Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/677

Այս էջը սրբագրված է
            • համար և կարող է նրա բորբոքման ու արյան վարակման պատճառ դառնալ: Ուստի աննշան ցավեր և արտադրություն ի հայտ գալիս անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Դա օգնում է ոչ միայն կանխել Վ., այլև նրա հետ կապված լուրջ բարդությունները:

Ինքնաբեր Վ. կարող է նաև կրկնվել (սովորութային Վ.): Նման դեպքերում անհրաժեշտ է կանոնավոր, երբեմն՝ երկարատև բուժում: Սովորութային Վ-ման պատճառը պարզելու նպատակով հարկավոր է կնոջը նախապես հետազոտել: Հետազոտման և բուժման շրջանում անհրաժեշտ է կիրառել հղիության կանխման միջոցներ: Հղիանալիս 1-ին 3 ամիսներին հարկավոր է խուսափել սեռ. կյանքից: Հարկավոր է (հատկապես հղիության 1-ին շաբաթներին) բացառել վարակիչ հիվանդների հետ շփումը: Խորհուրդ չի տրվում մարդաշատ վայրեր հաճախել: Հարկավոր է խուսափել հուզումներից, գերհոգնածությունից: Օգտակար են հաճախակի զբոսանքները մաքուր օդում: Պետք է ապահովել լիարժեք և ճիշտ սնունդը:

Ինքնաբեր Վ-ման կանխարգելման համար անհրաժեշտ է ժամանակին (հղիության 1-ին նշաններն ի հայտ գալիս) դիմել կանանց կոնսուլտացիա: Հետազոտությունները կնպաստեն ինքնաբեր Վ-ման պատճառ հանդիսացող հիվանդությունների հայտնաբերմանը և ժամանակին բուժմանը:

ՎԻՏԱՄԻՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, վիտամինների կիրառումը բուժիչ նպատակով, օգտագործվում է ներքին օրգանների, մաշկային հիվանդությունների, նյարդային խանգարումների և այլ դեպքերում, ինչպես նաև որոշ ֆիզիոլոգ. իրավիճակներում (օրինակ՝ հղիության, կրծքով կերակրման շրջաններում), երբ բարձրանում է օրգանիզմի պահանջը վիտամինների նկատմամբ: Վիտամինային անբավարարության դեպքում հիմն. բուժումը Վ. է (փոխարինող. բուժում), սակայն չպետք է չարաշահել վիտամինների օգտագործումը, այլ խստորեն պահպանել բժշկի նշանակած չափաքանակները: Տես նաև Գերվիտամինություն:

ՎԻՏԱՄԻՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, օրգանիզմի հիվանդագին վիճակ. առաջանում է սննդում վիտամինների անբավարարության, դրանց յուրացման խանգարման կամ օրգանիզմում

          • հատկապես զտած, չորացրած և պահածոյած մթերքով սնվելիս, երբ սննդում շատ են ածխաջրային բաղադրիչները, անբավարար՝ կենդ. ծագման սպիտակուցներն ու ճարպերը, և բացակայում են թարմ մրգերն ու բանջարեղենը: Կարևոր է նաև սննդամթերքի և դրա խոհարար. մշակման կանոնների պահպանումը, որոնց խախտման հետևանքով վիտամինները քայքայվում են: Օրինակ՝ նիկոտինաթթվով աղքատ որոշ հատիկային մթերքով շարունակական սնման դեպքում առաջանում են պելագրա (քրոնիկ.), իսկ թեփազուրկ բրնձով կամ մանր աղացած ցորենի ալյուրով սնվելիս՝ բերի-բերի հիվանդությունները (տես աղյուսակը): Ավելի հազվադեպ Վ.ա. կապված է որոշ հիվանդությունների հետ, որոնց դեպքում խանգարվում է վիտամինների ներծծումը, կամ դրանք մեծ արագությամբ քայքայվում են ստամոքսաղիքային համակարգում, ինչպես նաև ընկճվում է դրանց սինթեզումը աղիքային մանրէներով (օինակ՝ ստամոքսի, բարակ և հաստ աղիքների), որոշ մակաբուծ. հիվանդությունների (ճիճվային հիվանդություններ, լամբլիոզ) հարուցիչներով: Օրգանիզմում վիտամինների քայքայումն ուժեղանում, իսկ սինթեզումն ընկճվում է նաև որոշ հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ և մի քանի այլ դեղանյութեր երկարատև օգտագործելիս (երբ դրանք կիրառվում են առանց բժշկի նշանակման):

Վ.ա. կարող են առաջացնել նաև վիտամինների նկատմամբ օրգանիզմի պահանջը մեծացնող գործոնները: Օրինակ՝ այն կարող է առաջանալ ֆիզ. և մտավոր զգալի բեռնվածության, նյարդահուզ. լարվածության, օդի ցածր կամ բարձր ջերմաստիճանի ազդեցության, թթվածնաքաղցի դեպքերում, հղիության և երեխայի կերակրման շրջաններում (նույնիսկ եթե օրգանիզմ են մտնում բավարար քանակությամբ վիտամիններ):

Վ.ա. առաջանում է աստիճանաբար, իսկ կլինիկ. դրսևորումները (եթե նույնիսկ վիտամինների ծախսը գերազանցում է սննդի հետ դրանց ստացմանը) առաջանում են ոչ անմիջապես: Դա պայմանավորված է նրանով, որ լիարժեք սնուցման դեպքում օրգանիզմում կուտակվում են վիտամինների առավել մեծ պաշարներ (օրինակ՝ ռետինոլը կուտակվում է զգալի քանակությամբ, որը բավարարում է 2-3 տարի): Վիտամինների պաշարի նվազումից հետո սկսում են

                • վարար, խանգարվում է նյութափոխանակությունը, առաջանում են առանձնահատուկ հիվանդագին գործընթացներ՝ որոշակի կլինիկ. դրսևորումներով, որոնց արտահայտվածությունը պայմանավորված է այս կամ այն վիտամինի անբավարարության աստիճանով:

Մասնակի Վ.ա. կոչվում է թերվիտամինություն: Եթե միջոցներ ձեռք չառնվեն այն վերացնելու համար, ապա կարող է առաջանալ վիտամինային լրիվ անբավարարություն կամ անվիտամինություն (վիտամինաքաղց):

Թերվիտամինությունը բնորոշվում է հիվանդության թույլ արտահայտված ախտանշաններով՝ հատկապես սկզբն. փուլերում: Հաճախ փոխվում է հիվանդի սոսկ ընդհանուր վիճակը, նկատվում են թուլություն, հոգնելիություն, դյուրագրգռելիություն, քնի խանգարում, աշխատունակության անկում, ախորժակի կորուստ ևն: Նշված ախտանշանները դիտվում են նաև այլ հիվանդությունների դեպքերում, ուստի անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի՝ վիտամինների պարունակությունն օրգանիզմում ստուգելու նպատակով:

Անվիտամինությունն ունի հատուկ կլինիկ. դրսևորումներ՝ խիստ առանձնահատուկ ախտանշաններով: Վ. ա-յան հիմն. տեսակների կլինիկ. դրսևորումները բերված են աղյուսակում:

Կանխարգելումը. վիտամինների, դրանց պատրաստուկների և վիտամինային խտանյութերի օգտագործում, որոնք բժշկի նշանակմամբ կարելի է ձեռք բերել դեղատներից:

Սննդի արդ-յան ձեռնարկություններում կատարվում է որոշ սննդամթերքների վիտամինացում, օրինակ՝ ալյուրը հարստացվում է թիամինով, ռիբոֆլավինով և նիկոտինաթթվով, կաթը և շաքարը՝ ասկորբինաթթվով, մարգարինը՝ ռետինոլով:

Տնային պայմաններում Վ. ա-յան կանխարգելմանը նպաստում է բազմազան սնունդը, որն օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ վիտամիններով (տես Սնուցում), ինչպես նաև սննդանյութերի պահպանման և դրանց խոհարար. մշակման կանոնների ճիշտ կատարումը (տես Սննդամթերքի խոհարարական մշակում, Սննդամթերքի պահպանում): Պետք է իմանալ նաև, որ վիտամիններն ունեն ուժեղ կենսբ. ազդեցություն և առանց բժշկի նշանակման դրանց օգտագործումը կարող է վնասել (տես Գերվիտամինություն):