Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/59

Այս էջը հաստատված է

Ըստ ՀՀ Սահմանադրության (1995)՝ «Յուրաքանչյուր ոք ունի առողջության պահպանման իրավունք»: Բժշկ. օգնության կարգը սահմանվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի՝ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկ. օգնություն և սպասարկում ստանալ անվճար՝ պետության կողմից երաշխավորված առողջապահ. պետ. նպատակային ծրագրերի շրջանակներում»:

Լինելով մարդու գործունեության ամենամարdասիրական բնագավառը՝ Ա. նկատելի ազդեցություն ունի նաև պետության տնտ. իրավիճակի վրա, քանի որ հիվանդությունների կանխարգելումը և ժամանակհն ու արդյունավետ բուժման ապահովումը հնարավորություն են տալիս պահպանել աշխատանքային ռեսուրսները և դրանով իսկ նպաստել ազգային եկամտհ ավելացմանը: Համաձայն Ս. Ստրումիլինի հաշվարկների՝ դրամական 1 միավորի ներդրումն Ա-յան մեջ, թույլ է տալիս ստանալ 2.2 միավորին համարժեք ազգային եկամուտ:

Դեռ խեթ. և ուրարտ. ժամանակաշրջաններից հնագիտ. պեղումներով հայտնաբերված քարե և մետաղե պատկերները, բժշկ. գործիքներ հիշեցնող առարկաները վկայում են Հայաստանի տարածքում բժշկության տարրերի առկայությունը դեռևս մ.թ. 3000 տարի առաջ: Ներսես Ա Մեծ կաթողիկոսի կոնդակով 4-րդ դ. բացվել են հիվանդանոցներ: Միջնադարում մեծ բժիշկների հռչակ են վայելել Մխիթար Հերացին, Գրիգորիսը, Սիմեոնը: 1920-ին Հայաստանում կային 57 բժիշկ, 17 բուժհիմնարկ (10-ը՝ Երևանում և Ալեքսանդրապոլում, 7-ը՝ գյուղ. վայրերում)՝ 614 մահճակալով, որոնք ի վիճակի էին ապահովել բնակչության միայն 15 %-ին: Ամբուլատոր հիմնարկներից հիշարժան էին 1 ռենտգենյան առանձնասենյակը, 2 կլինիկաախտորոշիչ լաբորատորիան, 1 սան. և 1 մալարիային ամբուլատորիաները:

1920-ի դեկտ. 22-ի № 17 դեկրետով կազմակերպվել է Հայաստանի առողջապահության ժողկոմիսարիատը, որը 1946-ին վերանվանվել է ՀԽՍՀ առողջապ. նախ-յուն:

1928-ից սկսվել է նոր հիվանդանոցների կառուցումը: 1946-ին արդեն գործում էր 111 հիվանդանոց (58-ը՝ քաղաքներում, 53-ը՝ գյուղերում)՝ 4441 մահճակալով: Զուգահեռաբար սկսվել է բժիշկների մասնագիտ. որակավորման բարձրացումը և բուժ. ու ախտորոշիչ սարքավորումներով հագեցումը: Ստեղծվեցին նոր ամբուլատոր-պոլիկլինիկ. հիմնարկներ, խորհրդատվություններ, հակատուբերկուլոզային, վեներաբան., հակաուռուցքային, նյարդահոգեբուժ., ֆիզիոթերապևտիկ., մանկ., ատամնաբուժ., հելմինթոլոգ., բուժ. ֆիզկուլտուրայի դիսպանսերներ, առկետեր, սանմասեր: 1922-ին հիմնադրվեց Երևանի պետ. բժշկ., 1923-ին՝ Տրոպիկ., 1930-ին՝ Համաճարակաբանության և մանրէաբանության ինստ-ները: 1931-ից սկսեց գործել շտապ բժշկ. օգնության կայանը: 1934-ին