծայրամասից դեպի կենտրոն: Մաշկի չորության և զգացողության բարձրացման, չամրացած սպիների առկայության դեպքում, Մ-ման շարժումները թեթևացնելու նպատակով կիրառում են բորավազելին, ճարպոտ մաշկի դեպքում՝ ցանափոշի (տալկ):

Մ. հակացուցված է սուր բորբոքային գործընթացների, արյան հիվանդությունների, թրոմբոֆլեբիտի, ցանկացած տեղադրության թարախային գործընթացների, մաշկային ցաների, վնասվածքների և մաշկի գերգրգռվածության, ակտիվ տուբերկուլոզի. չարորակ ուռուցքների դեպքերում: Խորհուրդ չի տրվում ընդհանուր Մ. կատարել ուտելուց անմիջապես հետո, ուտելու և Մ-ման միջև միջակայքը պետք է լինի 1,5-2 ժ-ից ոչ պակաս: Մ. կատարում են հատուկ ուսուցում անցկացրած մերսողները:

Գոյություն ունեն Մ-ման հետևյալ հիմն. տեսակները՝ բուժ., մարզ., հիգիենային, կոսմետիկ.: Բուժ. Մ. նշանակում է բժիշկը՝ հենաշարժ. ապարատի, հոդերի հիվանդությունների ու վնասվածքների, նյարդարմատաբորբի, հոդի կռկվածության ժամանակ: Կիրառում են նաև սիրտանոթային, շնչառ., նյարդային համակարգի առանձին հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների (ճարպակալում, պոդագրա) և այլ դեպքերում:

Մարզ. Մ. օգնում է հոգնածությունը վերացնելուն, ուժերը վերականգնելուն: Տարբերում են նախապատրաստ., մարզ., և վերականգնող. Մ.: Նախապատրաստ. Մ. բարձրացնում է մկանների ընդհանուր տոնուսը, տաքացնում մկանները, բարձրացնում օրգանիզմի աշխատունակությունը: Մարզ. Մ. պահպանում է օրգանիզմի մարզ. վիճակը: Վերականգնող. Մ. կիրառվում է մկանային լարված աշխատանքից հետո՝ հոգնածությունն ու լարվածությունը վերացնելու նպատակով:

Հիգիենային Մ. սովորաբար զուգակցում են ֆիզ. վարժությունների և ջրային