Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/60

Այս էջը հաստատված է

ՀՀ-ում ստեղծվեցին պետ. սան. ծառայությունը, տուլարեմիայի և բրուցելոզի կայանները:

1937-ից սկսած՝ կազմակերպվեցին բուժակամանկաբարձ. կետեր, հետագա տարիներին՝ կուրորտաբանության, մանկաբարձության և գինեկոլոգիայի, վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնող. վիրաբուժության ռենտգենաբանության և ուռուցքաբանության, արյան փոխներարկման, ֆիզիոլոգիայի, սրտաբանության, վիրաբուժության և այլ ԳՀ հիմնարկներ: ԽՍՀՄ հայրենական պատերազմի տարիներին ստեղծվեց 10 հոսպիտալ, Հայաստան տեղափոխվեց 5 հոսպիտալ՝ 1400 մահճակալով (նյարդավիրաբուժ., դիմածնոտային, մաշկավեներաբան., ներքին և վարակիչ հիվանդությունների): 1943-ին եղել է 8470 մահճակալ, որոնցից 78 %-ը՝ վիրաբուժ.:

1994-ին Երևանի երկաթգծի հիվանդանոցի հիմքի վրա սկսեց գործել ՀՀ պաշտպանության նախ-յան կենար. կլինիկ. զինվոր. հոսպիտալը՝ 13 բաժանմունքով, և կենտր. զինվոր. պոլիկլինիկան, որոնք անգնահատելի ծառայություն մատուցեցին Արցախյան ազատագր. պայքարում ՀՀ սահմանները պաշտպանելիս վիրավորված ազատամարտիկների բուժման ու առողջության վերականգնման գործում:

ՀՀ-ում Ա-յան գործը կառավարում է ՀՀ առողջապ. նախ-յունը: Բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպվում է պետ. և փակ բաժնետիր. ձեռնարկությունների ցանցով:

1999 թ. ՀՀ բժշկ. կադրերի և բուժ, հիմնարկների քանակը

1. Բժիշկներ (բոլոր մասնագիտությունների գծով) 12625
2. Միջին բուժաշխատողներ 24669
3, Մահճակալների թիվը 23574
4. Հիվանդանոցներ 174
5. Ամբուլատոր-պոլիկլինիկ. հիմնարկներ 504
6. Շտապ օգնության կայաններ 45

1999-ի տվյալներով 10 000 բնակչի հաշվով ՀՀ-ում աշխատում էր 33,2 բժիշկ: Միջին թվով 1 բնակիչը տարվա ընթացքում պոլիկլինիկա է հաճախում 4-6 անգամ:

Հիվանդանոցի 1 մահճակալը տարվա ընթացքում զբաղված է լինում 156 օր: Հիվանդանոցում բուժման միջին տևողությունը եղել է 14,5 օր: Հիվանդանոցային մահացությունը կազմել է հիվանդների 1,5 %-ը:

Շտապ օգնության կայաններում աշխատում են 307 բժիշկ, 915 միջին բուժանձնակազմ, բժշկ. 68 և բուժակների 199 բրիգադներ: ՀՀ առողջապ. նախ-յան համակարգում գործում է 171 հիվանդանոց, 497 ամբուլատոր-պոլիկլինիկ. հիմնարկ, որոնցից 330-ը ինքնուրույն են, այդ թվում՝ 18 պոլիկլինիկա, 207 գյուղ. ամբուլատորիա, 35 մանկ. պոլիկլինիկա, 26 դիսպանսեր, 42 ատամնաբուժ. պոլիկլինիկա, 2 բժշկ. առկետ:

ՀՀ կառավարության 1997-ի մայիսի 15-ի № 135 «ՀՀ առողջապահության համակարգի 1997 թ. պետ. պատվերի և առողջապահ. պետ. նպատակային ծրագրերի մասին» որոշումով հաստատվել են պետ. նպատակային ծրագրերը, որոնց շրջանակներում հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկ. բժշկ. օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով խմբերի մեջ են մտնում 1-3-րդ խմբի հաշմանդամները, ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, հաշմանդամ միայնակ մայրերը, ծնողազուրկ և բազմազավակ ընտանիքների երեխաները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհվածների ընտանիքների անդամները, Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները, բռնադատվածները, բժշկաաշխատանքային փորձաքննության առաջնակի քննվողները, փախստականների երեխաները, գործազուրկ ծնողների երեխաները:

Պետ. պատվերից դուրս (վճարովի) բժշկ. օգնությունը և սպասարկումն իրականացվում է ՀՀ օրենքով և օրենսդր. ակտերի ու ՀՀ առողջապ. նախ-յան կողմից հաստատված հրահանգների, ցուցումների համապատասխան:

Ա-յան մասնակցության աստիճանը բնակչության առողջության պահպանման գործում մեծապես կախված է նրա նյութատեխ. հիմքից, բարձր որակավորման բժշկ. կադրերի առկայությունից, ինչպես նաև բժշկագիտության զարգացման մակարդակից:

ԱՌՈՂՋԱՎԱՅՐԵՐ, բնական բուժիչ միջոցներով (հանքային աղբյուրներ, բուժիչ ցեխեր, բարենպաստ կլիմա) օժտված վայրեր, որտեղ կան բալնեոտեխ., ջրատեխ. կառույցներ, առողջարաններ և բուժման ու հանգստի այլ հիմնարկներ:

Ըստ բնական բուժիչ միջոցների բնույթի՝ Ա. բաժանվում են 3 խմբի՝ բալնեոլոգ. (ջերմուկաբան.), ցեխաբուժ. և կլիմայական, որոնք ունեն բուժիչ մի քանի գործոններ և համապատասխանաբար կոչվում են բալնեոցեխային, բալնեոկլիմայական, կլիմայաբալնեոցեխային ևն:

Բալնեոլոգ. Ա-ում հիմն. բուժ, գործոնը հանքային ջրերն են, որոնք օգտագործվում են լոգանքների, ցնցուղման, լողավազաններում լողանալու, խմելու (հիդրոկարբոնատային, քլորիդային, սուլֆատային, նատրիումային, կալցիումային, մագնեզիումային և այլ ջրեր), ինչպես նաև ինհալացիայի, լվացումների, հոգնաների և ողողումների համար: Ցեխաբուժ. Ա-ում օգտագործում են աղի լճերի ու լիմանների տղմային ցեխը, քաղցրահամ ջրերի նեխատիղմը (սապրոպել), տորֆային (քաղցրահամ և հանքայնացված), ինչպես նաև (հազվադեպ) ջրաջերմային և հրաբխային ծագման ցեխերը: Ցեխաբուժ. Ա-ում բուժման հիմն. տեսակները ցեխային վրադրումներն (ապլիկացիաներ) ու խծուծներն (տամպոններ) են: Կլիմայական Ա-ում օգտագործվում Են կլիմայական գործոնները, որոնց բուժիչ հատկությունները պայմանավորված են տեղանքի աշխարհագր. դիրքով, ռելիեֆով, բուսականությամբ և ծովի մակերևույթից նրա բարձրությամբ: Կլիմայական Ա-ում բուժման հիմն. տեսակներն օդային և արևային լոգանքներն են, ինչպես նաև լողանալը: Տեղանքի բնույթից կախված՝ լինում են մերձծովյան, լեռնային, հարթավայրային, տափաստանային և անտառատափաստանային, ինչպես նաև կիսաանապատային և անապատային կլիմայով Ա.: