Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/58

Այս էջը հաստատված է

Կենտր. գրասենյակը ժնևում է: Հիմնվել է 1948 թ. ապրիլի 7-ին, երբ ՄԱԿ-ի անդամ 26 երկրի կողմից ընդունվեց և հաստատվեց ԱՀԿ կանոնադրությունը: Ամեն տարի ապրիլի 7-ը աշխարհում նշվում է որպես «Առողջության համաշխարհային օր», և յուրաքանչյուր անգամ ԱՀԿ որոշմամբ այն նվիրվում է առողջապահ. հույժ կարևոր որևէ հիմնախնդրի:

Ներկայումս ԱՀԿ-յան անդամ է աշխարհի շուրջ 190 երկիր: ՀՀ ԱՀԿ անդամ է 1994-ի օգոստոսից, և այդ ժամանակից էլ մեզ մոտ ստեղծվել է ԱՀԿ-յան ներկայացուցչություն: Իրականացնելով ուղղակի տեխ. համագործակցություն անդամ-երկրների հետ՝ ԱՀԿ աջակցում է բնակչության բազմակողմանի բժշկասան. սպասարկման, հիվանդությունների կանխարգելման ու դրանց դեմ պայքարի, շրջակա միջավայրի առողջացման, առողջապահ. կադրերի պատրաստման ու բազմաթիվ այլ բնագավառներում: Մասնավորապես ԱՀԿ-յան գործունեության գլխ. ուղղություններն են առաջնային բժշկասան. օգնության զարգացումը, մոր ու մանկան առողջության ամրապնդումը, մալարիայի և մյուս տարափոխիկ հիվանդությունների դեմ պայքարը, ՁԻԱՀ-ի կանխարգելման ու նրա դեմ պայքարի համաշխարհային ռազմավարության համակարգումը, տարբեր հիվանդությունների դեմ զանգվածային իմունացմանը և բնակչությանը որակյալ խմելու ջրով ապահովման աջակցությունը: ԱՀԿ օգնում է նաև խոշոր աղետների (թե՛ բնական, թե՝ տեխնոլոգ.) հետևանքների վերացմանը, 10 տարին մեկ վերանայում է հիվանդությունների միջազգային վիճակագր. դասակարգումը, մշակում է կենսբ. պատրաստուկների, թունաքիմիկատների և դեղորայքի միջազգային չավտրոշիչներ, շրջակա միջավայրի պաշտպանության չափանիշներ, միջազգային բժշկասան. կանոններ:

ԱՀԿ ղեկավար մարմինները երեքն են՝ Առողջապահության համաշխարհային ասամբլեան (ԱՀԱ), Գործադիր կոմիտեն (ԳԿ) և Քարտուղարությունը:

ԱՀԱ ԱՀԿ բարձրագույն ղեկավար մարմինն է: ԱՀԿ անդամ յուրաքանչյուր երկիր ԱՀԱ-ում ունի իր ներկայացուցիչը (3 մարդուց ոչ ավելի): Ամեն տարի ԱՀԱ հրավիրում է տարեկան նստաշրջան, որը քննարկում ու հաստատում է ԱՀԿ գործունեության հիմն. ուղղություններն ու ծրագրերը, ընթացիկ ու հեռանկարային պլանները, բյուջեն, ԱՀԿ նոր անդամների ընդունման կամ անդամությունից զրկելու հարցերը, ընտրում է ԱՀԿ գլխ. տնօրեն (5 տարի ժամկետով) և ԳԿ անդամներ, լսում և հաստատում է հաշվետվությունները: Նստաշրջանի պետ. լեզուներն են անգլ., ֆրանս., ռուս., իսպ. և չին.:

ԳԿ կազմված է 30 մարդուց, ամեն տարի այդ կազմը թարմացվում է 1/3-ով: ԳԿ կենսագործում է ԱՀԱ ընդունած որոշումները, զբաղվում ԱՀԿ ծրագրի ու բյուջեի, ինչպես նաև ԱՀԱ կողմից հանձնարարված այլ հարցերով: ԳԿ տարեկան 2 անգամ հրավիրում է նստաշրջաններ:

Քարտուղարությունը ԱՀԿ կենտր. վարչ. և մշտապես գործող ղեկավար մարմինն է, որն անմիջականորեն ղեկավարում է ԱՀԿ գլխ. տնօրենը: Քարտուղարությունն ունի մի շարք բաժիններ, որոնք միավորված են 5 խմբերում. 1. տարափոխիկ հիվանդությունների ու մալարիայի, 2. շրջակա միջավայրի հիգիենայի և սան. վիճակագրության, 3. առողջապահ. ծառայությունների ամրապնդման ու ընտանիքի առողջության պահպանման, 4. ոչ տարափոխիկ հիվանդությունների, առողջապահ. կադրերի զարգացման և դեղանյութերի, 5. վարչ. ղեկավարման, անձնակազմի, բյուջեի և ֆինանսների: Բաժիններից յուրաքանչյուրը ղեկավարում են գլխ. տնօրենի օգնականները:

ԱՀԿ երկրագնդի տարբեր մասերում ունի տարածաշրջանային 6 կազմակերպություն, որոնք ղեկավարում են տարածաշրջանային բյուրոները: Դրանք են՝ Եվրոպ. (կենտրոնը՝ Կոպենհագեն, Դանիա), Աֆրիկական (Բրազավիլ, Կոնգո), Ամերիկյան (Վաշինգտոն, ԱՍՆ), Հվ-Արմ. Ասիայի (Դելի, Հնդկաստան), Արլ. միջերկրածովյան (Ալեքսանդրիա, Եգիպտոս) և Խաղաղ օվկիանոսի արմ. մաս (Մանիլա, Ֆիլիպիններ):

ՀՀ մտնում է Եվրոպ. տարածաշրջանի մեջ (1996-ի դեկտ-ից ԱՀԿ-ում ստեղծվել է նաև հաս. առողջապահության կենտրոն Հայաստանի և Վրաստանի համար): Այս կազմակերպություններից յուրաքանչյուրը ղեկավարում է համապատասխան տարածաշրջանային կոմիտեի տնօրենը:

ԱՀԿ ֆինանսավորումն իրականացվում է 2 ճանապարհով՝ անդամ-երկրների ամենամյա պարտադիր անդամավճարներ (կանոնավոր բյուջե) և այդ երկրների կողմից կատարվող կամավոր մուծումներ: ԱՀԿ ամեն տարի դրամական հատկացումներ է ստանում նաև ՄԱԿ-ի Մանկ. հիմնադրամից (ՅՈՒՆԻՍԵՖ), որոնցով ֆինանսավորվում են ԱՀԿ և այդ հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող ծրագրերը:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀՀ, բնակչության առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը և բուժմանը, մարդու կյանքի երկարացմանն ուղղված պետ. և հաս. միջոցառումների համակարգ:

Ա-յան բնույթը և բովանդակությունը պայմանավորված են հասարակության արտադր. հարաբերություններով և սոցիալ. կառուցվածքով, որոնք էլ որոշում են հասարակության պատասխանատվության աստիճանը բնակչության առողջության պահպանման հիմնահարցերի լուծման գործում, ինչպես նաև բնակչության բժշկ. օգնության կազմակերպման տարբեր համակարգերը (պետ. բյուջետային, առողջության ապահովագրման հաս. կարգավորվող և մասնավոր ապահովագր.):

Ա., լինելով բնակչության առողջության պահպանման միասնական պետ. համակարգի ենթահամակարգերից, պայմանավորում է այն 8-14 %-ով: