- րառվող մյուս Վ-ի նկատմամբ այդ Վ-ի առավելությունն այն է, որ դրանք կարելի է դնել արագ և առանց ցավ պատճառելու դրանք նաև հեշտ են փոխվում:
Բինտային Վ.: Պարսետաձեվ Վ. դրվում են դեմքին, ավելի հաճախ՝ քթին և կզակին: Այդ նպատակով բինտի ծայրերը կտրում են 2 երիզով, իսկ չկտրած մասը դնում են վերքի կամ թարախակալած շրջանի վրա: Վ-ի երկարությունը պետք է կազմի գլխի շրջագծի մեկուկես մասը:
Օղակաձեվ Վ. պարզագույն բինտային Վ. են, որոնք օգտագործվում են մարմնի ոչ մեծ հատվածը վիրակապելու նպատակով: Կարելի է դնել աչքի, ականջի, գլխի, բայց ավելի հարմար է պարանոցի, բազկի, դաստակի վրա: Այդ Վ-ով կապելիս բինտի յուրաքանչյուր հաջորդ փաթույթն ամբողջությամբ պետք է ծածկի նախորդին:
Հասկաձեվ Վ. օգտագործվում են մարմնի երկար հատվածների (ձեռք, ոտք) վնասվածքների ժամանակ: Բինտի ծալատեղերը (ծռումները), որոնք սովորաբար
- կաձև փաթույթներով:
Ութաձեվ Վ. օգտագործվում են հիմնականում հոդերի (ուսային, արմնկային, ծնկային, սրունքվեգային) վիրակապման, ավելի հաճախ՝ կապանների վնասվածքների, ենթահոդախախտումների դեպքերում: Բինտի 1-ին փաթույթները սկսում են դնել հոդից ցած, օրինակ՝ արմնկահոդից ցած, այնուհետև, արմնկային փոսով անցնում են արմունկից վերև՝ բազկի վրա, այնտեղից հետ՝ դեպի նախաբազուկը և շարունակում այնպես, որ բինտի ընթացքը լինի «ութաձև»: Այդպիսի վիրակապը կարող է ապահովել նաև ժամանակավոր անշարժացումը: Մի շարք դեպքերում կարիք է լինում պարուրաձև փաթույթները հաջորդեցնել ութաձևին կամ ութաձևը՝ օղակաձևին:
Ցանցավոր Վ. բինտայինից ավելի առաձգական են, երկար և հարմար են պահվում մարմնի ցանկացած մասի (գլխի, հոդերի, ոտնաթաթի ևն) վրա: Այդ Վ. հատկապես հարմար են 1 կամ մի քանի մատների վրա դնելիս և անփոխարինելի են հատկապես վերջույթների ծայրատի համար: Նրանց առավելությունը մաշկային շնչառության ապահովումն է և նրանց տակ քրտինքի բացակայությունը:
Հատուկ Վ. ունեն որոշակի անվանումներ (Հիպոկրատի գլխարկ, նեապոլյան Վ. ևն) և նշանակություն (օրինակ՝ գլխի, 2 ականջի, կրծքի, կոնքի ևն), լայնորեն կիրառվում են ամբուլատորիաներում և հիվանդանոցներում օգնություն ցույց տալիս: Բայց դրանք ավելի բարդ են և մատչելի են միայն սովորեցրած բուժանձնակազմին:
- այլ բարդություններ՝ ցավի սաստկացում, արյունահոսություն ևն: Դրա համար յուրաքանչյուր հիվանդ պետք է խնամքով վերաբերվի վիրակապին, հետևի, որ այն ցած չսահի, իսկ եթե դա տեղի է ունեցել, հարկավոր է լրացուցիչ բինտ փաթաթել: Վ. պետք է մշտապես, նույնիսկ աշխատանքի ժամանակ, մաքուր լինեն, դրանք պաշտպանելու համար օգտագործում են ձեռնոցներ, թաթմաններ:
Ճնշող Վ. ամենից հաճախ ծառայում են որպես վերքից արյունահոսությունը դադարեցնող միջոց, կիրառվում են նաև հյուսվածքներում և հոդերի խոռոչներում արյունազեղումները նվազեցնելու համար: Վերքի դեպքում վիրակապ. նյութի վրա դնում են թանզիֆե կամ բամբակե կոշտ գլանիկ և բինտով բավականին ամուր կապում: Ծնկափոսի վերքերի ժամանակ վտանգավոր է ճնշող Վ-ի օգտագործումը, քանի որ այդտեղ այն կարող է առաջացնել խոշոր զարկերակի ճնշում և վերջույթի փտախտ:
Անշարժացնող Վ-ի մասին տես Անշարժացում հոդվածում:
ՎԻՐԱՊԱՏՈՒԹՅՈՒՆ (վիրահատ. միջամտություն), բազմաթիվ հիվանդությունների առավել հուսալի, իսկ հաճախ՝ բուժման միակ միջոցը: Հին հռոմ. բժիշկները գտնում էին՝ «Որտեղ չի օգնում դեղորայքը, այնտեղ բուժում է երկաթը», այսինքն՝ վիրաբույժի դանակը: Սակայն դարեր շարունակ Վ-ներն այնքան վտանգավոր էին, որ հիմնականում սահմանափակվել են ոչ բարդ վիրահատ. միջամտություններով: Այդուհանդերձ, ցանկացած վիրահատ. միջամտություն վտանգավոր էր՝ պայմանավորված առաջացող ուժեղ ցավերով և վիրահատ. վերքերը մանրէներով աղտոտվելու գրեթե անխուսափելիությամբ: Վ-յան տանջալի ցավը ստիպել է վիրաբույժին այն ավարտել որքան հնարավոր է արագ, որպեսզի հիվանդի մոտ չառաջանար սպառնալի վիճակ՝ ցավային շոկ: Վ-յան տևողությունը մի քանի ր-ով կրճատելու ձգտումը հաճախ նվազեցրել է նրա արդյունավետությունը: Օրինակ՝ նախկինում ճողվածքի Վ-ները կատարվել են միայն ճմլման դեպքում՝ ճմլված հյուսվածքների հատումով (ճողվածքային դրունք), որից հետո դրունքի լայնացման հետևանքով ճողվածքը նույնիսկ մեծանում էր: Հետագայում միայն նարկոզի, այնուհետև ցավազրկման այլ տեսակների կիրառմամբ հնարավոր դարձան երկարատև