Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/559

Այս էջը հաստատված է

իսկ յոդի պակասը՝ տեղաճարակային (էնդեմիկ) հիվանդություններ: Հիվանդության պատճառ կարող են դառնալ նաև շրջակա միջավայրի կենսբ. (օրինակ՝ որոշ տեսակի սնկիկներով, կապտականաչ ջրիմուռներով, բակտերիաներով վարակված խմելու ջուրն առաջացնում է ստամոքսաղիքային հիվանդություններ) և ֆիզ. (օրինակ՝ բարձր աղմուկը հանգեցնում է հիպերտոնիկ հիվանդության ու գերհույզային վիճակի, իսկ ռադիոակտիվ նյութերի մեծ քանակը նպաստում է սպիտակարյունության և քաղցկեղի առաջացմանը) աղտոտումները: Քիմ. գործարանների մերձակայքում ավելի շատ տարածված են բրոնխային հեղձուկը և ալերգ․ հիվանդությունները:

Գործում են բնօգտագործման և բնապահպանության ազգային ու միջազգային, պետ. և ոչ պետ․ բազմաթիվ կազմակերպություններ: Առավել համապարփակ է ՄԱԿ-ի Գլխ. ասամբլեայի որոշմամբ 1973-ից գործող ՅՈՒՆԵՊ (Շրջակա միջավայրի ծրագիր) կոչվող կազմակերպությունը (շտաբ գրասենյակը գտնվում է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում): Այդ կազմակերպության շրջանակներում ստեղծվել է շրջակա միջավայրի մոնիթորինգի (շրջակա միջավայրի վիճակն ուսումնասիրող և հսկող կառույց) համամոլորակային համակարգ, որի աշխատանքներին մասնակցում է աշխարհի 60 երկիր: ՅՈՒՆԵՊ-ի հետազոտությունների ու վերահսկողության գլխ. ոլորտը առավել սուր բնապահպան. ճգնաժամերն են, ինչպես, օրինակ, մեր մոլորակի անապատացումը, անտառազրկումը, հողերի որակազրկումը: Հատուկ տեղ են գրավում Համաշխարհային օվկիանոսի աղտոտման, քաղցրահամ ջրերի նվազման և որակի կտրուկ վատացման հարցերը: 1982-ին ՄԱԿ-ի Գլխ. ասամբլեան, բնության և բնական պաշարների պահպանության միջազգային միության (հիմնադրվել է 1948-ին, շտաբ գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Գլան քաղաքում) և ՅՈՒՆԵՊ-ի մշակած առաջարկությունների հիման վրա ընդունել է Շ.մ.պ-յան համաշխարհային հռչակագիրը: Շ․մ․պ֊յան համաշխարհային ռազմավարությանն էր նվիրված 1992-ի ամռանը Ռիո դը ժանեյրոյում կայացած միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են աշխարհի 179 պետությունների պատվիրակություններ, ի թիվս որոնց՝ և ՀՀ պետ. պատվիրակությունը: Գիտաժողովն ընդունել է «Օրակարգ 21-րդ դարի համար» ծրագիրը, որում սահմանվել են հաջորդ հարյուրամյակում մարդկության բնապահպան. քաղաքականությունը և նոր համաշխարհային ռազմավարության գլխ. սկզբունքային դրույթները (մոլորակը և նրա հարստությունները պարտավոր են պահպանել աշխարհի բոլոր պետությունները, բնակչության բոլոր խավերը և անհատ անձինք): Գիտաժողովն ընդունել է նաև «Շրջակա միջավայրի պահպանության մասին» հռչակագիր (հայտնի է «Ռիոյի հռչակագիր» անվամբ):

ՀՀ հասարակության ազդեցությունը շրջակա բնական միջավայրի վրա շատ ծավալուն է, ընդ որում՝ այդպիսին է դարձել պատմ. կարճ ժամանակաշրջանում՝ շատ արագ, որը հնարավորություն չի տվել պատշաճ ուշադրություն դարձնել Շ․մ․պ-յան հարցերին: ՀՀ օդային ավազանի գլխ. աղտոտիչներն են ծծմբային գազը, ածխածնի օքսիդը, ազոտի երկօքսիդը, ամոնիակը, փոշին, արոմատիկ ածխաջրածինները: Դրանց արտանետման հիմն․ աղբյուրներն են արդյունաբերությունը (հատկապես ջեկերը, «Նաիրիտ» գիտաարտադր․ միավորումը) և ավտոմոբիլային տրանսպորտը (թունավոր գազերի 70%-ից ավելին): Շրջակա միջավայրին առնչվող առողջապահ․ խնդիրներն առանձնապես խորացել են 1970-80-ական թթ.: Քաղաքների, արդ. վայրերի օդը, ջուրը և հողը խիստ աղտոտված էին քիմ․ միացություններով, փոշով և ծանր մետաղներով: Գյուղատնտեսության մեջ մեծ չափերի էր հասնում թունաքիմիկատների օգտագործումը, որը հանգեցնում էր հողի և մակերևութային ջրերի աղտոտվածության: 1990-ական թթ. արդ. և գյուղատնտ. արտադրանքի կտրուկ նվազումով պակասել է նաև շրջակա միջավայրի վրա ազդող ճնշումը: Նկատվել է շրջակա միջավայրի հետ առնչվող սուր առողջապահ․ գործընթացների ու մասնագիտ. հիվանդությունների (շնչուղիների, ստամոքսաղիքային համակարգի) և աշխատավայրերում տեղի ունեցող պատահարների նվազում: Սակայն տնտ. անկումն առաջ է բերել շրջակա միջավայրի հետ առնչվող առողջապահ․ այլ հիմնահարցեր. օրինակ՝ գրանցվել է որոշ վարակիչ հիվանդությունների աճ՝ պայմանավորված բնապահպան. ծառայությունների (ջրամատակարարում և թափոնների հեռացում) մասնակի խաթարմամբ:

Շ.մ.պ-յան հիմևախնդիրների շարքում բացառիկ է ատոմակայանի անվտանգության ապահովումը: Հայտնի է, որ ԱԷԿ-ներն անվթար աշխատանքի դեպքում անհամեմատ քիչ են աղտոտում շրջակա միջավայրը, քան սովոր․ ջեկերը, սակայն վթարի դեպքում (եթե կատարվում է ռադիոակտիվ ճառագայթում) վտանգն անհամեմատ մեծ է և պահպանվում է երկար տարիներ:

Հանրապետությունում վառելիքային ճգնաժամի տարիներին (1992-95) զգալի անտառահատումներ կատարվեցին (հատկապես՝ քաղաքային, մերձքաղաքային ու մերձճանապարհային արհեստ․ տնկարկներում), և դա այն դեպքում, երբ անտառներն ունեն հողապաշտպան․ և միջավայրաստեղծ բացառիկ նշանակություն, իսկ ՀՀ սակավանտառ երկրներից է աշխարհում (անտառապատ է հանրապետության տարածքի ընդամենը 11%-ը, աշխարհի միջին ցուցանիշը 27% է):

Շ.մ.պ-յան կարևոր հիմնախնդիրներից է Սևանի պահպանությունն ու պաշարների արդյունավետ օգտագործումը: Սևանա լճի հիմնախնդրում խիստ ակնառու է Շ.մ.պ-յան և երկրի տնտ. զարգացման հակասությունը: Լիճն իր դարավոր ջրային, ձկնային ու ռեկրեացիոն պաշարներով մեծապես նպաստել է հանրապետության տնտ. զարգացմանը և բնակչության բարեկեցության բարձրացմանը: Բայց այդ ամենի արդյունքում խախտվել է լճի և նրա ավազանի էկոհամակարգը: Մշակվում են լճի փրկության և էկոհամակարգի առողջացման ուղիներ ու միջոցներ, 1960-ական թթ. ընդունվել է լճի օգտագործման նոր սխեմա: Դրա անհրաժեշտությունը ծագել է այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ լճի բնապահպան. վիճակը վատթարանում է ավելի արագ, քան ենթադրվում էր: Մյուս կողմից էլ ի հայտ էին եկել տնտ․ հարցերի լուծման, մասնավորապես՝ էներգետիկայի և ոռոգման նոր հնարավորություններ (բնական գազի մուտքը հանրապետություն և Արարատյան դաշտի արտեզյան ավազանի շահագործումը): Նոր սխեմայով որոշվել է դադարեցնել ջրերի բացթողումը և լիճը պահպանել բնականին մոտ վիճակում: Կառուցվել են նոր ջրամբարներ (Ապարանի, Ազատի), պոմպակայաններ (Արևշատի, Մխչյանի), արտեզյան ջրհորեր, կրճատվել է ջրի արտահոսքը ևն; Կառուցվել է Արփա-Սևան ստորգետնյա ջրատարը (ջրի մուտքն ավելացել է տարեկան 270 մլն մ³-ով), շարունակվում է Որոտան֊ Արփա ջրատարի կառուցումը (ջրի մուտքը կավելացնի ևս 120 մլն մ³-ով): 1996-ից լճում ձկնորսությունը հսկվում է արտոնագրման համակարգի օգնությամբ: Ջրի օգտագործման խստագույն խնայողության պահպանումը մեծապես կնպաստի Սևանի ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման տնտ․ խնդիրների լուծմանը, սակայն չլուծված են մնում Սևանի ջրի որակի վերականգնման և որպես խմելու ջրի շտեմառանի,