- արատների դեպքում արդյունավետ է պահպանող. բուժումը: Ուստի միայն բժիշկը պետք է որոշի տվյալ հիվանդի վիրահատման անհրաժեշտությունը և ժամկետը:
Վիրահատությունից հետո Ս. ա-ով հիվանդը գտնվում է բժշկի և սրտավիրաբույժի հսկողության տակ: Նա պետք է խիստ պահպանի աշխատանքի, հանգստի, սնման, դեղաբուժման, բուժ. ֆիզկուլտուրայով զբաղվելու նշանակված ռեժիմը: Ս. ա-ի բուժման վիրահատ. և պահպանող. մեթոդները, բնականաբար, չեն հակադրվում, այլ լրացնում են միմյանց՝ հարստացնելով ժամանակակից բժշկության հնարավորությունները:
Ս. ա-ի և ռևմատիզմի ու այլ հիվանդությունների (որոնք հանգեցնում են արատի) կանխարգելման սկզբունքները հիմնականում նույնն են: Բնածին Ս. ա-ի կանխարգելման միջոց է հղի կնոջ առողջության պահպանումը (վարակիչ հիվանդների հետ շփման բացառում, ալկոհոլից, ծխելուց և ինքնակամ ցանկացած դեղանյութի օգտագործումից հրաժարում): Ս. ա-ի առկայության դեպքում կիրառվում են սրտային գործունեության ապափոխհատուցման և ռևմատիզմի սրացման կանխարգելման միջոցառումներ: Այս նպատակով պոլիկլինիկայում (ըստ բնակավայրի կամ աշխատավայրի) իրականացվում է Ս. ա-ով հիվանդների դիսպանսերացում: Անհրաժեշտ է հիվանդին հարմար աշխատանքի տեղավորել՝ բացառելով արտադր. գործոնների անբարենպաստ ազդեցությունները: Անհրաժեշտ են նաև լիարժեք հանգիստ և գիշերային քուն, զբոսանք մաքուր օդում: Արգելվում են ծխելը և ալկոհոլի օգտագործումը:
Ս. ա-ով հիվանդ կանայք երեխա ունենալուց առաջ պետք է անպայման խորհրդակցեն բժշկի հետ, որովհետև հղիությունն ու ծնունդները կարող են հանգեցնել ապափոխհատուցման: Ս. ա-ով հիվանդը մասնագիտության ճիշտ ընտրության, աշխատանքի ու հանգստի ռեժիմի պահպանման, ժամանակին և կանոնավոր բուժման դեպքում կարող է ապրել լիարժեք կյանքով և երկար տարիներ պահպանել աշխատունակությունը: Ալ. Միքայելյանի անվ. վիրաբուժության ինստ-ում, Նորք-Մարաշ բժշկ. կենտրոնում բացվել են սրտային վիրաբուժության (1993-ից՝ մանկ., 1996-ից՝ նաև մեծերի) բաժիններ, որտեղ վիրահատվում են հիմնականում բնածին ու ձեռքբերովի արատներով, ինչպես նաև սրտի իշեմիկ հիվանդու
ՍՐՏԻ ԲՆԱԾԻՆ ԱՐԱՏՆԵՐ, տես Սրտի արատներ հոդվածում:
ՍՐՏԻ ԻՇԵՄԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, սիրտանոթային համակարգի առավել տարածված հիվանդություն, որի հիմքում ընկած է սրտամկանի արյան վատ մատակարարումը՝ պսակային անբավարարությունը՝ պայմանավորված հիմնականում սրտի պսակային զարկերակների աթերոսկլերոզով: «Սրտի իշեմիկ հիվանդություն» հասկացությունը ներառում է հիվանդության ինչպես սուր (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ), այնպես էլ քրոնիկ. (օջախային կամ տարածուն կարդիոսկլերոզ՝ սրտի մկանահյուսվածքների ախտահարում) ձևերը: Քանի որ այս փոփոխությունները պայմանավորված են անոթների աթերոսկլերոզով, կարդիոսկլերոզի այս ձևն անվանում են աթերոսկլերոզային: Հաճախ այն ուղեկցվում է սրտի աշխատանքի վատացմամբ՝ սրտային անբավարարությամբ և ռիթմի խանգարումներով (տես Սիրտանոթային համակարգ): Ս.ի.հ-յան սրացմանը հաջորդում է հարաբեր. հանգստի շրջանը: Որպես կանոն՝ Ս.ի.հ-յան սկզբն. կլինիկ դրսևորումները ֆիզ. ծանրաբեռնվածությունից առաջացած լարման կրծքային հեղձուկի նոպաներն են: Հիվանդության հետագա ընթացքը սովորաբար երկարատև է՝ տասնյակ տարիներ: Բնորոշ դեպքերում, որոշ ժամանակ անց լարման կրծքային հեղձուկին միանում են հանգստի ժամանակ առաջացող նոպաները: Հիվանդության սրացման շրջանում առավել իրական է սրտամկանի ինֆարկտի վտանգը:
Գիտատեխ. առաջընթացի, սոցիալ-տմտ. բարեփոխումների, բժշկաառողջապահ. հաջողությունների շնորհիվ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել բնակչության հիվանդացության կառուցվածքում: Ժանտախտի, տիֆի և վարակիչ այլ հիվանդությունների համաճարակներին փոխարինելու են եկել սիրտանոթային հիվանդությունները՝ հիմնականում Ս.ի.հ.: Այս հիվանդության լայն տարածումը (բնակչության առավել երիտասարդ տարիքային խմբերն ընդգրկող) Ս.ի.հ. վերածել է դարի սոցիալ. և բժշկ. կարևոր հիմնահարցի:
Մեր և արտերկրում կատարված հետազոտությունները հնարավորություն են տվել բացահայտել ռիսկի գործոնների նշանակությունը, որոնք նպաստում են Ս.ի.հ-յան առաջացմանը և խորացմանը: Այդ գործոններից են, մասնավորապես,
- լում), արյան մեջ ճարպերի քանակի ավելացումը, զարկերակային արյան բարձր ճնշումը (տես Հիպերտոնիկ հիվանդություն), ածխաջրային փոխանակության խանգարումները, հատկապես՝ շաքարախտը:
Ապացուցված է նաև, որ ծխողները Ս.ի.հ-ով ավելի հաճախ են հիվանդանում, քան չծխողները: Շատ մասնագետներ ուշադրություն են դարձնում Ս.ի.հ-յան տարածվածությանը բնավորության որոշակի գծեր և կենսակերպ ունեցող մարդկանց շրջանում, որոնց բնորոշ է գործունեության բոլոր ոլորտներում մշտապես հաջողության ձգտումը և ձեռքբերածի նկատմամբ անբավարարվածությունը, երկարատև աշխատաևքով ծանրաբեռնվածությունը, ժամանակի քրոնիկ. անբավարարությունը: Պետք է ընդգծել, որ ռիսկի գործոնները միարժեք պատճառ չեն հիվանդության համար, բայց դրանց ամբողջությունը նպաստում է Ս.ի.հ-յան առաջացմանը: Ուստի արդյունավետ կանխարգելման համար շատ կարևոր է ռիսկի գործոնների իմացությունը: Էական նշանակություն ունի նաև սննդակարգը, որը պետք է հիմնվի հետևյալ սկզբունքների վրա. սննդի ընդհանուր քանակի և կալորիայի սահմանափակում, հասակին և մարմնակազմվածքին համապատասխան բնականոն քաշի պահպանում (տես Մարդու քաշը), կենդ. ճարպերի և հեշտ յուրացվող ածխաջրերի զգալի սահմանափակում, ալկոհոլի բացառում, բուս. յուղով, C և B խմբի վիտամիններով սննդի հարստացում: Խորհուրդ է տրվում 4-անգամյա (2500 կկալ սննդարարության սահմաններում) սնուցում (չափավոր ֆիզ. ակտիվության դեպքում)՝ ներառելով մեծ քանակությամբ լիարժեք սպիտակուցներ պարունակող մթերք (կաթնաշոռ, ոչ ճարպոտ միս, ձուկ ևն), հում բանջարեղեն, միրգ և հատապտուղներ: Ավելորդ քաշի դեպքում բժիշկը նշանակում է հատուկ սննդակարգ: Կանխարգելման կարևոր տարրերից է բավարար շարժող. ակտիվությունը: Մտավոր աշխատանքի դեպքում պետք է ժամանակ հատկացնել զբոսանքին, ֆիզ. աշխատանքին, ֆիզկուլտուրայով զբաղվելուն ևն: Հանգստյան օրերը և արձակուրդը խորհուրդ է տրվում անցկացնել քաղաքից դուրս: Հրաժարվել ծխելուց: Ս.ի.հ-յան վաղ առաջացումը կանխարգելող միջոցառումներից է հիպերտոնիկ հիվանդության և շաքարախտի ժամանակին ու կանոնավոր բուժումը: Մասնագիտության ճիշտ ընտրությունը,