Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/658

Այս էջը սրբագրված է

դեպքում բուժ. ֆիզկուլտուրան նշանակվում է հիվանդության 1-ին իսկ օրերից:

Հիվանդության ելքը կախված է Ս. բ. առաջացնող պատճառից, վարակիչ հիվանդությունների հետևանքով առաջացած գործընթացը, որպես կանոն, ավարտվում է հիվանդի առողջացմամբ: Ռևմատիզմային և վարակաալերգ. Ս. բ-ները կրկնվելու հակում ունեն, սակայն կանխվում են դիսպանսերային հսկողության ու ժամանակին՝ կանխարգելիչ բուժման դեպքում:

Կանխարգելումը. Ս. բ. առաջացնող հիվանդության ժամանակին բուժում և հատուկ ուշադրություն քրոնիկ., վարակիչ օջախների (նշագեղձերի բորբոքում, հայմորիտ ևն) դեմ պայքարին:

ՍՐՏԱՄԿԱՆԻ ԻՆՖԱՐԿՏ, սուր հիվանդություն, որը պայմանավորված է սրտամկանում 1 կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով և սրտի գործունեության խանգարմամբ: Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ՝ 40-60 տարեկանում:

Որպես կանոն՝ Ս. ի-ի հիմն. պատճառն աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է, որը հանգեցնում է դրանց լուսանցքների նեղացմանը: Հաճախ անոթների ախտահարման հատվածում աթերոսկլերոզային գործընթացն ուղեկցվում է թրոմբոզով (անոթների խցանում), որի հետևանքով լրիվ կամ մասնակի դադարում է արյան հոսքը սրտամկանի համապատասխան հատված: Թրոմբի առաջացմանը նպաստում են արյան մակարդման խանգարումները: Որոշակի դեր ունի պսակային զարկերակների ճյուղերի կծկանքը: Ս. ի-ի առաջացմանը նպաստում են հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարախտը, ճարպակալումը, նյարդային գերլարումն ու հոգեկան ցնցումները, ծխելը: Ս. ի. մեծ մասամբ առաջանում է կրծքային հեղձուկի ֆոնի վրա, որի դեպքում ֆիզ. և հոգեկան գերլարումները կարող են դառնալ Ս. ի-ի անմիջական պատճառ:

Ս. ի-ի հիմն. ախտանշանը կրծքում ուժգին ցավերի երկարատև նոպան է՝ պայմանավորված սրտամկանում արյան, սննդանյութերի ու թթվածնի պահանջի սուր անբավարարությամբ: Սովորաբար ցավը լինում է սեղմող, տանջող, այրող, տեղակայվում է կրծքավանդակի կենտրոնում (կրծոսկրի հետևում) կամ դեպի ձախ, հաճախ տարածվում է դեպի վեր և աջ

                  • նիսկ օր՝ ուղեկցվելով խիստ թուլությամբ, մահվան հանդեպ վախի զգացումով, ինչպես նաև հևոցով և սրտի աշխատանքի խանգարման այլ ախտանշաններով:

Ի տարբերություն կրծքային հեղձուկի՝ Ս. ի-ի դեպքում ցավը սովորաբար չի անցնում նիտրոգլիցերինի կրկնակի օգտագործումից: Ս. ի. մեծ մասամբ ուղեկցվում է էլեկտրասրտագրի բնորոշ փոփոխություններով, որոնք երբեմն հապաղում են և դրսևորվում միայն ուժգին ցավերը մեղմանալուց մի քանի ժ կամ նույնիսկ օր հետո: Սակայն սրտագրության փոփոխություններ նկատվում են նաև ցավային նոպաներով ուղեկցվող այլ հիվանդությունների դեպքում, ուստի միայն բժիշկը (հիվանդին լավ հետազոտելուց և ստացված բոլոր տվյալների վերլուծությունից հետո) կարող է ճիշտ ախտորոշել: Ս. ի. հաճախ առաջանում է սրտի իշեմիկ հիվանդության սրացման շրջանում, որը դրսևորվում է հիմնականում սրտային հեղձուկի նոպաների հաճախացումով և սաստկացումով, նիտրոգլիցերինի ազդեցության արդյունավետության նվազումով: Այդ շրջանն անվանում են նախաինֆարկտային. տևողությունը մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ է: Հենց այդ շրջանում են ավելի արդյունավետ Ս. ի-ի կանխարգելման միջոցառումները, ուստի անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:

Կրծոսկրի հետևում սուր ցավերի դեպքում, որոնք նիտրոգլիցերինի օգտագործումից հետո չեն անցնում, անհրաժեշտ է շտապ բժշկ. օգնություն կանչել: Մինչև բժշկի գալը հիվանդի համար ապահովել ֆիզ. և հոգեկան հանգիստ պայմաններ՝ պառկեցնել և հանգստացնել: Շնչարգելության կամ օդը չբավարարելու դեպքում հիվանդին անկողնում տալ կիսանստած դիրք: Չնայած Ս. ի-ի դեպքում նիտրոգլիցերինը ցավերն ամբողջությամբ չի հանգստացնում՝ միևնույն է, դրա կրկնակի օգտագործումն անհրաժեշտ է: Ցավերը զգալիորեն հանգստանում են նաև սրտի ու կրծոսկրի շրջանում մանանեխի ծեփուկներ, ոտքերի տակ ջեռակ դնելիս, ձեռքերը տաքացնելիս:

Ս. ի. լիարժեք բուժվում է միայն հիվանդանոցում: Հիվանդության սուր շրջանում պահանջվում է բուժանձնակազմի մշտ. հսկողություն, որովհետև 1-ին նոպայից հետո հաճախ դրանք կրկնվում են, ընդ որում՝ առավել ծանր ձևով: Ս. ի-ով հիվանդների բուժման ժամանակ օգտագործվող շատ դեղանյութեր կիրառելի են միայն հի

                • ռիթմի խանգարումներով ևն: Ուստի Ս. ի-ի կասկածի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

Ս. ի-ի ընթացքը բազմազան է: Բուժման ժամկետները (այդ թվում հիվանդանոցային) որոշվում են հիվանդության ընթացքով, բարդությունների առկայությամբ կամ բացակայությամբ ևն:

Խնամքը և ռեժիմը: Խնամքի բոլոր խորհուրդները (սնուցումը և ռեժիմը ներառյալ) հիվանդին տալիս է բժիշկը: Եթե որևէ պատճառով բուժումը կատարվում է տանը, ապա հիվանդի խնամքն իրականացնում են հարազատները՝ բժշկի հսկողությամբ: Հիվանդության սուր շրջանում հիվանդը պետք է պահպանի անկողնային ռեժիմ: Նրան անհրաժեշտ է հոգեկան հանգստություն, չպետք է հոգնեցնել զրույցներով, անհանգստացնել տհաճ լուրերով, այլ անպայման պետք է հավատ ներշնչել հիվանդության բարեհաջող ելքի նկատմամբ:

Սնուցումը փոքր բաժիններով է (օրը 4 անգամից ոչ պակաս, որպեսզի ստամոքսը չծանրաբեռնվի) ու բազմատեսակ, հիվանդության 1-ին օրերին կալորիականության և ծավալի զգալի սահմանափակումով: Նախընտրելի են խնձորի, ճակնդեղի, գազարի, սև սալորի խյուսերը, որոնք նպաստում են աղիքների բնականոն դատարկվելուն: Սննդի օրաբաժնից բացառել փորափքանք առաջացնող սննդամթերքը (ոլոռ, կաթ, թարմ կաղամբ, կվաս), որպեսզի ստոծանու բարձրացումը չդժվարացնի սրտի աշխատանքը և չվատացնի արյունամատակարարումը: Արգելվում են ճարպոտ միսը, ապուխտները, աղ դրած մթերքները, ալկոհոլը: Այնուհետև (բժշկի ցուցումով) սննդակարգը հարստացվում է սպիտակուցներով (խաշած, ոչ ճարպոտ միս կամ ձուկ, կաթնաշոռ) ու ածխաջրերով (խոշոր աղացվածքի ալյուրով հաց, բանջարեղեն, հնդկացորենի ու վարսակի ապուրներ ևն): Անհրաժեշտ է հետևել աղիքների ֆունկցիային, որպեսզի դրանք կանոնավոր դատարկվեն (ցանկալի է ամեն օր, բայց ոչ պակաս, քան 2 օրը մեկ): Ինքնուրույն չկղելու դեպքում միայն բժշկի ցուցումով օգտագործել լուծող. դեղանյութեր կամ կատարել մաքրող հոգնա:

Բուժման 1-ին օրերից (բարդություններ չլինելու դեպքում) բժիշկը նշանակում է բուժ. ֆիզկուլտուրայի անհատ. համալիր՝ ներառելով վերջույթների պասսիվ և ակտիվ շարժումներ